Միխայիլը գերազանցությամբ ավարտել է Ալմաթայի պետական համալսարանը: Նա նաև բիզնես ադմինիստրացիա է ուսումնասիրել Manchester Business School-ում: Կարիերան Միխայիլը սկսել է DHL ընկերության վաճառքների բաժնում: OSG թիմին նա միացել է 2004 թ-ին` վերջերս Ղազախստանում բացված ընկերության գրասենյակում` որպես Վաճառքի տնօրեն: 2005 թ. փետրվարին ստացել է պաշտոնի բարձրացում` դառնալով OSG Ղազախստան ընկերության Գլխավոր տնօրեն: Հետագա ավելի քան 10 տարիների ընթացքում Միխայիլն ապահովել է ընկերության տպավորիչ հաջողությունն ինչպես վաճառքի, այնպես էլ օպերատիվ զարգացման հարցում: Միխայիլն ազատորեն խոսում է ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Միխայիլ Բետին on LinkedIn