OSG-ն աշխատում է շուկայում արդեն 50 տարի: Մենք աշխատում ենք տեղական և միջազգային բոլոր ոլորտների փոքր, միջին և խոշոր բիզնեսների ընկերությունների հետ և արդեն գիտենք, թե փաստաթղթերի պահպանման և տվյալների կառավարման հարցերում ինչն է Ձեզ համար կարևոր: Մենք կառաջարկենք Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները` հիմնված գիտելիքի, փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա: Մենք գիտենք, թե փաստաթղթերին վերաբերող ինչպիսի օրենսդրական պահանջներ են վերաբերում Ձեր կազմակերպությանը և կօգնենք Ձեզ պահպանել այդ օրենքները, խուսափել տուգանքներից և պատիժներից:
OSG-ի լուծումներից օգտվում է ավելի քան 3000 ընկերություն: Մենք անընդհատ զարգանում ենք և ներդրումներ ենք կատարում ամենաժամանակակից տեխնոլոգիաներում, որպեսզի տրամադրենք Ձեզ Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները, որոնք կօգնեն Ձեզ պահպանել Ձեր տվյալները, արագ և անվտանգ կառավարել փաստաթղթերը, ապահովել բիզնես գործընթացների անխափանությունը ցանկացած իրավիճակում: Տեսեք,
թե ինչ են ասում մեր հաճախորդները:
Օրենսդրությունը պարտավորեցնում է կազմակերպություններին ճիշտ պահպանել, կատարել փաստաթղթերի կազմակերպում և հաշվառւմ: Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի պահպանման ժամկետ, որի ընթացքում դրանք պետք է արագ հասանելի լինեն պետական մարմիններին պահանջի դեպքում: Որպեսզի որոշեք, թե որ փաստաթուղթն ինչքան պահպանեք և ինչպես տանեք դրանց հաշվառումը, պատվիրեք մեզ մոտ Ձեր փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում ծառայությունը: Փորձաքննությամբ արժեքավորման արդյունքները հնարավորություն կտան Ձեզ լիարժեք պատկերացում կազմել փաստաթղթերի առկայության և ամբողջականության, դրանց պահպանման ժամկետների մասին: OSG-ում աշխատում են պրոֆեսիոնալ արխիվավարներ: Վստահ եղեք, որ աշխատելով մեզ հետ` կպահպանեք փաստաթղթերի կազմակերպման օրենսդրական պահանջները:
Պրոֆեսիոանալ կառավարելով փաստաթղթերը OSG-ի հետ` Ձեր փաստաթղթերը կգտնեք արագ և հեշտությամբ` ապահովելով տվյալների բարձր գաղտնիություն: Դուք կբարձրացնեք հաճախորդների հարցումներին պատասխանելու արագությունը, փաստաթղթերի համաձայնեցման և դրանց ստորագրման արագությունը: Հաճախորդներն ստանում են գերազանց սպասարկում և Ձեզ հետ աշխատելուց բավարարվածություն: Բարձրացրեք Ձեր հաճախորդների լոյալությունը` պատմելով նրանց, թե ինչպիսի պրոֆեսիոնալությամբ եք հոգ տանում նրանց տվյալների մասին OSG-ի հետ միասին:
Առքի, վաճառքի, պայմանագրերի կողմերի, փաստաթղթերի ամբողջականության, հաշվարկների ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հասանելի են Ձեզ էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգում` e-Արխիվում, արագ, հեշտ և անվտանգ:
Ձեր աշխատանքն ավելի արագ է և հեշտ e-Արխիվում փաստաթղթերում մեկնաբանությունների և ուղղումների ավտոմատ հիշեցումների շնորհիվ: Դուք նաև համաձայնեցնում և ստանում եք փաստաթղթերի հաստատումները, e-Արխիվում կոլեգաների հետ փոխանակվում եք փաստաթղթերով: Այստեղ Ձեր տվյալները պաշտպանված են:
Վարկային պարտավորությունների ավտոմատ կառավարման համակարգ:
Նախկինում մատակարարների հետ հաշվարկների համար պահանջվում էր առաքվող բոլոր պատվերների ընդունման-հանձման ակտերի և հաշիվ-ապրանքագրերի տպում դրանց հետագա ստուգման և համաձայնեցման համար: Մշակման գործընթացը ծայրաստիճան դանդաղ էր: Հատկապես դա վերաբերվում էր մանրածախ առևտրի մեծաքանակ հաշիվ- ապրանքագրերի մշակմանը: Փաստաթղթերը կորում էին, մասնագետները թույլ էին տալիս սխալներ, վճարումները կատարվում էին ուշացումներով: OSG ընկերության մշակած վարկային պարտավորությունների կառավարման նոր ծրագիրը առաջարկում է ավտոմատացնել այդ գործընթացը` օգտագործելով վերը թվարկված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները: Այդպիսով, աշխատանքն ավելի արագ կկատարվի, իսկ սխալները` փաստացի կբացառվեն:
Ինչպես է աշխատում վարկային պարտավորությունների կառավարման ծրագիրը
OSG ընկերությունը մշակել է Ձեզ համար վարկային պարտականությունների ավտոմատ կառավարման նոր ծրագիր: Համակարգ մուտք կատարվում է համացանցի միջոցով: Մեր սուրհանդակները վերցնում են Ձեր մոտից անհրաժեշտ փաստաթղթերը` ապրանքների բեռնման ապրանքագրերը, առաքման պատվերները և Ձեր ընկերության տարբեր մասնաճյուղերի հաշիվները: Փաստաթղթերը թվային տարբերակի պատրաստման համար սկանավորվում են` օգտագործելով սիմվոլների ավտոմատ ճանաչման տեխնոլոգիան(OCR): Տվյալներն ինդեքսավորվում են, ինչից հետո OSG-ի աշխատակիցներն իրակացնում են փաստաթղթերի մշակում` առանցքային տեղեկատվության հավաքման համար, որը հետագայում ստուգվում է ձեռքով` մշակման ճշտությունը ստուգելու համար: Փաստաթղթերի հետ այդպիսի աշխատանքն ապահովում է 99,6% ճշտություն, ինչը նոր ստանդարտ է տվյալ ոլորտում: Մշակված տվյալները հետագա ստուգման համար ներբեռնվում են վարկային պարտականությունների ավտոմատ կառավարման համակարգի մեջ:
Փաստաթղթերի ավտոմատ համադրում 3 փուլով
Ծրագիրն ավտոմատ կերպով համադրում է առաքման պատվերները , հաշիվ-ապրանքագրերը և ապրանքների բեռնման ապրանքագրեը: Փաստաթղթերի մեջ անհամաձայնություն հայտնաբերելու դեպքում ծրագիրը հայտնում է դրա մասին: Այդ գործառույթը թույլ է տալիս արագորեն լուծել վեճերը, որոնք ծագում են մատակարարների միջև, ինչպես նաև խուսափել տուգանքներից: Համակարգի ֆունկցիաները թույլ են տալիս բանակցություններ վարել զեղչեր ստանալու ավանսային վճարումների համար : Ծրագիրը թույլ է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը և ապահովել վճարումների համաձայնեցում վճարման հաշիվ ստանալու օրը:
OSG ընկերությունն ապահովում է սկաներների տեղադրումը, ծրագրային ապահովումը և ապահովում սարքավորման կարգավորումները ընկերության համար, ովքեր ուզում են ինքնուրույն կազմակերպել փաստաթղթերի սկանավորման գործընթացը կազմակերպության ներսում:
Լրացուցիչ հնարավորություններ և պիտանելիություն աուդիտի համար
OSG ընկերության կողմից մշակված ծրագիրը հեշտությամբ ինտեգրվում է աշխատանքային սահմանված պրակտիկայի հետ: Գնահատելով դրա առավելությունները` Դուք կկարողանաք կիրառել ծրագրի լրացուցիչ առավելությունները: Յուրաքանչյուր փուլում թափանցելիության շնորհիվ հնարավոր է դառնում կարգավորել դրամական միջոցների շարժն ու ծախսը: Քանի որ ծրագրում հասանելի են փաստաթղթերի ակտուալ տարբերակները, ընկերությունը ցանկացած պահի պատրաստ կլինի աուդիտ անցկացնելուն:
Օգտագործման պարզություն և փաստաթղթերին հեռակառավարվող հասանելիություն
Վարկային պարտավորությունների կառավարման ծրագիրը հիմնված է OSG-ի ընկերության e-Արխիվի հարթակի վրա և համատեղելի է ցանկացած ծրագրային ապահովման հետ: Ծրագիրն առանձանում է հասկանալի ինտերֆեյսով, որը չի պահանջում օգտագործողի հատուկ ուսուցում: Ձեր աշխատակիցները կարող են ավտոմատացնել փաստաթղթաշրջանառության կառավարումը և ստանալ քննարկում պահանջող հաշիվներին հասանելիություն: Քանի որ ծրագիրն օգտագործում է համացանցի միջոցով հեռակառավարման հասանելիության տեխնոլոգիան, աշխատակիցները կարող են աշխատել որտեղից ցանկանան: Ծրագրի հետ աշխատել հնարավոր է և' դյուրակիր համակարգչի, և' բջջային հեռախոսի միջոցով:
Ինչպես է աշխատում վարկային պարտավորությունների կառավարումը
1.
e-Արխիվի ստեղծում
Ասացեք մեզ, թե Ձեր որ փաստաթղթերն է անհրաժեշտ մուտք անել վարկային պարտավորությունների կառավարման ծրագիր և ինչպիսի պարամետրերով է Ձեզ հարմար դրանց որոնումը: Ձեր փաստաթղթերի համար մենք կկարգաբերենք e-Արխիվը` փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը, որտեղ կներբեռնենք փաստաթղթերի սկանավորված տարբերակները: Արդեն մեկ օրից Դուք և Ձեր կոլեգաները կկարողանաք աշխատել փաստաթղթերի հետ: Դուք կկարողանաք աշխատել կոլեգաների հետ համատեղ,e-Արխիվում ինքնուրույն ավելացնել փաստաթղթերի միավորները ` օգտագործելով թույլատրված կարգաբերումները: Դուք միշտ կարող եք ընդլայնել e-Արխիվի օգտագործումը`Ձեր մյուս փաստաթղթերի հետ աշխատելու համար:
2.
Փաստաթղթերի դուրսբերում` ըստ ժամանակացույցի
Ձեր գրասենյակներից, խանութներից, սպասարկման կետերից վարկային պարտավորությունների կառավարման ծրագրին մասնակցող փաստաթղթերը մենք, ըստ ժամանակացույցի, դուրս ենք բերում և հասցնում ենք OSG-ի փաստաթղթերի մշակման կենտրոն` սկանավորման և e-Արխիվ մուտքագրման համար: Առուվաճառքի փաստաթղթերը ցանկացած ծավալով, երկրի ցանկացած կետից Ձեր կողմից սահմանված ժամանակում մենք մշակում ենք, ներմուծում ենք e-Արխիվ և Դուք միանգամից կարողանում եք ստուգել գնումների արժանահավատությունը, գների ակտուալությունը, գնումների հետ կապված բոլոր փաստաթղթերի առկայությունը և այլ պարամետրեր: Աշխատեք OSG-ի հետ` արագ, ժամանակակից և անվտանգ:
3.
Փաստաթղթերի սկանավորում
Ձեր փաստաթղթերի հետ Դուք աշխատում եք e-Արխիվում` էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգում: Վարկային պարտավորությունների կառավարման բոլոր փաստաթղթերը` գնումների բաժնի պատվերները, հաշիվները և հաշիվ-ապրանքագրերը, լիազորագրերը և այլն, մենք սկանավորում ենք և ներբեռնում e-Արխիվ: Աշխատեք e-Արխիվում էլեկտրոնային փաստաթղթերի հետ, իսկ թղթային փաստաթղթերը պահպանեք OSG-ի պրոֆեսիոնալ արխիվներում:
Վարկային պարտավորությունների կառավարման ծառայության օգտակար հղումներ
OSG-ի կայքը իր այցելուներին հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հետ կապված հարցերը: Օգտագործեք հղումները կամ այցելեք մեր Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը: