Կոշտ սկավառակների և ռեզերվային կուտակիչների արտագրասենյակային պահպանումը նշանակում է, որ Դուք պաշտպանված եք տվյալների կորստից ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում, որոնք կարող են առաջանալ Ձեր գրասենյակում` ջրհեղեղ, հրդեհ, գողերի մուտք և այլն:
OSG-ն տեղավորում է Ձեր կոշտ սկավառակները հատուկ մագնիսական կրիչների համար նախատեսված պահոցում: Մագնիսական պահոցը դիմանում է բարձր ջերմաստիճանի գրոհներին. Մեր պահոցում Ձեր կրիչները պաշտպանված են նույնիսկ կրակի ազդեցությունից:
Պահոցում պահպանվում է 11°С ջերմաստիճան` մագնիսական կրիչների պահպանման երաշխավորված ջերմաստիճան: Ժապավեններն ու սկավառակները դրված են ուղղահայաց ձևով: Պահոցի ներսում Ձեր կրիչները պաշտպանված են ապամագնիսացումից:
OSG մագնիսական պահոցում Ձեր կրիչները պաշտպանված են խողովակներից և ջեռուցման մարտկոցներից ջրի արտահոսքից, տարածքի բարձր խոնավությունից կամ ժապավենների հետ անզգույշ վարվելու հետ կապված պատահական թրջվելուց առաջացած վնասումից:
Մագնիսական պահոցը տեղակայված է OSG-ի ստրատեգիական կենտրոնի ներսում, որին հասանելիությունը խիստ կարգավորվում է: Ապահովված է օբյեկտի ֆիզիկական անվտանգությունը, տեսահսկման և դեպի պահոց խիստ մուտքի համակարգը:
OSG-ի կողմից սկավառակների ապահով պահպանում
OSG-ի` հատուկ արտահագուստով սուրհանդակները ռեզերվային ինֆորմացիայով սկավառակները պահպանման հանձնվող փաստաթղթերի հետ միասին կվերցնեն անմիջապես Ձեր գրասենյակից: Նրանք հարվածակայուն ճամպրուկներով կհասցնեն սկավառակները տեղեկատվության մագնիսական կուտակիչների արխիվային պահպանման կենտրոն, որտեղ ինֆորմացիան կտեղադրվի հատուկ պահոցներում` անվտանգության բարձր մակարդակով: Կոշտ սկավառակների պահպանումը գրասենյակից դուրս նշանակում է, որ դրանք առավելագույնս պաշտպանված կլինեն պայթյուններից, հրդեհներից, խոնավությունից և գողությունից: Եթե Ձեր գրասենյակում խնդիրներ կծագեն, OSG-ն կվերադարձնի Ձեր սկավառակները, որպեսզի կարճ ժամանակում Դուք կարողանաք վերակագնել տվյալները և նվազագույնի հասցնել բացասական հետևանքները:
Բացի մագնիսական կրիչների և կոշտ սկավառակների պահպանումից, OSG-ն առաջարկում է ռեզերվային առցանց կրկնօրինակման լուծումներ: Այդ լուծումն իդեալական կհամադրվի արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման պլանի հետ:

