Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Փաստաթղթերի ոչնչացում

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացման ապահով քաղաքականությունը պաշտպանում է Ձեր ընկերությունն արդյունաբերական լրտեսությունից, անարդար աշխատակիցներից և ֆինանական տվյալների գողությունից: Սովորական աղբամանների օգտագործումը չի համարվում թույլատրելի տարբերակ:
Գաղտնի տվյալների և աշխատակազմի մասին տվյալների պաշտպանումը պարտադրվում է օրենքով: OSG-ն օգնում է Ձեզ կառուցել հնացած փաստաթղթերի հետ վարվելու ճիշտ ստրատեգիա: Մենք նաև կատարում ենք ՏՏ սարքավորումների, սկավառակների և այլնի անվտանգ ոչնչացում: Այդպիսի տվյալների կորուստը կարող է ճակատագրական լինել բիզնեսի համար:
OSG-ն կիրառում է հզոր դանակներով արդյունաբերական շրեդներ, որպեսզի 100% վստահ լինի գաղտնիության մեջ:
OSG-ում փաստաթղթերի գաղտնի ոչնչացումը տնտեսապես ավելի շահավետ է, քան ընկերության ներքին ուժերով ոչնչացումը: Դուք ազատված եք սեփական շրեդերներ գնելու անհրաժեշտությունից, իսկ Ձեր աշխատակիցները կկարողանան կենտրոնանալ իրենց հիմնական խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե ժամանակ ծախսել փաստաթղթերի ոչնչացման վրա: Բացի այդ, գրասենյակային շրեդերները դանդաղաշարժ են, ծախսում են շատ էլեկտրաէներգիա, մեծ աղմուկ են բարձացնում և ստեղծում թղթային աղբ:
OSG-ն ոչնչացնում է փաստաթղթերը էկոլոգիական մենջմենթի միջազգային ստանդարտներին համապատասխան, անուհետև ուղարկում է նյութերը երկրորդական վերամշակման: Դա հիանալի առիթ է ընկերության համար ցույց տալ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: OSG-ն հանդիսանում է «Ռուսաստանի լավագույն սոցիալական ծրագիր» մրցանակակիր` հսկայական քանակությամբ բնական ռեսուրս փրկելու համար:

Արխիվի փաստաթղթերի ոչնչացում

Եթե Ձեր աշխատակիցներն առանց մտածելու նետում են կարևոր փաստաթղթերը սովորական աղբամանի մեջ, Դուք ենթարկվում եք մեծ ռիսկի: Ձեզ և Ձեր հաճախորդներին վերաբերող գաղտնի տեղեկատվությունը կարող է հայտնվել սխալ ձեռքերում: Դա, անկասկած, վատ կանդրադառնա Ձեր ընկերության հեղինակության և ֆինանսական անվտանգության վրա: OSG-ն հավաքում և ոչնչացնում է հաշվապահական և այլ փաստաթղթեր` այդպիսով իսկ ապահովելով Ձեր անվտանգությունը:

Ոչնչացման մասին ակտը պարտադիր ուղեկցվում է ընկերության ղեկավարի կողմից հաստատված հատուկ փաստաթղթով:

Փաստաթղթերի ոչնչացում OSG-ում

Թղթային փաստաթղթերի անվտանգ ոչնչացման համար OSG-ն կտեղադրի հատուկ բեռնարկղեր Ձեր գրասենյակի կարևոր բաժանմունքներում, օրինակ, հաշվապահությունում կամ կադրերի բաժնում: Այդ պահից սկսած` Ձեր աշխատակիցները կարող են ոչնչացման ենթակա բոլոր փաստաթղթերը նետել այդ բեռնարկղի մեջ` հատուկ դրա համար բացված նեղ անցքից: Անվտանգության կնիքը և կամ կողպեքը կերաշխավորեն պարունակության անձեռնմխելիությունը: Դուք կարող եք ընտրել հատուկ ստվարաթղթե, մետաղական կամ փայտյա բեռնարկղեր:

Փաստաթղթերի ոչնչացում` 100% երաշխիքով

Երբ բեռնարկղերը լցվեն, OSG-ի աշխատակիցները դուրս կհանեն և կհասցնեն բեռնարկղերը OSG-ի` փաստաթղթերի գաղտնի ոչնչացման կենտրոն: Փաստաթղթերի ոչնչացման գործողությունն իրականացվում է արդյունաբերական շրեդերի օգնությամբ, հզոր մետաղական գլանակներով, որոնք մանրացնում են թղթերը մինչև երրորդ` կազմակերպության փաստաթղթերի ստանդարտներին համապատասխան և ավելի բարձր աստիճանի:

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացում

Գրասենյակում տպիչների կողքին, վաճառքի բաժնում, ֆինանսական և իրավաբանական բաժիններում, ադմինիստրատիվ բաժնում տեղադրեք փաստաթղթերի ոչնչացման հատուկ բեռնարկղեր և պարտադրեք աշխատակիցներին ոչնչացման բեռնարկղի մեջ նետել բոլոր այն փաստաթղթերը, որոնք չեն փոխանցվել Արխիվ: Դրանց մեջ մտնում են նաև սևագրերը, պայմանագրերի միջանկյալ տարբերակները, սխալ տպված փաստաթղթերը և այլն:

Ազատվեք աղբամաններից, որտեղ Ձեր աշխատակիցները նետում են փաստաթղթերի և դիմումների սևագրերը` ռիսկի դիմելով ամեն անգամ խախտել օրենքը կամ Ձեր մրցակիցներին բացահայտել տեղեկատվություն: Ձեր գրասենյակներում տեղադրեք փաստաթղթերի ոչնչացման հատուկ բեռնարկղեր:

Ձեր գրասենյակներում տեղադրված փաստաթղթերի գաղտնի ոչնչացման բեռնարկղերը պաշտպանում են Ձեզ և Ձեր բիզնեսը տվյալների արտահոսքից և օրենսդրության խախտումներից: Սովորեցրեք Ձեր աշխատակիցներին արխիվ չուղարկված բոլոր փաստաթղթերը նետել բեռնարկղի մեջ` այդպիսով իսկ վնասազերծելով Ձեզ և Ձեր բիզնեսը օրենքի խախտումներից և գումարի կորստից: Երբ բեռնարկղերը կլցվեն, OSG-ի սուրհանդակները կտանեն բեռնարկղերը փաստաթղթերի ոչնչացման կենտրոններ իսկ դրանց փոխարեն կտեղադրեն նոր` դատարկ բեռնարկղեր: Սահմանեք լցված բեռնարկղերի դուրսբերման գրաֆիկ` ապահով լինելով անվտանգության և օրենքների պահպանության հարցում:

Ինչպես է կատարվում փաստաթղթերի ոչնչացումը

1.

Որոշեք բեռնարկղերի տեղադրման վայրը
Մենք կօգնենք Ձեզ որոշել ոչնչացման ենթակա փաստաթղթերի հավաքման համար անհրաժեշտ բեռնարկղերի քանակը: Տեղադրեք բեռնարկղերը գրասենյակի տարբեր վայրերում և տպիչների մոտ: Անպայման տեղադրեք կնքված բեռնարկղերը կոմերցիոն և անձնական փաստաթղթաշրջանառության հետ աշխատող բաժանմունքներում, իրավաբանական բաժնում, հաշվապահությունում, կադրերի բաժնում և հաճախորդների հետ աշխատող բաժանմունքում:

2.

Պատվիրեք գրասենյակում բեռնարկղի տեղադրում
Զանգահարեք մեզ, եթե Դուք առաջին անգամ եք որոշել ոչնչացնել փաստաթղթերը OSG-ի օգնությամբ կամ ձևակերպում եք պատվեր Ձեր i-Արխիվի օգնությամբ: OSG-ի առաքիչները կբերեն և կտեղադրեն շտրիխ կոդով կնքված բեռնարկղերը Ձեր նշած վայրերում:

3.

Հանգիստ եղեք անվտանգության համար
Աշխատակիցները փաստաթղթերը բեռնարկղի մեջ են նետում կափարիչի վրա եղած նեղ անցքի միջոցով: Բեռնարկղը բացելուց պաշտպանված է երկու կապարակնիքներով` յուրահատուկ շտրիխ-կոդերով: Տեղադրելուց և վերցնելուց կապարակնիքների շտրիխ կոդերը սկանավորվում են, այնպես, որ Դուք կարող եք վստահ լինել, որ բեռնարկղի ամբողջականությունը պահպանված է:

4.

Փաստաթղթերի ոչնչացում
Երբ բեռնարկղերը լցվեն, նույն հեշտությամբ պատվիրեք բեռնարկղի փոխարինում i-Արխիվի միջոցով: OSG-i առաքիչները դուրս կհանեն լցված բեռնարկղերը և փոխարենը կդնեն նորը: Փաստաթղթերով բեռնարկղը ուղևորվում է տվյալների ոչնչացման կենտրոն:

5.

Փաստաթղթերի գաղտնի ոչնացում
Տվյալների ոչնացման կենտրոնում փաստաթղթերը ոչնչացնում են շրեդավորման եղանակով` հատուկ շրեդերի միջոցով` ոչնչացման երրորդ և ավելի բարձ մակարդակով: Փաստաթղթերը ոչնչացվում են բացարձակապես գաղտնի և անվերադարձ: Ոչնչացնելուց հետո ոչնչացված նյութն ուղարկվում է երկրորդային վերամշակման:

6.

Բնության պահպանություն
Թղթի երկրորդային մշակումը կրճատում է անտառների հատումը, ջրի և էլեկտրաէներգիայի ծախսը, և որպես հետևանք` պահպանում է բնությունը: OSG-ում փաստաթղթերի ոչնչացումը հիանալի մեթոդ է Ձեզ համար ներդրում ունենալ բնության պահպանության գործում և հոգ տանել ապագա սերունդների մասին, ինչպես նաև պատմել Ձեր գործընկերներին Ձեր սոցիալական պատասխանատվության մասին: Ստացեք OSG-ում էկոլոգիական մենեջմենթի հավաստագիր` փաստաթղթերի ոչնչացման համար, կախեք այն գրասենյակում և հայտնեք Ձեր ներդման մասին գործընկերներին և կոլեգաներին:
Կատարեք հարցում հիմա

Փաստաթղթերի ոչնչացման օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.