Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

e-Արխիվ. Էլեկտրոնային արխիվ

e-Արխիվում ցանկացած փաստաթղթի որոնում տևում է ընդամենը մեկ րոպե. հաճախորդների որակյալ սպասարկման և գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ տվյալները միշտ ձեռքի տակ են: e-Արխիվի միջոցով կարելի է օպերատիվորեն ստանալ ընկերության ներսում բոլոր համաձայնեցումները և անմիջապես ուղարկել փաստաթղթերը գործակալներին:
Փաստաթղթերի էլեկտրոնային արխիվն ազատում է թանկարժեք գրասենյակային տարածքը և վերացնում է թղթային արխիվի կառավարման անհրաժեշտությունը: Աշխատակիցների աշխատաժամանակն օգտագործվում է արդյունավետ, ցանկացած փաստաթղթի որոնում տևում է րոպեներ: Ընկերության փաստաթղթերի միասնական արխիվին հասանելիությունը ցանկացած մասնաճյուղից և ներկայացուցչությունից կրճատում է օպերատիվ ծախսերը: Փաստաթղթերի արագ կառավարումն օգնում է բացառել գործակալներին տույժեր վճարելը և նույնիսկ նպաստում է նրանցից հատուկ պայմաններ ստանալուն:
e-Արխիվի ինտերֆեյսը պարզ է և ինտուիտիվ հասկանալի, Դուք և Ձեր աշխատակիցները կարող եք միանգամից սկսել աշխատել e-Արխիվում` առանց հատուկ նախապատրաստման և դասընթացների: Ցանկացած փաստաթուղթ Դուք կարող եք մեկ րոպեում գտնել և միանգամից e-Արխիվում աշխատել դրանցով. խմբագրել, մեկնաբանություններ գրել, ներբեռնել համակարգչի մեջ, ուղարկել և տպել, վավերացնել և կնքել էլեկտրոնային ստորագրությամբ և կնիքով:
e-Արխիվում բոլոր տվյալները պահպանվում են OSG պաշտպանված սերվերների վրա և միշտ ունեն ռեզերվային կրկնօրինակ: Ձեր ընկերության բոլոր աշխատակիցներն ստանում են e-Արխիվ գրացված մուտք` լիազորությունների տարբեր մակարդակներով` փաստաթղթերը դիտելու, խմբագրելու, տպելու, ուղարկելու և վավերացնելու հնարավորությամբ: Աշխատակիցների հասանելիության մակարդակը Դուք որոշում եք ինքնուրույն. հաշվի առնելով մեր փորձը` մենք կարող ենք օգնել Ձեզ այդ հարցում:
e-Արխիվի միջոցով ընկերության բոլոր փաստաթղթերը գտնվում են մի վայրում: Դրանց առկայությունը, շարժը և դրանց հետ աշխատելու պատմությունն ստուգելը հեշտ է: e-Արխիվը թույլ է տալիս նույնիսկ հետևել, թե որ աշխատակիցը որ ժամին է դիտել կամ խմբագրել կոնկրետ փաստաթուղթը: Դա ընկերության աշխատանքի օպերատիվ հսկողությունը նոր մակարդակի է հասցնում:
OSG-ն սկանավորում է Ձեր փաստաթղթերը և ստեղծում էլեկտրոնային արխիվ, որտեղ Դուք կարող եք հեշտությամբ գտնել ցանկացած վաղեմության փաստաթուղթ: Դուք եք որոշում, թե երբ, որտեղ, ինչպես և ինչ սարքավորումից եք ցանկանում աշխատել Ձեր փաստաթղթերի հետ, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում Ձեզ համար աշխատել ցանկացած վայրից, ցանկացած ժամի, ցանկացած սարքավորումից ` պահպանելով գաղտնիությունը:
e-Արխիվն աշխատում է Ձեր բիզնեսի հաջողությունների և նպատակների համար: Փաստաթղթերն ինդեքսավորվում են` Ձեզ անհրաժեշտ պարամետրերով արագ որոնման համար: Արխիվին հասանելիությունը կարգավորվում է Ձեր աշխատակիցների խնդիրներին և լիազորություններին համապատասխան: Դուք եք որոշում, թե Ձեր աշխատակիցներից ով որ փաստաթղթին ունի հասանելիություն և սահմանում եք հասանելիության մակարդակը` նվազագույնից` փաստաթուղթը դիտելուց, մինչև լիարժեք հասանելիություն` ներառյալ ներբեռնում և e-Արխիվից փաստաթղթի հեռացում:
Մեր հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել e-Արխիվ ցանկացած ծավալի փաստաթղթերի համար: Այսօր OSG-ն սկանավորում է օրական 2 միլիոն փաստաթուղթ, և մենք ունենք բավականին ունակություն և փորձ, որպեսզի մեծացնենք այդ թիվը մինչև ցանկացած ծավալի: Տարբեր ընկերությունների 16000 աշխատակիցներ արդեն օգտվում են OSG e-Արխիվից: OSG-ն պահպանում և մշակում է 10 միլիարդից ավել փաստաթուղթ աշխարհի 5 երկրներում:

e-Արխիվ` փաստաթղթերի էլեկտրոնային արխիվ

Միայն պատկերացրեք` Ձեր թղթային փաստաթղթերն սկանավորված են և տեղադրված տվյալների անվտանգ բազայում, որին հասանելիությունը բաց է շուրջօրյա և անընդհատ:

Դա նշանակում է, որ Ձեր աշխատակիցները կարող են գտնել, փոխանցել և մշակել ֆայլերը մկնիկի մեկ հպումով: Էլեկտրոնային արխիվի ստեղծումն օգնում է իրականություն դարձնել աjդ երազանքները, իսկ շնորհիվ Ձեր գրասենյակում <<անթուղթ>> պահպանման ` նաև ազատվում է աշխատանքային տարածք: Տվյալների պահպանումը ոչ թե ավանդական` թղթային եղանակով, այլ ժամանակակից նվաճումների օգտագործմամբ թույլ է տալիս առավելագույնս օպտիմալացնել աշխատանքային գործընթացը:

Փաստաթղթերի էլեկտրոնային արխիվ հսկայական արխիվների համար

OSG տեխնիկական մասնագետները կփաթեթավորեն և կտեղափոխեն Ձեր փաստաթղթերը մեր Տվյալների Կառավարման Կենտրոն: Մենք օգտագործում ենք գերարագ հոսքային սկաներներ ցանկացած փաստաթղթի թվային կրկնօրինակների ստեղծման համար: Տվյալներն ինդեքսավորվում են և ներբեռնվում Ձեր տվյալների նոր բազա` դրանց անմիջապես հասանելիությամբ: Այդ գործընթացն երկարատև չէ և մատչելի է նույնիսկ հսկայական արխիվների համար:

Էլեկտրոնային արխիվի համակարգի հեշտ օգտագործում

Էլեկտրոնային արխիվի համակարգի հետ աշխատելու համար Ձեզ համար չեն պահանջվի նոր սարքավորումներ, ծրագրային ապահովում, աշխատակազմի լրացուցիչ ուսուցում: Ուղղակի մուտք արեք մուտքանունը և ծածկագիրը և արդեն կարող եք որոնել, արտաբեռնել, խմբագրել տվյալները` ըստ Ձեր հայեցողության: Դուք կարող եք նույնիսկ տպել փաստաթղթերը կամ ուղարկել փաստաթղթերը գործընկերներին (տես e-Արխիվի ինտերֆեյսը):

Շուրջօրյա ամենօրյա հասանելիություն փաստաթղթերին ցանկացած վայրից

Փաստաթղթերի էլեկտրոնային արխիվին հասանելիությունն իրականացվում է համացանցի միջոցով, այդ պատճառով Ձեր աշխատակազմն ստանում է ընդհանուր ֆայլերին ազատ հասանելիություն գրասենյակի ցանկացած մասնաճյուղից: Դա նաև աշխատակիցներին հնարավորություն է տալիս աշխատել տնից կամ ցանկացած այլ վայրից:

Էլեկտրոնային արխիվի համակարգի անվտանգությունը

Տրամադրելով իր առցանց ծառայությունները` OSG-ն կիրառում է այն նույն տեխնոլոգիաները, ինչ բանկերը` ապահովելով իր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվի բարձր անվտանգությունը: SSL սերտիֆիկատն ապահովում է տվյալների ծածկագրված փոխանցումը: Բացի այդ, Ձեր տվյալների բազան պահպանվում է հատուկ սերվերների վրա, որոնք տեղաբաշխված են OSG-ի տվյալների կառավարման հատուկ պահպանվող կենտրոններում: Մեզ դիմում են հաճախորդներ տնտեսության բոլոր ճյուղերից, իսկ OSG ընկերության տրամադրած աջակցության մակարդակը համապատասխանում է շուկայի առաջատարի մակարդակին:

Էլեկտրոնային արխիվի ստեղծումը չի խանգարում Ձեր աշխատանքին: Օրենսդրության պահանջները պահպանելու նպատակով Դուք սկանավորելուց հետո կարող եք թողնել փաստաթղթերի որոշ տպված բնօրինակները: Դրանք նույնպես կարող եք հանձնել OSG ապահով պահպանության: Ժամկետանց փաստաթղթերը կարելի է ոչնչացնել` օգտվելով OSG-ի գաղտնի ոչնչացման ծառայությունից:

Ինչպես է աշխատում փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը:

1.

Հասանելիություն e-Արխիվին
e-Արխիվն ստեղծվում է Ձեր ընկերության պահանջներին համապատասխան: Մենք հասկանում ենք Ձեր բիզնեսի առանձնահատկությունը և գիտենք, թե Ձեզ ինչ է հարկավոր Ձեր տեղեկատվության արդյունավետ կառավարման համար: Մենք գնահատում ենք Ձեր փաստաթղթերի ծավալը և տեսակները և խորհուրդ ենք տալիս, թե ինչ պարամետրեր է անհրաժեշտ հաշվի առնել e-Արխիվ ստեղծելուց` փաստաթղթերը հեշտ, արագ և հարմար կառավարելու համար: Դուք որոշում եք փաստաթղթերի ինդեքսավորման դաշտերը և դրանց հետագա որոնման համար e-Արխիվում աշխատակիցների հասանելիության մակարդակը:

2.

Փաստաթղթերի սկանավորում
Ձեր փաստաթղթերը մենք առաքում ենք մեր սկանավորման կենտրոններից մեկը: Հզոր, պրոֆեսիոնալ սարքավորումներում ներդրումները թույլ են տալիս ամեն օր մշակել և թվայնացնել միլիոնավոր փաստաթղթեր: Այժմ մենք ամեն օր սկանավորում ենք 2 միլիոն փաստաթուղթ և կարող ենք հասցնել այդ քանակությունը Ձեզ անհրաժեշտ ծավալի: Ճշգրտությունը նույնքան բարձր է, որքան արագությունը. միայն ստուգված տվյալներն են հայտնվում e-Արխիվում, իսկ Դուք հեշտությամբ աշխատում եք դրանց հետ:

3.

Ինդեքսավորում և ներբեռնում Արխիվ
Սկանավորելուց հետո յուրաքանչյուր փաստաթուղթ ինդեքսավորվում է, այսինքն` նկարագրվում են փաստաթղթի առանցքային տվյալները` e-Արխիվում դրանց հետագա արագ որոնման համար: Օրինակ` ամսաթիվ, գրասենյակի հասցե, մասնաճյուղ, հաճախորդի ԱԱՀ, պայմանագրի համար և այլն: Ինդեքսավորելուց հետո փաստաթուղթը ներբեռնվում է e-Արխիվ: Փաստաթղթի տվյալները կարող են կարդացվել ավտոմատ կերպով` OCR համակարգով (տվյալների օպտիկական ճանաչում): Եթե անհրաժեշտ տեղեկատվությունը ավտոմատ չի կարող ճանաչվել, փաստաթղթերն ինդեքսավորում են տվյալների մուտքագրման կենտրոնի աշխատակիցները ձեռքով: Այսինքն, բառացիորեն բոլոր փաստաթղթերը կարող են դառնալ e-Արխիվի մաս:

4.

Արխիվի օգտագործում
Հենց փաստաթուղթը մուտք է արվում e-Արխիվ, Ձեր աշխատակիցները կարող են աշխատել դրա հետ ըստ իրենց հասանելիության մակարդակի. արագ գտնել, դիտել, սեփական համակարգչի մեջ, պահպանել, տպել և փոխանցել: e-Արխիվում դրված են հարուստ գործառույթներ խմբագրման համար: Կարելի է առանձնացնել հատվածներ, ավելացնել մեկնաբանություններ և նշումներ: e-Արխիվն իդեալականորեն համապատասխանում է ընկերության ներսում փաստաթղթերի համաձայնեցման համար: Էլեկտրոնային փաստաթղթի վրա կարելի է դնել բաժանմունքների կնիքները և անձնական կնիքները: Դրա հետ մեկտեղ պահպանվում է փաստաթղթի հետ աշխատանքի կամ նույնիսկ դիտումների պատմությունը:

5.

Փաստաթղթերի ավելացում և ջնջում
Ցանկացած ընկերության արխիվ ավելանում է բառացիորեն ամեն օր: Ըստ անհրաժեշտության ` Ձեր աշխատակիցները կարող են ինքնուրույն սկանավորել փաստաթղթերը, ինդեքսավորել և օպերատիվորեն ուղարկել e-Արխիվ: Ձեր ընկերության աշխատակիցները հասանելիության մակարդակին համապատասխան կարող են նաև e-Արխիվից ջնջել փաստաթղթերը, եթե դրանց անհրաժեշտությունն այլևս չկա:

6.

Բնօրինակի պահպանում, հետ վերադարձ կամ ոչնչացում
Այն բանից հետո, երբ Ձեր ընկերության փաստաթղթերի թղթային բնօրինակները սկանավորվել են և մուտք եղել e-Արխիվ, մենք դրանց հետ վարվում ենք ըստ Ձեր հայեցողության` կամ տեղափոխում ենք մեր պրոֆեսիոնալ արխիվային պահոցներ կամ հետ ենք վերադարձնում Ձեզ:
Կատարել հարցում հիմա

e-Արխիվ ծառայության օգտակար հղումներ

OSG կայքը հնարավորություն է տալիս այցելուներին մանրամասն ուսումնասիրել տեղեկատվության և փաստաթղթերի կառավարման հարցերը: Օգտագործեք հղումները և այցելեք մեր` Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.