Հինգշաբթի, 01 Հունիս 2017 OSG Records Management ընկերությունը (OSG) 2017 թվականի մայիսի 30-ին ձեռք է բերել «Այրոն Մաունթեն» Ռուսաստան ՍՊԸ-ն և «Այրոն Մաունթեն» ՈՒկրաինա ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում տեղեկատվության կառավարման և փաստաթղթերի պահպանման շուկայում երկրորդ առաջատար խաղացողը:
OSG-ն ավելի քան երկու տասնամյակ հանդիսանում է տեղեկատվության պաշտպանության և տվյալների պահպանման ճանաչված ընկերությունը Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում: Գործարքի արդյունքում OSG-ի բաժնետերերը հսկողություն ստացան միացած ընկերության նկատմամբ, իսկ «Այրոն Մաունթենը» դարձավ մինորիտար բաժնետեր: Ընկերությունների գործունեությունների միացումը կկատարվի առաջիկա ամիսների ընթացքում:
Երկու ընկերության հաճախորդները կշարունակեն ստանալ որակյալ, ապահով և տեխնոլոգիական ծառայություններ:
Թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի պահպանման և կառավարման աութսորսինգի ոլորտում այս իրադարձությունը թույլ է տալիս օգտագործել համաշխարհային մասշտաբի այս երկու ընկերությունների փորձը, գիտելիքը և մասշտաբները` դարձնելով թղթային և էլեկտրոնային արխիվի աութսորսինգը տնտեսապես հասանելի` պաշտպանության և ապահովության բարձր մակարդակ ապահովելով ոչ միայն խոշոր, այլև միջին և մանր ընկերությունների համար: Հաճախորդներն արդեն վստահել են OSG-ին 11 000 000 000 փաստաթղթի պահպանում և շուտով այդ ծավալը կհասնի մինչև 18 000 000 000 փաստաթղթի: Շնորհիվ մեր առաջարկած ժամանակակից տեխնոլոգիական լուծումների` փոքր, միջին և խոշոր բիզնեսը կարող է արագորեն աշխատել իր թղթային և էլեկտրոնային արխիվների հետ, որոնք հեշտությամբ ինտեգրվում են իրար մեջ: Արագ է, ֆինանսապես հասանելի, արդյունավետ, իսկ ընկերության աշխատակիցների համար նաև զարմանալի հետաքրքիր: