ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 111, 0064 +374 10 743460

Զալինա Կանամետովան OSG Records Management Ռուսաստանի Գլխավոր տնօրենն է 2011 թվականից: OSG-ում կարիերան սկսել է 2006 թվականից` Վաճառքի գծով մենեջերի պաշտոնից: Տպավորիչ հաջողությունները հիմք հանդիսացան, որպեսզի բարձացվի նրա պաշտոնը` Մարքեթինգի և Վաճառքի բաժնի տնօրեն: 2011 թվականին Զալինան ստանձնեց OSG Ռուսաստանի Գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա գիտելիքները, բնավորության գծերը և կոմպետենտությունն առաջ են տանում ընկերությունն ավելի արագ, քան նախկինում էր: Նրա ղեկավարությամբ շրջանառությունն արագորեն գերազանցեց մեկ միլարդ ռուբլին և շարունակում է արագ աճել: Զալինան ավարտել է Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը` «МИСиС»: ԲՈՒՀն ավարտելուց հետո Ռուսական Գիտելիքների Ակադեմիայի գերբարձր հաճախականությամբ կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ինստիտուտում զբաղվել է գիտական հետազոտություններով նանոէլեկտրոնիկայի ոլորտում, իսկ դիսերտացիայի թեման անմիջականորեն կապված էր նանոտեխնոլոգիաների հետ: Շնորհիվ այդ փորձի` ՕSG-ի գործունեությունը բազմաթիվ անգամ գնահատվել է նորարարության և տեխնոլոգիայի ոլորտում պրոֆեսիոնալ մրցանակներով: 2012 թվականին ավարտել է բիզնես դասընթաց` <<Ղեկավարում. դիագնոստիկա, որոշում, արդյունավետություն>> Սկոլկովոյի բիզնես դպրոցում: Իսկ 2015 թվականին նույն դպրոցում ավարտել է նաև EMBA:

 

Վերադարձ դեպի ընկերության ղեկավարությունը ենթաբաժին