OSG-ն ունի տեղեկատվության պրոֆեսիոնալ կառավարման գրեթե 50 տարվա փորձ: Մենք առաջինն էինք, ով Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին, Չինաստանին, Եվրոմիության և Մերձավոր Արևելքի երկրների ընկերություններին առաջարկեց փաստաթղթերի կառավարման համար նորարարական լուծումներ: Այսօր հազարավոր ընկերություններ արդյունավետորեն կառավարում են փաստաթղթերը և տեղեկատվությունը` օգտագործելով OSG հանճարեղ լուծումները: Այս տարիների ընթացքում OSG ծառայությունները և նորարարական արտադրանքը պարգևատրվել են պետական և միջազգային մրցանակներով:
1968 – 1997
Հյու վան Կաթսեմը ներդրում է կատարում Քեստրել Արխիվում (ԱՄՆ, Հյուստոն, Տեխաս): Սեփական աշխատանքային փորձը ճյուղում և ֆինանսական ոլորտում նա կիրառում է, որպեսզի բացի «OSG Records Management» ընկերությունը`…ցույց տալ ավելիննոր բրենդ, որը կողմնորոշված է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:թաքցնել
1998 – 2002
OSG-ն բացում է գրասենյակներ Ռուսաստանում և Լեհաստանում: OSG-ն բացում է առաջին կոմերցիոն արխիվը Ռուսաստանում` Տագանկայում: Շուտով արխիվը տեղափոխում են A դասի պահոց` մետրոյի Աերոպորտ կայարանի…ցույց տալ ավելինհարևանությամբ, ուր և մինչ այժմ գտնվում է: Ռուսաստանում տարածքային զարգացումն սկսվում է Սանկտ Պետերբուրգում նոր պահոցի բացմամբ: Լեհաստանում OSG-ն բացում է Արխիվ Վարշավայում և բացումից հետո շատ արագ տարածվում է երկրով մեկ՝ բացելով Արխիվներ Պոզնանում, Կրակովում և Վրոցլավում:թաքցնել
2003 – 2005
Ուկրաինայում՝ Կիևում, սկսում է աշխատել առաջին արխիվը: Այնուհետև արխիվներ են բացվում Լվովում, Օդեսայում և Խարկովում: OSG-ն բացում է առաջին կենտրոնը Պեկինում՝ Չինաստանում: Այնուհետև բացվում են արխիվներ…ցույց տալ ավելինՇանհայում, Գունչժոուում, Շենչժենում և այլն: Ընկերության աշխարհագրական տարածումը նշվում է Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Ղազախստանում, Բուլղարիայում աշխատանքների հաջողակ սկսմամբ: Կտրուկ աճ Ռուսաստանում և Լեհաստանում: Գրանցումների և տեղեկատվության կառավարման միջազգային ասոցիացիայի՝ PRISM (Professional Records & Information Services Management) հրավերքով OSG-ն դառնում է Արխիվների կառավարման Եվրոպական օրենսդրության կարգավորման կոմիտեի անդամ:թաքցնել
2006 – 2012
Լոնդոնի ֆոնդային բորսայից Aurora Russia Limited ներդրումային ֆոնդը ներդրումներ է կատարում OSG-ում: Կենտրոնանալով Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների վրա` OSG-ն Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և…ցույց տալ ավելինԹուրքիայում ընկերությունների կառավարումը փոխանցում է տեղական բրենդի տակ կառավարմանը: OSG-ն տարածվում է և բացում է Արխիվներ Հայաստանի և Բելառուսի մայրաքաղաքներում: Ավանդական թղթային և նոր էլեկտրոնային փաստաթղթերի կարևորագույն արդյունավետությունն ամփոփված է 3 արխիվային համակարգերի` i-Արխիվի, e-Արխիվի և IT-Արխիվի մեջ: Այդ ընթացքում արխիվներ են բացվում նաև ՌԴ ևս 25 քաղաքներում` ամրապնդելով ԱՊՀ արխիվային շուկայում առաջատարի դիրքերը: OSG-ն սովորեցնում է բիզնեսին փաստաթղթերի պանպանման և մշակման աութսորսինգի առավելություններին, ինչի արդյունքում մեծացնում էր կոմմերցիոն արխիվների պահամջարկը: Դրա ապահովման համար ներդրումներ էին արվում նոր ենթակառուցվածքներում` բացելով փաստաթղթերի մեգաարխիվներ, որոնք աշխատում են շուրջօրյա և մշակում են օրական 1 միլիոնից ավելի փաստաթուղթ: OSG-ն մշակում է ընկերությունների, հատկապես հեռահաղորդակցության ընկերությունների, մանրածախ առևտրի և բանկերի բացառիկ կարիքները բավարարելու համար նորարարական լուծումներ: Դա հանգեցնում է OSG ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի, բարձրացնում է OSG բրենդի ճանաչվածությունը: OSG-ն պարգևատրվում է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում «Ոսկե արծիվ» մրցանաով` բանկային ոլորտում լուծումների մշակման համար:թաքցնել
2013 – 2018
էլբրուս կապիտալ ներդրումային ֆոնդը Ավրորայից գնում է OSG-ի արժեթղթերը: OSG-ն շարունակում է աճել և բացում է նոր տվյալների մշակման կենտրոն Հյուսիսային Կովկասում ` ավելի քան 1000 մասնագետներով: OSG-ի ստրատեգիապես կենտրոնանում է…ցույց տալ ավելինԱՊՀ երկրներում առավել մասշտաբային զարգացման վրա, վաճառում է Արխիվները Լեհաստանում և Բուլղարիայում և գնում է Ռուսաստանում և Ուկրաինայում փաստաթղթերի պահպանման և տեղեկատվության կառավարման շուկայում երկրորդ առաջատար խաղացողին` «Այրոն Մաունթեն» ընկերությանը: OSG-ում ավելի քան 4000 հաճախորդներ ստանում են փաստաթղթերի հետ աշխատանքի և պահպանման ժամանակակից ծառայություններ: OSG-ն ընդլայնվում է, կառավարում է ավելի քան 10 միլիարդ փաստաթուղթ և ստանում է «Գործերի կառավարում և արխիվային մշակում» ոլորտում «Լավագույնը Ռուսաստանի համար» մրցանակ:թաքցնել