IT-Արխիվ. Ընկերության փաստաթղթերի ամպային պահպանում

Պլանավորեք ամբողջ ցանցի կամ առանձին խումբ սարքավորումների ռեզերվային կրկնօրինակումը: Սահմանեք տվյալների կրկնօրինակման ժամը ձեզ հարմար ժամանակացույցով: Դուք նաև կարող եք սահմանել պահպանման ժամկետները և ծանուցում ստանալ հաջող ավարտի մասին e-mail-ի միջոցով:
IT-Արխիվը կրկնօրինակում է, կատարում տվյալների ռեզերվային կրկնօրինակների նվազագույն ծավալի ռեպլիկացիա` կրճատելով թողունակության գծի պահանջը: Դուք, ըստ Ձեր հայեցողության, կարող եք սահմանափակումներ մտցնել թողունակության կանալի կիրառման վրա:
Ռեզերվային կրկնօրինակումը գնահատում է ֆայլերը (ներառյալ բաց փաստաթղթերը), թե արդյոք կա փոփոխություն տեղեկատվության փոքր բլոկներում: Ամբողջական ֆայլն ուղարկելու փոխարեն ուղարկվում է միայն փոփոխված բլոկները:
Դուք նվազագույնի եք հասցնում տվյալների կորստի ռիսկը` պահպանելով ռեզերվային կրկնօրինակը Ձեր գրասենյալից դուրս: OSG-ում տվյալները կրկնօրինակվում են տարբեր սերվերների վրա, որոնք գտնվում են տարբեր դատա-կենտրոններում:
Դուք այլևս կարիք չունեք անհանգստանալու մագնիսական կրիչների պահպանվածության և դրանց գտնվելու վայրի համար: Ամենը, ինչ Ձեզ պետք է տվյալների արագ վերականգնման համար, համացանցին հասանելիությունն է:
Բոլոր տվյալները կրկնօրինակման ժամանակ ծածկագրվում են և արդեն ծածկագրված տեսքով հայտնվում դատա-կենտրոնում, ինչն ամբողջությամբ պաշտպանում է այն վերծանումից փոխանցման և պահպանման ժամանակ:
ՈՒղղակի առցանց մտեք Ձեր` հաճախորդի անհատական էջը ցանկացած վայրից ցանկացած սարքավորումից և ընտրեք ժամանակահատվածը, երբ Ձեզ հարկավոր կլինի վերականգնել տվյալները:

IT-Արխիվ. Ընկերության փաստաթղթերի ամպային պահպանում

Յուրաքանչյուր օր ընկերություններն ստեղծում են նոր տվյալներ, օրինակ` էլեկտրոնային նամակներ, հաշիվներ և պայմանագրեր: Այդ տվյալների պահպանումը ՏՏ մասնագետների մշտական աշխատանքն է: Սակայն ինչ կպատահի, եթե Ձեր համակարգչային սարքավորումը դադարի աշխատել, գողանան դյուրակիր համակարգիչը կամ ֆայլերը վիրուսային վարակման կամ ցանցահենային հարձակման արդյունքում անհետանան: Իսկ ինչ կլինի, եթե Ձեր արխիվային ժապավենները ջրհեղեղի կամ հրդեհի արդյունքում վնասվեն: Տվյալների ամբողջական կորուստը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Տվյալների ռեզերվային կրկնօրինակման կոմպլեքս համակարգն օգնում է խուսափել նմանօրինակ էքստրեմալ և ծայրաստիճան անցանկալի իրադրություններից:

Լիարժեք անվտանգության ապահովում

IT-Արխիվը նորարարական տեխնոլոգիա է, որն իրականացնում է իրական ժամային ռեժիմում տվյալների անընդհատ կոդավորում և փոխանցում OSG հատուկ սերվերներին: Տեղեկատվության ռեզերվային կրկնօրինակման գործընթացը կատարվում է աներևակայելիորեն արագ և ամբողջությամբ ավտոմատացված է: Սա լիարժեք լուծում է, որը կարելի է ներառել ցանկացած ժամանակակից ՏՏ բաժանմունքի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման պլանի մեջ:

Սերվեր. Հեշտ է կարգաբերել և օգտագործել

OSG-ն տրամադրում է սերվերը, իսկ Ձեզ հարկավոր է միայն Ձեր համակարգչում կամ աշխատանքային կայանում տեղադրել հասկանալի ծրագրային ապահովում: Ծրագրային ապահովումը մշակված է i-365 ընկերության կողմից, որը Seagate ընկերության դուստր ընկերությունն է, իսկ վերջինս էլ հանդիսանում է ընկերությունների տվյալների անվտանգ ռեզերվային կրկնօրինակման տեխնոլոգիաների մշակման համաշխարհային առաջատարը: Ծրագրային ապահովումը կարող է գործարկվել ցանկացած քանակությամբ համակարգիչների մեջ, կախված չէ դրանց տեղադիրքից և համադրելի է տարբեր օպերատիվ համակարգերի հետ, այդ թվում` Windows, Unix, Linux և Apple:

Շնորհիվ OSG-ի և i-365 ընկերությունների տարածքային տեխնոլոգիական համագործակցության ` մեր հաճախորդներն ստանում են բացառիկ հասանելիություն այդ նորարարական տեխնոլոգիային, որը թույլ է տալիս ոչ միայն իրականացնել ռեզերվային կրկնօրինակում, այլև վերականգնել տեղակայված բոլոր տվյալները:

Կոդավորում առավելագույն անվտանգություն ապահովելու համար

Ռեզերվային կրկնօրինակման սերվերի պարզ կարգաբերումը թույլ է տալիս սահմանել ռեզերվային կրկնօրինակների ստեղծման ժամանակը և հաճախականությունը, ինպես նաև տվյալների պահպանման ժամկետը: Դուք կարող եք ստեղծել Ձեր ամբողջ արխիվի կրկնօրինակը հաշված րոպեների ընթացքում, և յուրաքանչյուր օպերացիա հաստատվում է հաշվետվությամբ: Շնորհիվ ֆայլերի անընդհատ ռեզերվային կրկնօրինակման` անհանգիստ օրերը և անքուն գիշերները կմնան անցյալում:

Ժապավեններից արագ

IT-Արխիվն առանձնանում է տվյալների մշակման և արագ ռեզերվային ավտոմատ կրկնօրինակման նկատմամբ ինտելեկտուալ մոտեցմամբ: Արագ սկանավորման Delta Pro™ ադապտիվ տեխնոլոգիան ստուգում է ֆայլերը (այդ թվում բացված փաստաթղթերը), թե արդյոք առկա են ոչ մեծ տվյալների բլոկներում փոփոխություններ: Ամբողջ ֆայլը ուղարկելու փոխարեն համակարգն ուղարկում է միայն փոփոխված բլոկները: Ծրագիրը նաև սեղմում է դրանք, որն էականորեն կրճատում է փոխանցվող տեղեկատվության ծավալը` այդպիսով իսկ էականորեն արագացնելով տեղեկատվության ռեզերվային կրկնօրինակումը: Այդ գործընթացն իրականացվում է զգալիորեն ավելի արագ, քան ավանդական ժապավենների վրա կրկնօրինակումը: IT-Արխիվի շնորհիվ Դուք պաշտպանված եք արդեն առկա տվյալների կրկնօրինակներից. ճանաչման ինտելեկտուալ համակարգը թույլ է տալիս ստեղծել յուրաքանչյուր ֆայլի միայն մեկ ռեզերվային կրկնօրինակ: Զբաղեցվող պահպանման տարածքի փոքրացումն էականորեն բարձացնում է արդյունավետությունը և ապահովում է արխիվի մաքրությունը:

Ստացեք ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ հենց հիմա և ինքնուրույն գնահատեք բազմաթիվ առավելությունները:

Կոդավորում առավելագույն անվտանգություն ապահովելու համար

Բոլոր տվյալները կոդավորվում են մինչև Ձեր ցանցի սահմաններից դուրս գալը, ինչի արդյունքում անհնար է դրանք կարդալ փոխանցման և պահպանման գործընթացի ժամանակ: Ֆայլերի ռեզերվային կրկնօրինակումը կկատարվի միայն այն բանից հետո, երբ Դուք, ըստ Ձեր հայոցողության , կընտրեք կոդավորման ալգորիթմը. AES 128/256b, DES 56/112b или Blowfish 56/128b: OSG-ն օգտագործում է SSL պրոտոկոլ սերվերի հետ ծածկագրված միացում ապահովելու համար (նմանօրինակ տեխնոլոգիա կիրառվում է առցանց-բանկինգի կողմից տվյալների գաղտնիությունն ապահովելու համար): Դուք կարող եք ոչ միայն կատարել ռեզերվային կրկնօրինակում, այլև վերականգնել տվյալներն անվտանգության յուրահատուկ կոդի օգնությամբ, որը Դուք եք ստեղծել կարգավորման ժամանակ: Բացի Ձեզանից ոչ ոք չունի Ձեր կոդին հասանելիություն, նույնիսկ OSG-ն:

Պահպանման անվտանգությունն ապահովում է OSG-ն

Տվյալների ռեզերվային կրկնօրինակումը սերվերի վրա ստեղծում է անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ սերվերը գտնվում է հատուկ այդ նպատակների համար հատուկ ստեղծված OSG տվյալների մշակման կենտրոնում: Խստացված անվտանգությունն ապահովվում է ի հաշիվ շուրջօրյա պահնորդական ծառայության, հրդեհների հայտնաբերման լավացված համակարգի, կլիմայի վերահսկման համակարգի, համացանցին միացման անվտանգության և վթարային էլեկտրասնուցման: Բացի այդ, Դուք ապահովագրված եք Ձեր գրասենյակում հրդեհի և արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվության կորուստից, քանի որ տվյալները գտնվում են գրասենյակի տարածքից դուրս:

Ինչպես է աշխատում ընկերության փաստաթղթերի ամպային պահպանումը

1.

Client Program-ի տեղադրում
Այն բանից հետո, երբ Դուք կորոշեք կառուցել կրկնօրինակման հարմար սխեմա OSG-ի օգնությամբ, Ձեր սերվերի վրա կտեղադրվի Evault Soft Agent Client Program` Ձեր ընտրությամբ տարբեր ծրագրային մոդուլներով: Ծրագրային ագենտի տեղադրումից հետո Դուք անցնում եք IT-Արխիվի համակարգի մուտքի էջ, ուր մտնում եք Ձեր անձնական հաշվարկային տվյալներով:

2.

Կրկնօրինակման սխեմայի և ժամանակացույցի կարգաբերում
IT-Արխիվը ճկուն և հարմար համակարգ է: Դուք սահմանում եք կրկնօրինակման գործընթացն այնպես, ինչպես հարմար է Ձեզ և Ձեր աշխատանքին: Որոշեք կրկնօրինակման ծավալը. դրանք կարող են լինել ընկերության բոլոր սերվերները, առանձին սերվերը, համակարգիչների խումբը կամ կոնկրետ սարքավորումը: Սահմանեք տվյալների կրկնօրինակման ժամանակը և հաճախականությունը:

3.

Նշեք կրկնօրինակման տեսքը
Ապահով եղեք Ձեր սերվերի արդյունավետության համար: Seagate Evault տեխնոլոգիայի աջակցությունն առավելագույնս կրճատում է թողունակության գծի պահանջը: Կրկնօրինակումը կարգաբերելիս ուղղակի նշեք կրկնօրինակման համար սերվերների ամենաքիչ ծանրաբեռնվածության ժամանակը, սահմանեք թողունակության կանալի գծի Ձեզ համար օպտիմալ պարամետրերը և միացրեք ռեզերվային կրկնօրինակման ցանկացած տեսակը. լիարժեք կրնկօրինակում, տվյալների դիֆերենցիալ կամ ինկրեմենտար կրկնօրինակում:

4.

Տվյալների ծածկագրում
Ձեր սերվերներից կրկնօրինակվող տեղեկատվությունը հասանելի է միայն Ձեզ: Ծածկագրման AST ալգորիթմը երաշխավորում է տվյալների պաշտպանությունը դրանք փոխանցելիս և պահպանելիս: Տվյալները ծածկագրվում են մինչև OSG սերվերներում հայտնվելը. Վերծանումը կատարում է միայն Ձեր կողմից լիազորված անձը:

5.

Տվյալների վերականգնումը
Այն դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ կլինի վերականգնել տվյալները, Դուք սեփական մուտքանունով և գաղտնաբառով մուտք եք գործում IT-Արխիվի համակարգ և ընտրում եք թե որ ժամանակահատվածում և որ սերվերներից է հարկավոր տվյալները վերականգնել: IT-Արխիվի հետ Ձեր տվյալները լիովին պաշտպանված են կրակից, ջրհեղեղից, կոշտ սկավառակների ֆիզիկական վնասումից: Կրկնօրինակված տվյալները ևս կրկնօրինակվում են տարբեր սերվերների վրա:

6.

Պրոֆեսիոնալների աջակցություն
Հրավիրեք OSG մասնագետներին IT-Արխիվի աշխատանքը ցույց տալու համար և Ձեզ մոտ տեղադրեք OSG-ի երեք արխիվների կոմպլեքսը, որը թույլ է տալիս զգալ Ձեր տվյալների համար հանգստության երջանկությունը: Կարգաբերեք IT-Արխիվը Ձեր պարամետրերով և գնացեք արձակուրդ կամ սկսեք իրականացնել ավելի շատ նախագծեր: Ձեր էլեկտրոնային տվյալներն ապահով պաշտպանված են: Ձեզ համար մենք կապահովենք նաև տեխնիկական աջակցություն:
Կատարեք հարցում հիմա

Ընկերության փաստաթղթերն ամպում պահպանման օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցեր ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
OSG Records Management +374 10 743460.