Արխիվի փաստաթղթերի ոչնչացում
Եթե Ձեր աշխատակիցներն առանց մտածելու նետում են կարևոր փաստաթղթերը սովորական աղբամանի մեջ, Դուք ենթարկվում եք մեծ ռիսկի: Ձեզ և Ձեր հաճախորդներին վերաբերող գաղտնի տեղեկատվությունը կարող է հայտնվել սխալ ձեռքերում: Դա, անկասկած, վատ կանդրադառնա Ձեր ընկերության հեղինակության և ֆինանսական անվտանգության վրա: OSG-ն հավաքում և ոչնչացնում է հաշվապահական և այլ փաստաթղթեր` այդպիսով իսկ ապահովելով Ձեր անվտանգությունը:
Փաստաթղթերի ոչնչացում OSG-ում
Թղթային փաստաթղթերի անվտանգ ոչնչացման համար OSG-ն կտեղադրի հատուկ բեռնարկղեր Ձեր գրասենյակի կարևոր բաժանմունքներում, օրինակ, հաշվապահությունում կամ կադրերի բաժնում: Այդ պահից սկսած` Ձեր աշխատակիցները կարող են ոչնչացման ենթակա բոլոր փաստաթղթերը նետել այդ բեռնարկղի մեջ` հատուկ դրա համար բացված նեղ անցքից: Անվտանգության կնիքը և կամ կողպեքը կերաշխավորեն պարունակության անձեռնմխելիությունը: Դուք կարող եք ընտրել հատուկ ստվարաթղթե, մետաղական կամ փայտյա բեռնարկղեր:
Փաստաթղթերի ոչնչացում` 100% երաշխիքով
Երբ բեռնարկղերը լցվեն, OSG-ի աշխատակիցները դուրս կհանեն և կհասցնեն բեռնարկղերը OSG-ի` փաստաթղթերի գաղտնի ոչնչացման կենտրոն: Փաստաթղթերի ոչնչացման գործողությունն իրականացվում է արդյունաբերական շրեդերի օգնությամբ, հզոր մետաղական գլանակներով, որոնք մանրացնում են թղթերը մինչև երրորդ` կազմակերպության փաստաթղթերի ստանդարտներին համապատասխան և ավելի բարձր աստիճանի:
Փաստաթղթերի գաղտնի ոչնչացում
Գրասենյակում տպիչների կողքին, վաճառքի բաժնում, ֆինանսական և իրավաբանական բաժիններում, ադմինիստրատիվ բաժնում տեղադրեք փաստաթղթերի ոչնչացման հատուկ բեռնարկղեր և պարտադրեք աշխատակիցներին ոչնչացման բեռնարկղի մեջ նետել բոլոր այն փաստաթղթերը, որոնք չեն փոխանցվել Արխիվ: Դրանց մեջ մտնում են նաև սևագրերը, պայմանագրերի միջանկյալ տարբերակները, սխալ տպված փաստաթղթերը և այլն:
Ազատվեք աղբամաններից, որտեղ Ձեր աշխատակիցները նետում են փաստաթղթերի և դիմումների սևագրերը` ռիսկի դիմելով ամեն անգամ խախտել օրենքը կամ Ձեր մրցակիցներին բացահայտել տեղեկատվություն: Ձեր գրասենյակներում տեղադրեք փաստաթղթերի ոչնչացման հատուկ բեռնարկղեր:
Ձեր գրասենյակներում տեղադրված փաստաթղթերի գաղտնի ոչնչացման բեռնարկղերը պաշտպանում են Ձեզ և Ձեր բիզնեսը տվյալների արտահոսքից և օրենսդրության խախտումներից: Սովորեցրեք Ձեր աշխատակիցներին արխիվ չուղարկված բոլոր փաստաթղթերը նետել բեռնարկղի մեջ` այդպիսով իսկ վնասազերծելով Ձեզ և Ձեր բիզնեսը օրենքի խախտումներից և գումարի կորստից: Երբ բեռնարկղերը կլցվեն, OSG-ի սուրհանդակները կտանեն բեռնարկղերը փաստաթղթերի ոչնչացման կենտրոններ իսկ դրանց փոխարեն կտեղադրեն նոր` դատարկ բեռնարկղեր: Սահմանեք լցված բեռնարկղերի դուրսբերման գրաֆիկ` ապահով լինելով անվտանգության և օրենքների պահպանության հարցում:
Ինչպես է կատարվում փաստաթղթերի ոչնչացումը
- Որոշեք բեռնարկղերի տեղադրման վայրը: Մենք կօգնենք Ձեզ որոշել ոչնչացման ենթակա փաստաթղթերի հավաքման համար անհրաժեշտ բեռնարկղերի քանակը: Տեղադրեք բեռնարկղերը գրասենյակի տարբեր վայրերում և տպիչների մոտ: Անպայման տեղադրեք կնքված բեռնարկղերը կոմերցիոն և անձնական փաստաթղթաշրջանառության հետ աշխատող բաժանմունքներում, իրավաբանական բաժնում, հաշվապահությունում, կադրերի բաժնում և հաճախորդների հետ աշխատող բաժանմունքում:
- Պատվիրեք գրասենյակում բեռնարկղի տեղադրում: Զանգահարեք մեզ, եթե Դուք առաջին անգամ եք որոշել ոչնչացնել փաստաթղթերը OSG-ի օգնությամբ կամ ձևակերպում եք պատվեր Ձեր i-Արխիվի օգնությամբ: OSG-ի առաքիչները կբերեն և կտեղադրեն շտրիխ կոդով կնքված բեռնարկղերը Ձեր նշած վայրերում:
- Հանգիստ եղեք անվտանգության համար: Աշխատակիցները փաստաթղթերը բեռնարկղի մեջ են նետում կափարիչի վրա եղած նեղ անցքի միջոցով: Բեռնարկղը բացելուց պաշտպանված է երկու կապարակնիքներով` յուրահատուկ շտրիխ-կոդերով: Տեղադրելուց և վերցնելուց կապարակնիքների շտրիխ կոդերը սկանավորվում են, այնպես, որ Դուք կարող եք վստահ լինել, որ բեռնարկղի ամբողջականությունը պահպանված է
- Փաստաթղթերի ոչնչացում: Երբ բեռնարկղերը լցվեն, նույն հեշտությամբ պատվիրեք բեռնարկղի փոխարինում i-Արխիվի միջոցով: OSG-i առաքիչները դուրս կհանեն լցված բեռնարկղերը և փոխարենը կդնեն նորը: Փաստաթղթերով բեռնարկղը ուղևորվում է տվյալների ոչնչացման կենտրոն::
- Փաստաթղթերի գաղտնի ոչնացում: Տվյալների ոչնացման կենտրոնում փաստաթղթերը ոչնչացնում են շրեդավորման եղանակով` հատուկ շրեդերի միջոցով` ոչնչացման երրորդ և ավելի բարձ մակարդակով: Փաստաթղթերը ոչնչացվում են բացարձակապես գաղտնի և անվերադարձ: Ոչնչացնելուց հետո ոչնչացված նյութն ուղարկվում է երկրորդային վերամշակման:
- Բնության պահպանություն: Թղթի երկրորդային մշակումը կրճատում է անտառների հատումը, ջրի և էլեկտրաէներգիայի ծախսը, և որպես հետևանք` պահպանում է բնությունը: OSG-ում փաստաթղթերի ոչնչացումը հիանալի մեթոդ է Ձեզ համար ներդրում ունենալ բնության պահպանության գործում և հոգ տանել ապագա սերունդների մասին, ինչպես նաև պատմել Ձեր գործընկերներին Ձեր սոցիալական պատասխանատվության մասին: Ստացեք OSG-ում էկոլոգիական մենեջմենթի հավաստագիր` փաստաթղթերի ոչնչացման համար, կախեք այն գրասենյակում և հայտնեք Ձեր ներդման մասին գործընկերներին և կոլեգաներին:
Փաստաթղթերի ոչնչացման օգտակար հղումներ
OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

