Փաստաթղթերն ընդունվում են և անցնում համաձայնեցման և ստորագրման բոլոր էտապները` ըստ սցենարի, որը Ձեզ համար պատրաստել են փաստաթղթերի կառավարման ապահովման ոլորտի պրոֆեսիոնալները:
Փաստաթղթերն արագորեն անցնում են համաձայնեցման բոլոր փուլերը, Դուք սահմանում եք յուրաքանչյուր փուլում փաստաթղթերի հետ աշխատանքի ժամկետները, հեշտությամբ կարգավորում և կառավարում եք դրանք:
Բոլոր փաստաթղթերն առկա են և ճիշտ նշված վայրում: Ձեր գործընկերներն ու հաճախորդները արագ ստանում են փաստաթղթերի իրենց օրինակները , վստահ են դրանց պահպանվածության և Ձեր պրոֆեսիոնալիզմի մեջ:
Ձեզ համար մենք կկառուցենք փաստաթղթերի շարժի անհատական համակարգ, որը կդառնա Ձեր թանկարժեք օգնականը: Ձեր գործընթացների արագությունը և արդյունավետությունը կաճի, Ձեր աշխատակիցները երջանիկ կլինեն հեշտ աշխատել և կանեն ավելին, հաճախորդները կստանան ավելի լավ ծառայություններ, իսկ գործընկերը՝ ապահով կոլեգաներ:
Առավելագույնս ազատվեք թղթային փաստաթղթերից. Ձեզ համար մենք կկազմակերպենք հեռակա գրասենյակով փաստաթղթաշրջանառության համակարգ: Հաշվի առնելով Ձեզ հասնող փաստաթղթերի և Ձեր ընկերության գործընթացների տեսակները` մենք կմշակենք ալգորիթմ, որի միջոցով OSG-ն կստանա, կտեսակավորի, կստեղծի e-Արխիվ և Ձեր համար կձևավորի փաստաթղթերի պրոֆեսիոնալ արխիվ: Ձեր գրասենյակն ազատ է: Ձեր ընկերությունն ավելի արագ է աշխատում:
Օգտագործեք OSG լուծումները, որպեսզի ցանկացած վայրում ստեղծված և գտնվող փաստաթղթերից ստանաք ինֆորմացիան Ձեզ հարմար վայրում: OSG-ն կհավաքի և կսկանավորի փաստաթղթերը ցանկացած գրասենյակից և արդեն իսկ հաջորդ օրը Դուք e-Արխիվում կաշխատեք տեղեկատվության հետ:
Փաստաթղթաշրջանառության ավտոմատացում և վարում
Ցանկանում եք բարձրացնել Ձեր ընկերության արտադրողականությունը: Այդ դեպքում սկսեք փաստաթղթաշրջանառության համակարգի վերակազմակերպումից և ավտոմատացումից: Ընկերությունում կադրային գործավարության ժամանակակից համակարգը նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է էականորեն բարձրացնել Ձեր ընկերության արտադրողականությունը: OSG-ի մասնագետները կվերլուծեն Ձեր գործող համակարգը և կկատարելագործեն այն, ինչը կտա Ձեզ մրցակցային առավելություն:
Ընկերությունում փաստաթղթաշրջանառության ավտոմատացում
Ընկերությունում փաստաթղթաշրջանառության հաջող ներդրման համար OSG-ն անցկացնում է կոմպլեքս դիագնոստիկ աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում մենք ուսումնասիրում ենք Ձեր ընկերությունում տեղեկատվության ստացման ուղիները, փաստաթղթերի ստեղծման պատճառներն ու միջոցները, ընկերության ներսում և դրա սահմաններից դուրս տեղեկատվության տարածման մեթոդները, ներքին կարգադրությունների կատարման նորմատիվ ժամկետները, փաստաթղթերի մշակման անհրաժեշտ տարրերը, ինչպես նաև ապահովում ենք փաստաթղթերի պահպանումն օրենսդրությամբ սահմանված ժամկետներին և նորմերին համապատասխան:
Այս հետազոտություններն օգնում են բացահայտել փաստաթղթերի հետ աշխատանքում առկա սխալները, որոնք դանդաղեցնում են հիմնական աշխատանքային գործընթացները: Վերացնելով սխալները` մենք կորոշենք հետագա աշխատանքի ուղղությունները, որը կերաշխավորի փաստաթղթերի, այսինքն` բիզնեսի հաջողակ կառավարում:
Ընկերությունում փաստաթղթաշրջանառության կազմակերպում: Բարձր տեխնոլոգիական լուծումներ
Վերլուծության արդյունքները մուտք են արվում հատուկ հաշվետվության մեջ, որտեղ առաջարկվում են Ձեր արխիվի ավտոմատացման անհատական լուծումներ: Այդ լուծումների արդյունքում ստանում ենք փաստաթղթերի արագ մշակում, տվյալների երաշխավորված անվտանգություն և փաստաթղթերի պահպանման և դրանց մշակման սխալների վերացում: Ձեր կոլեկտիվը ստանում է աշխատանքային լայն հնարավորություններ, իսկ ավտոմատացման շնորհիվ գործավարության արդյունավետ ներդրումն ապահովում է արտադրողականության աճ:
Ընկերությունում փաստաթղթաշրջանառության նոր օպտիմալացում
Հաստատումից հետո OSG-ն սահմանում է նոր համակարգի անցման ժամանակացույցը: Մեր աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա, ինչն ապահովում է սահուն, ժամանակին անցում: Այս ամենը լրացվում է աջակցությամբ, որն ունակ է տրամադրել միայն ոլորտի լիդերը:
OSG-ն Ձեր աշխատակիցների համար անցկացնում է սեմինարներ, որպեսզի նրանք կարողանան հասկանան և գնահատեն, թե ինչ հեշտությամբ ու արդյունավետությամբ կաշխատի նոր համակարգը: Սեմինարների ընթացքում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես է փաստաթղթաշրջանառության ավտոմատացումն ազդում ամբողջ ընկերության, ներառյալ` ադմինիստրատիվ բաժնի, կադրերի բաժնի, հաշվապահության, հաճախորդների հետ աշխատանքի բաժնի, վաճառքների բաժնի և այլնի վրա:

