Ուղարկեք ծառայության համար հարցում, և մենք մոտակա ժամանակ կկապնվենք ձեզ հետ և կպատասխանենք ձեր հետաքրքրող բոլոր հարցերին։
Ինչպես է կատարվում փաստաթղթերի դուրսբերումը և առաքումը OSG սուրհանդակային ծառայության միջոցով
-Արխիվի միջոցով կատարեցեք փաստաթղթերի առաքման կամ դուրսբերման շտապ կամ ստանդարտ պատվեր: Շտապ պատվերը կկատարվի կա'մ դրա ձևակերպման օրը, կա'մ հաջորդ օրը`մինչև ժամը 12:00: Ստանդարտ ժամկետով առաքման պատվերով փաստաթղթերը Ձեզ կառաքվեն արդեն հաջորդ աշխատանքային օրը:
OSG-ի սուրհանդակները կվերցնեն Ձեր փաստաթղթերը և անմիջապես կփակցնեն շտրիխ կոդ յուրաքանչյուր արկղի վրա: Այդ շտրիխ կոդը OSG-ի աշխատակիցները սկանավորում են տեղափոխման յուրաքանչյուր փուլում` Ձեզանից փաստաթղթերը վերցնելիս, պահոց դրանք հասցնելիս, փաստաթղթերը մշակման հանձնելիս և ստելաժների վրա մշտական պահպանման տեղավորելիս: Փաստաթղթերի գտնվելու մասին տվյալներն անմիջապես ներբեռնվում են i-Արխիվ, և Դուք ցանկացած պահի կարող եք ստուգել, թե դրանք որտեղ են գտնվում:
Երբ Ձեզ անհրաժեշտ կլինի մեզ պահպանման հանձնած արխիվից որևէ կոնկրետ փաստաթղթի բնօրինակ, i-Արխիվի միջոցով պատվիրեք առաքում` օգտագործելով փաստաթղթի շտրիխ կոդի համարը կամ դրա նկարագրությունը` պայմանագրի համարը, ամսաթիվը, հաճախորդի ազգանունը և այլն: Ձեր փաստաթղթի բնօրինակը սուրհանդակից կստանաք նույն կամ հաջորդ աշխատանքային օրը` կախված Ձեր պատվերի տեսակից: Եթե Ձեզ պետք են տվյալներ, իսկ թղթային փաստաթուղթը հարկավոր չէ, ապա պատվիրեք փաստաթղթի սկանավորված կրկնօրինակը, որը Ձեզ կուղարկվի e-Արխիվ` Ձեր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվ:
Երբ Դուք կավարտեք փաստաթղթերի թղթային բնօրինակների հետ աշխատանքը, վերադարձրեք այն OSG Արխիվ պահպանման` փաստաթղթի հետ վերադարձը նույնպես ձևակերպելով i-Արխիվի միջոցով: Փաստաթուղթը մենք կդնենք այն նույն արկղի մեջ, որտեղից հանվել էր առաքման համար, որպեսզի պահպանենք արխիվում փաստաթղթերի ցուցակագրման ճշգրտությունը:
Եթե արխիվ հանձնված փաստաթղթերը Ձեզ հազվադեպ են անհրաժեշտ լինում, պատվիրեք դրանց արխիվային մշակումը. այդպես Դուք հստակ կիմանաք, թե որքան ժամանակ է դրանք հարկավոր պահպանել և երբ հանձնել գաղտնի ոչնչացման: Եթե արխիվից փաստաթղթերը Ձեզ հարկավոր են շատ հաճախ և շտապ, օգտվեք e-Արխիվի` էլեկտրոնային արխիվի լուծումներից: e-Արխիվի միջոցով Ձեր ողջ արխիվը Ձեզ հասանելի կլինի ցանկացած ժամանակ, ցանկացած սարքավորումից: e-Արխիվին հասանելիությունը պաշտպանված է: Հանգիստ եղեք Ձեր փաստաթղթերի անվտանգության համար և հեշտ աշխատեք:
Դուք կարող եք պատվիրել նաև փաստաթղթերի արխիվային պահպանման համար օժանդակ նյութերի առաքում: Մենք կբերենք Ձեզ արխիվային արկղեր և թղթապանակներ` նոր փաստաթղթերի փաթեթավորման և OSG Արխիվներում դրանց հետագա պահպանման համար: Ֆայլային թղթապանակները հարմար է օգտագործել սովորական գրասենյակային թղթապանակների փոխարեն, ավելի հեշտ է դրանց վրա կատարել նշումներ և նկարագրության կազմում: Խնայեցեք գումար` դադարելով գնել սովորական թղթապանակներ. դրանց փոխարեն միանգամից կիրառեք OSG ֆայլային թղթապանակներ, որոնք ունեն ժամանակակից վառ դիզայն, հարմար են փաստաթղթերի պահպանման համար ինչպես գրասենյակում, այնպես էլ արխիվ հանձնելու համար: OSG-ի սուրհանադակները կառաքեն Ձեզ թղթապանակներ, արկղեր և մագնիսական կրիչների տեղափոխման համար քեյսեր` ըստ Ձեր պատվերի:

