OSG արխիվային ընկերությունն ԱՊՀ երկրներում առաջին արխիվային ընկերությունն է
OSG-ն ԱՊՀ երկրների արխիվային շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Մենք հենվում ենք աշխատանքային 50-ամյա փորձի վրա: 1998 թվականին մենք բացեցինք փաստաթղթերի պահպանման առաջին ընկերությունը Ռուսաստանում: Մեր հաճախորդներին մենք մատուցում ենք փաստաթղթերի պահպանման և կառավարման, արխիվային մշակման, փաստաթղթերի սկանավորման, փաստաթղթերի գաղտնի ոչնչացման, պետական պահպանության հանձնելու համար փաստաթղթերի նախապատրաստման և այլ ծառայություններ, որոնք օգնում են մեր հաճախորդների աճել: Բիզնեսի բոլոր ոլորտներից հազարավոր ընկերություններ պահպանում են իրենց փաստաթղթերը OSG-ի Արխիվներում` արդյունավետ և անվտանգ ձևով կառավարելով ինֆորմացիան և պաշտպանելով իրենց տվյալները` կիրառելով OSG ծառայությունները:
Տեղեկացեք ավելին այն հնարավորությունների մասին, որոնք կբարձրացնեն Ձեր ընկերությունը նոր գործառնական մակարդակի:
Արխիվային պահպանման ոլորտում ամենամեծ փորձը
Միջազգային շուկայում փաստաթղթերի պահպանման և կառավարման 50-ամյա փորձը մեզ թույլ տվեցին հասկանալ մեր բիզնես ոլորտի գործընթացները և բարդությունները: Ծառայությունների մատուցման մեծագույն փորձը օգնում են մեզ Ձեզ համար ապահովել ապահով լուծումներ ճիշտ ժամանակին և բյուջեի շրջանակում:
Լավագույն արխիվային տեխնոլոգիան
OSG-ն պայմանագրեր է կնքել առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ: Հատուկ Ձեր խնդիրների համար, օգտագործելով ժամակակաից տեխնոլոգիաները, ձեռք բերված փորձը, գիտելիքները և փաստաթղթերի հետ աշխատանքի պրակտիկան, մենք կառաջարկենք բացառիկ լուծումներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի արագ առաջ շարժվել:
Պրոֆեսիոնալ արխիվավարներ
OSG-ն մանրակրկտորեն ընտրում է աշխատակիցներին` ամենապրոֆեսիոնալներին և նպատակաուղղվածներին: Մեր բարձր որակավորված արխիվավարներն ստեղծել են մասնագետների մի ամբողջ խումբ: Կարող եք վստահ լինել` Ձեր փաստաթղթերն ապահով ձեռքերում են:
Միջազգային ստանդարտներ
OSG-ն PRISM միջազգային ասոցիացիայի և Փաստաթղթերի կառավարման ռուսական գիլդիայի պատվավոր անդամ է: Մենք սահմանել ենք փաստաթղթերի հետ աշխատանքի, անվտանգության և գաղտնիության բարձր միջազգային ստանդարտներ:
Պահպանման լավագույն կենտրոններ
OSG-ն ունի փաստաթղթերի պահպանման ժամանակակից, պրոֆեսիոնալ արխիվային պահոցներ: Մենք ներդրումներ ենք կատարում լավագույն սարքավորումներ ձեռք բերելու մեջ, այդ պատճառով կարող ենք առաջարկել Ձեզ բարձրակարգ արխիվային ծառայություններ
Ամենամեծ տարածքային ցանցը
OSG-ն ունի պահպանման 36 կենտրոններ Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում: OSG-ն ԱՊՀ-ում միակ ընկերությունն է այդպիսի զարգացած տարածքային զանցով: