Փաստաթղթերի թվայնացման առավելությունները
Համաձայն վիճակագրության` փաստաթղթերի արխիվի սկանավորումը թույլ է տալիս կրճատել աշխատակազմի աշխատավարձը միջինը 35%-ով: Աշխատակիցներն այլևս չեն զբաղվում փաստաթղթերի որոնման և պահպանման ոչ պրոֆիլային գործունեությամբ և ավելի որակով են կատարում սեփական աշխատանքային պարտականությունները:
Արխիվների սկանավորման երկրորդ էական առավելությունը գրասենյակային տարածքի օգտակար մակերեսի տնտեսումն է: Թվայնացված փաստաթուղթը միշտ հասանելի է էլեկտրոնային տեսքով և այդպիսով կարելի է ազատել գրասենյակը. այլևս կարիք չկա պահպանել փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերի սկանավորումը թույլ է տալիս տեղեկատվության հետ աշխատելիս նաև էականորեն բարձրացնել տեղեկատվության գաղտնիության մակարդակը: Թվայնացված փաստաթուղթը, տեղադրվելով էլեկտրոնային արխիվ, կարող է աշխատանքի համար հասանելի լինել միայն այն աշխատակիցներին, ովքեր ունեն դրան գրանցված հասանելիություն: Մինչ այդ, փաստաթղթի բնօրինակն ապահով պահպանվում է OSG Արխիվային պահոցում:
Փաստաթղթի սկանավորված պատկերների հետ աշխատանքն ապահովում է տեղեկատվությանը հարմար հասանելիություն` այդպիսով թույլ տալով ավելի արդյունավետ կազմակերպել փաստաթղթերի հետ աշխատանքը: Փաստաթուղթը միշտ հասանելի է և կարող է ցանկացած պահի հեշտությամբ ներբեռնվել:
Տեղեկատվության գաղտնիության ապահովում
Կարևոր է. Արխիվային փաստաթղթերի սկանավորման ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության բարձագույն չափանիշների պահպանմամբ: Սկանավորման բերված տեղեկատվությունը պաշտպանված է կողմնակի աչքերից:
Գաղտնիության պահպանման մեթոդները
- Փաստաթղթերի սկանավորման համար պրոֆեսիոնալ սարքավորումների օգտագործում:
- Տեսահսկման համակարգի կիրառում
- Տեղեկատվության գաղտնիության համաձայնագրի պատասխանատու պահպանում
Աշխատանքային փորձը ցույց է տալիս. փաստաթղթերի սկանավորումն ընկերության արխիվը դարձնում է թանկարժեք ակտիվի` բիզնեսի բոլոր ոլորտներում: Սակայն կան ոլորտներ, որտեղ փաստաթղթերի սկանավորումն ու ճանաչումն ավելի պահանջված են:
Այդ ոլորտներն են
- Բանկային ոլորտ
- Մանրածախ առևտուր
- Ապահովագրական ընկերություններ
- Խորհրդատվական ընկերություններ
- Իրավաբանական ընկերություններ
Պատասխանատու և համակարգված մոտեցում է պահանջվում մեծածավալ արխիվային փաստաթղթերի սկանավորման ժամանակ: Ինչքան ավելի շատ փաստաթուղթ է հարկավոր լինում թվայնացնել, այնքան ավելի բարդ է փաստաթղթերը սկանավորման պատրաստելը: OSG-ի հիանալի լուծումների համալիրի միջոցով ցանկացած ծավալի արխիվային փաստաթղթերի սկանավորումը կատարվում է արագ և որակով:
Որպեսզի փաստաթղթերի սկանավորումը և ճանաչումը կատարվի առավելագույնս արդյունավետ, OSG-ի մասնագետները փաստաթղթերը կնախապատրաստեն սկանավորման:
Փաստաթղթերի սկանավորման այս փուլում լուծվում է երկու հիմնական խնդիր
- Փաստաթղթերի տեխնիկական մշակում
- Փաստաթղթերի համակարգում
Փաստաթղթերի տեխնիկական մշակման փուլ
Իր մեջ ներառում է սկանավորման համար թղթային կրիչների ֆիզիկական նախապատրաստման գործողությունների համալիր: Դա կախված է.
- սկանավորման ուղարկվող փաստաթղթերի տեսակից և վիճակից
- սկանավորման առջև դրված խնդիրներից
կատարվում է փաստաթղթերի տեխնիկական մշակում: Այս փուլը կարևոր է նրա համար, որպեսզի սկանավորման հետագա գործընթացը լինի առավելագույնս ավտոմատացված:
Փաստաթղթերի թվայնացման այդ փուլում դրանցից հանվում են մետաղական տարրերը, որոնք կարող են խանգարել սկանավորման գործընթացին:
Տեղեկատվության համակարգման փուլ
Աշխատանքների այս փուլում սկանավորման ժամանակ կատարվում է իմաստային վերլուծություն: Կախված նրանից, թե սկանավորման հատկապես որ ծառայություններն են պատվիրված , մասնագետներն իրականացնում են տվյալների տեսակավորման և համակարգման կոմպլեքս աշխատանքներ:
Կարող է իրականացվել սկանավորման ենթակա փաստաթղթերի առանձնացում: Եթե արխիվի ամբողջ ծավալից հարկավոր է սկանավորել միայն որոշակի տեսակի փաստաթղթեր, OSG-ի մասնագետները կկատարեն այդ տեսակավորումը: Այսպիսով, կսկանավորվի միայն այն տեղեկատվությունը, որն իրականում անհրաժեշտ է փոխակերպել էլեկտրոնային տեսքի:
Արխիվային փաստաթղթերի սկանավորման այս փուլում իրականացվում է փաստաթղթերի տեսակավորում` հաշվի առնելով
- խրոնոլոգիական հերթականությունը
- փաստաթղթի տեսակը
- արտաքին տեսքը և վիճակը:
Համակարգման փուլն անչափ կարևոր է փաստաթղթերի հետագա ինդեքսավորմանը պատրաստման համար: Սկանավորված փաստաթղթերին հասանելիության հարմարությունը կախված է նրանից, թե ինչ մանրակրկտությամբ են կատարվել աշխատանքները տվյալների տեսակավորման փուլում:
Ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները թույլ են տալիս կատարել փաստաթղթերի սկանավորումն առցանց: Սակայն եթե խոսում ենք մեծ ընկերությունների ամբողջական արխիվի սկանավորման մասին, ապա, անշուշտ, այդպիսի սկանավորումը պետք է կատարվի մասնագիտացված աութսորսինգային ընկերության`OSG Records Management-ի կողմից: Այդպիսի մեթոդը թույլ է տալիս օպտիմալացնել փաստաթղթերի սկանավորումը և որակավորված կատարման դեպքում թղթային փաստաթղթերը վերածում է ինտելեկտուալ էլեկտրոնային արխիվի:
Երբ ընտրեք, թե որտեղ կատարեք փաստաթղթերի սկանավորումը, հարկավոր է հիշել, որ սկանավորման գործընթացը կոմպլեքս լուծումների համալիրի մի մասն է միայն, որը հարկավոր է իրականացնել փաստաթղթաշրջանառության լիարժեք մշակման համար:
Ինչպես է կատարվում փաստաթղթերի սկանավորումը
1.
Որոշեք սկանավորման նպատակները
2.
Որոշեք ծավալը
3.
Փաստաթղթերի սկանավորում Արխիվից
4.
Ինդեքսավորում
5.
Սկանավորված փաստաթղթերին հասանելիություն
6.
Բնօրինակ փաստաթղթերի փոխանցում Արխիվ
Փաստաթղթերի սկանավորման օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.