Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Iron Mountain-ը գնել է «Օ-ԷՍ-ՋԻ Ռեքորդզ Մենեջմենթ»

Հարգելի՛ հաճախորդներ,

2020 թվականի հունվարի 9-ին Iron Mountain-ը գնել է «Օ-ԷՍ-ՋԻ Ռեքորդզ Մենեջմենթ» ընկերությունը Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Բելառուսում: Գործարքի արդյունքում Iron Mountain-ը դարձել է OSG Records Management (Europe) Limited-ի միակ վերջնական շահառուն: Մի շարք գործընթացների թարմացումը և կազմակերպության ռեբրենդինգը կկատարվեն մոտակա ժամանակահատվածում.

Նախ և առաջ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր հաճախորդների գործունեությանը և շարունակում ենք աշխատել՝ պահպանելով մեր ծառայությունների որակի և այն աջակցության հանդեպ վստահությունը, որը դուք ստանում եք մեզանից:

Iron Mountain ընկերության մասին

Սկսած 1951 թվականից՝ Iron Mountain ընկերությունն ամբողջ աշխարհում իր հաճախորդներին մատուցում է տվյալների պահպանման և թվային տեխնոլոգիաների ներդրման ծառայություններ: Ընկերության հեղինակությունն ու ծառայությունները հիմնված են վստահության վրա: Եվ այդ վստահությունը հանդիսանում է այն անկյունաքարը, որի վրա հիմնվում է Iron Mountain-ը: Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր ակտիվների անվտանգությունը՝ սկսած մեզ հանձնելու պահից մինչև Ձեզ վերադարձնելը կամ Ձեր խնդրանքով դրանք ոչնչացնելը: Մենք ոչ միայն օգնում ենք մեր հաճախորդներին կառավարել իրենց տվյալները, այլև օգնում ենք այն տեղական համայնքներին, որտեղ մենք աշխատում և ապրում ենք:

Iron Mountain-ի գործունեությունը կենտրոնանում է Ձեր վստահությանն արժանանալու և պահպանելու վրա: Կազմակերպությունների միաձուլումից առաջացող մի քանի առավելություններն են.

  • Օպերատիվ և հետևողական սերվիս, ինչի շնորհիվ մենք կարող ենք աջակցել Ձեր բիզնեսին
  • Ավելի շատ նորարարական արտադրանք և կատարելագործված ծրագրային լուծումներ, որոնք կդարձնեն Ձեր տեղեկատվությունը և ակտիվները ավելի արժեքավոր, թույլ կտան նվազեցնել ռիսկերը և կդարձնեն Ձեր բիզնեսն առավել արդյունավետ և հաջողակ:
  • Ծառայությունների կայունություն և անվտանգություն, որոնք համապատասխանում են այս ոլորտում մեր ունեցած փորձին:

Մեր գլխավոր առաջնահերթությունն է Ձեր բիզնեսին անխափան ծառայությունների մատուցումը: Մենք Ձեզ կտեղեկացնենք բոլոր նորությունների մասին:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.