Տեղեկատվության կրիչների պահպանման կենտրոններ
OSG առաջարկում է Ձեզ ֆորս մաժորի դեպքում անթերի ապահովագրական լուծում: Մեր` պրոֆեսիոնալ կահավորված ժապավենների, սկավառակների և տեղեկատվության այլ մագնիսական կրիչների պահպանման կենտրոնները պահպանում են Ձեր փաստաթղթերի ռեզերվային կրկնօրինակները բացառիկ անվտանգ:
Ամուր չհրկիզվող դռներ
Պահոցի բացառիկ ամուր, պայթյունակայուն մետաղական դռները բացվում են միայն հատուկ էլեկտրոնային բանալիով:
Պահպանման համար ծածկաշապիկներ
Կոշտ սկավառակները և այլ մագնիսական կրիչները պահոցում պահպանվում են հատուկ պաշտպանիչ քեյսերում:
Անվտանգության բարձր մակարդակ
Տեսահսկման և ազդանշանային համակարգերն ապահովում են գերազանց անվտանգություն:
Պաշտպանված մուտք
Մագնիսական կրիչների պահոց մուտք գործելու համար պատասխանատու աշխատակիցներն ստանում են հատուկ էլեկտրոնային անցագիր:
Ամպային պահպանում
OSG առանձնացված սերվերները թույլ են տալիս ընկերության տվյալները կրկնօրինակել առանձնացված ամպային պահոցում`IT-Արխիվում:
Ռեզերվային սկավառակների պահպանում
Մագնիսական կրիչների, օպտիկական և կոշտ սկավառակների արտագրասենյակային պահպանումը երաշխավորում է ջրից, կրակից, խոնավության անբարենպաստ ազդեցությունից, բարձր և ցածր ջերմաստիճաններից և մագնիսական դաշտերից ամբողջովին պաշտպանություն:
Այցելեք նաև
OSG-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է էքսկուրսիա կատարել մագնիսական կրիչների արխիվային պահպանման կենտրոններում:
- Փաստաթղթերի արխիվային պահպանման կենտրոններ
- Փաստաթղթերի սկանավորման կենտրոններ
- Փաստաթղթերի գաղտնի ոչնչացման կենտրոններ
