Քշիշտոֆ Բաբրովսկին OSG Records Management ընկերության Նախագահն է 2008 թվականից: Նա իր կարիերան OSG-ում սկսել է 2001 թվականից Լեհաստանում Գործադիր տնօրենի պաշտոնից, արագորեն մեծացրել է պատասխանատվության ոլորտը մինչև միջազգային մակարդակի և ստեղծել է բրենդի աճի հաջող ստրատեգիա: Դրա շնորհիվ ընկերությունը դարձել է շուկայի առաջատար Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում, Բուլղարիայում, Հայաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում: Բիզնես գործընթացների մշակման և IT նորարարություններում նրա փարձը OSG-ին հնարավորություն է տալիս զարգացնել նոր ծառայություններ և ստեղծել ժամանակակից լուծումներ, որոնք առաջ են անցնում ժամանակից և մրցակիցներից: Նախկինում Լեհաստանում աշխատել է Group 4 Falck ընկերությունում`որպես Վաճառքի գծով տնօրեն, ստեղծել և ներդրել է աշխարհում ամենահաջողակ վաճառքի ծառայությունների ստրատեգիան, որն այնուհետև ներդրել է նաև մյուս եվրոպական երկրներում: Քշիշտոֆը կարմիր դիպլոմով ավարտել է Վարշավայի բժշկական համալսարանը, ուսումնասիրել է Մենեջմենթ Վարշավայի համալսարանում և Լոնդոնի բիզնես դպրոցում:

 

Քշիշտոֆ Բաբրովսկի on LinkedIn

Վերադարձ դեպի ընկերության ղեկավարությունը ենթաբաժին