Փաստաթղթերի արտագրասենյակային պահպանումն ազատում է Ձեզ գրասենյակային տարածքի` փաստաթղթերի պահարաններով և դարակաշարերով զբաղեցրած մասի համար վարձավճարի վճարումից: OSG-ում պահպանման ընդունելիս փաստաթղթերի գրանցումը Ձեզ թույլ է տալիս արագորեն պատվիրել և ապահով ստանալ Ձեզ անհրաժեշտ ցանկացած փաստաթղթի բնօրինակը կամ սկան-պատճեն: Ձեր աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինի ժամանակ ծախսել կոլեգաների մոտ և բաժանմունքներում փաստաթղթեր փնտրելու վրա և կարող են կենտրոնանալ թիրախային խնդիրների լուծման վրա, ինչն էլ կհանգեցնի հաջողության և ընկերության շահույթի մեծացման:
OSG-ում փաստաթղթերի արխիվային պահպանումն ապահովում է պահպանվող տվյալների գաղտնիությունը և փաստաթղթերի նկատմամբ հեշտ կառավարելիությունը: Եթե Ձեզ հարկավոր կլինի արխիվից փաստաթուղթ, ուղղակի պատվիրեք դրա սկան պատճենը և աշխատեք տվյալների հետ այն ժամանակ, երբ թղթային փաստաթուղթն ապահով պահպանվում է պրոֆեսիոնալ արխիվային պահոցում: Եթե Ձեզ անհրաժեշտ է թղթային փաստաթուղթ, պատվիրեք փաստաթղթի բնօրինակի առաքում Ձեր գրասենյակ և վերադարձրեք փաստաթուղթը OSG արխիվ պահպանման, երբ կվերջացնեք դրա հետ աշխատանքը: Բոլոր պատվերները հեշտությամբ կատարեք i-Արխիվի միջոցով: Փաստաթղթերի պատվերի առաքման հասանելիություն ունեն միայն այն աշխատակիցները, որոնց Դուք ինքներդ եք նշանակել և գրանցել թղթային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգում` i-Արխիվում:
OSG փաստաթղթերի պրոֆեսիոնալ արխիվային պահոցները կահավորված են անվտանգության կենտրոնական համակարգով և climat control համակարգով` երկարատև պահպանման թղթային փաստաթղթերի համար օպտիմալ ջերմաստիճանի ապահովման համար: Փաստաթղթերը պահպանվում են հատուկ արխիվային արկղերում և ֆայլ տուփերում, դրանք են պահպանման միավորները: Պահպանվող բոլոր միավորները անանուն են, մեկ ընկերության փաստաթղթերը պահպանվում են արխիվային պահոցի տարբեր ստելաժների վրա: 2016 թվականին OSG-ն պահպանում է ավելի քան 5 000 000 արխիվային արկղ տնտեսության տարբեր ոլորտների փոքր, միջին և մեծ բիզնեսի ընկերությունների փաստաթղթերով:
Ընկերության փաստաթղթերի պահպանման ժամկետները խստորեն սահմանված են ՀՀ արխիվային օրենսդրությամբ: Պահպանման պարտադիր ժամկետի ողջ ընթացքում վերադաս մարմինները կարող են պահանջել փաստաթղթերի բնօրինակը և ընկերությունը պարտավոր է սահմանված ժամկետներում տրամադրել դրանք : Փաստաթղթերը չտրամադրելեւ դեպքում ընկերությունը կարող է տուգանվել: Մենք կօգնենք Ձեզ խուսափել պատիժներից, կիրականացնեք փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում, կորոշենք Ձեր արխիվի բոլոր տեսակի փաստաթղթերի պահպանման ժամկետները և կպահպանենք դրանք ողջ ժամկետի ընթացքում, նույնիսկ ավելի երկար` ըստ Ձեր ցանկության: Դուք աշխատում եք օրենքի պահանջներին համապատասխան: Ընկերության հեղինակությունն ու բյուջեն պրոֆեսիոնալների պաշտպանության տակ են:
Դուք և Ձեր կոլեգաները հեշտությամբ կառավարում եք OSG պահպանման հանձնված ցանկացած ծավալի փաստաթղթեր` շնորհիվ i-Արխիվի հասկանալի ինտերֆեյսի: Օրինակ, Դուք կարող եք պատվիրել փաստաթղթի սկան պատճենը կամ փաստաթղթի բնօրինակը և ստանալ այն նույն կամ հաջորդ օրը:
Շնորհիվ փաստաթղթերի պահպանման պրոֆեսիոնալ կազմակերպման` Դուք արագորեն կմշակեք հաճախորդների պատվերները, կհարթեք գործընկերների հետ վեճերը և օպերատիվ կերպով կհամաձայնեցնեք պայմանագրերը, հաշիվները և այլ փաստաթղթերը: Օգտագործեք Ձեր ժամանակը, որպեսզի շարժվեք առաջ OSG հանճարեղ լուծումների հետ միասին: Ժամանակակից փաստաթղթաշրջանառությունը նպաստում է կառավարչական որոշումների ընդունման արագացմանը: Դուք Ձեռք եք բերում անձնական հաջողություն, իսկ Ձեր ընկերությունն աճում է:
Փաստաթղթերի արտագրասենյակային պահպանում
Փաստաթղթերի արտագրասենյակային պահպանումը հանդիսանում է բիզնես գործընթացների աուտսորսինգի ձևերից մեկը: Փաստաթղթերի արտագրասենյակային արխիվային պահպանումը ներառում է իր մեջ Ձեր ընկերության փաստաթղթերի տեղափոխում պրոֆեսիոնալ արխիվային ընկերության մասնագիտացված արխիվ: Դա հանգեցնում է ինչպես ծախսերի էական կրճատման, այնպես էլ տեղեկատվության կառավարման արդյունավետության բարձրացման: Դուք կստանաք Ձեր փաստաթղթերին հասանելիություն էլեկտրոնային մուտքի օգնությամբ` մեծաթիվ գործիքակազմով:
Փաստաթղթերի պահպանման աուտսորսինգ
OSG-ն փաստաթղթերի արտագրասենյակային պահպանման ծառայություններ առաջարկող ամենամեծ և փորձառու ընկերությունն է ԱՊՀ-ում: Ձեր փաստաթղթերն OSG արտագրասենյակային պահպանման հանձնելիս Դուք կարող եք վստահել անվտանգության ապահով համակարգին, հրդեհներից և ջրհեղեղներից պաշտպանությանը, փաստաթղթերի կառավարման օպտիմիզացված համակարգին: Համեցեք էքսկուրսիայի փաստաթղթերի արտագրասենյակային պահպանման OSG պահոցներ կամ տեղեկացեք ավելին i-Արխիվի` արտագրասենյակային պահպանման ծառայության մասին:
Ինչպես է աշխատում փաստաթղթերի արտագրասենյակային պահպանումը
1.
Ստացեք i-Արխիվ հասանելիություն
Դուք ստանում եք թղթային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգ` i-Արխիվ, հասանելիություն: i-Արխիվում Դուք պատվեր եք կատարում Ձեր արխիվը OSG փաստաթղթերի մշակման և պահպանման ժամանակակից կենտրոններ տեղափոխելու համար: i-Արխիվի ինտերֆեյսը հեշտ հասկանալի է, Ձեզ և Ձեր աշխատակիցներին հեշտ կլինի Ձեր ընկերության փաստաթղթերը պրոֆեսիոնալ արխիվային պահպանման հանձնել սկսելը:
2.
Արխիվ փաստաթղթերի ընդունումը
Ձեր պատվերով OSG սուրհանդակները կայցելեն Ձեր գրասենյակ, որպեսզի տեղափոխեն փաստաթղթերը OSG արխիվային պահպանման: Պահպանության յուրաքանչյուր միավորի շտրիխ կոդը սկանավորվում է փաստաթութղը ստանալու պահին, փոխանցման մասին տեղեկատվությունն անմիջապես հասանելի է Ձեզ i-Արխիվում: Ձեր պատվերի համաձայն` OSG-ի արխիվավարները կկազմեն փաստաթղթերի նկարագրություն` Ձեզ համար կարևոր նույնականացուցիչներով: Նկարագրությունը նույնպես կներբեռնվի i-Արխիվ, և Դուք կսկսեք փաստաթղթերի կառավարման համար այն ավելի հեշտությամբ և հարմարությամբ օգտագործել:
3.
Անվտանգ պահպանություն
OSG- ի փաստաթղթերի արխիվները կահավորված են անվտանգության կենտրոնացված համակարգով, climat control համակարգով, որն Արխիվում պահպանում է պահպանման երկար ժամկետ ունեցող փաստաթղթերի համար ճշգրիտ ջերմաստիճան: Բոլոր փաստաթղթերը դրվում են հատուկ արխիվային արկղերի մեջ, որոնք Արխիվ տեղափոխելիս պաշտպանում են թղթային փաստաթղթերը ֆիզիկական վնասումից, փոշուց և խոնավությունից: Արխիվային բոլոր արկղերը միատեսակ են, մի ընկերության փաստաթղթերը պահպանվում են Արխիվի տարբեր վայրերում` տարբեր ստելաժների վրա:
4.
Բնօրինակներին արագ հասանելիություն
i-Արխիվի միջոցով պատվիրեք Ձեզ անհրաժեշտ փաստաթղթի սկան պատճենը կամ բնօրինակի առաքումը նույն կամ հաջորդ աշխատանքային օրը: Տեղեկատվության յուրաքանչյուր կրիչ ունի յուրահատուկ շտրիխ կոդ, որը սկանավորվում է տեղափոխման ամեն մի փուլում, և մենք հստակ գիտենք, թե Ձեր ամեն մի փաստաթուղթը որտեղ է գտնվում:
5.
Պահպանման ժամկետների պահպանում
Փաստաթղթերի պահպանման ժամկետները հստակ ամրագրված են օրենքով: Ընկերության ղեկավարությունը պարտավոր է ապահովել փաստաթղթերի ճիշտ պահպանումը պահպանման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Ձեզ համար մենք կանցկացնենք ընկերության արխիվի փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում և կորոշենք փաստաթղթերի պահպանման ժամկետները: Փաստաթղթերի նկարագրության մեջ մենք կնշենք փաստաթղթերի հնարավոր ոչնչացման ժամկետը, և երբ փաստաթղթի պահպանման ժամկետը մոտենա ավարտին, Դուք i-Արխիվի միջոցով կպատվիրեք փաստաթղթերի գաղտնի ոչնչացում: Շարունակեք պահպանել փաստաթղթերը, եթե Դուք գտնում եք, որ դրանք կարող են Ձեզ պետք գալ հետագայում:
6.
Պահպանման ցանկացած ծավալ
Փոխանցեք փաստաթղթերը OSG-ի Արխիվներ` արխիվային պահպանման և պրոֆեսիոնալ կառավարեք փաստաթղթերը OSG-ի գերազանց լուծումների օգնությամբ: Այսօր մենք ապահով պահպանում ենք բոլոր ոլորտների ընկերությունների փաստաթղթերով 5 000 000 արխիվային արկղեր: Խոշոր, միջին և փոքր բիզնեսի ավելի քան 3000 ընկերություններ փոխանցում են իրենց փաստաթղթերը մշակման և պահպանման` ապահովելով տվյալների գաղտնիությունը, մեծացնելով աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և մեծացնելով ընկերության շահույթը:
Փաստաթղթերի արտագրասենյակային պահպանման օգտակար հղումներ
OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը: