Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60
Ռետրոսպեկտիվ կոնվերսիան հատուկ սարքավորումների օգտագործմամբ մեծածավալ թղթային կրիչների սկանավորումն է: OSG-ն օրական սկանավորում է ավելի քան 2 000 000 փաստաթուղթ, ուստի Ձեր արխիվը կամ նույնիսկ գրադարանային ֆոնդը մենք էլեկտրոնային տեսքի կփոխարկենք շատ արագ:
Կարված փաստաթղթերի և գրքերի սկանավորումը պրոֆեսիոնալների խնդիրն է: OSG-ն ունի գիտելիք, փորձ և տեխնոլոգիա, որոնք թույլ են տալիս արագ և որակով սկանավորել Ձեր գրադարանային ֆոնդը կամ փաստաթղթերը:
Վստահ եղեք, որ էջի վրայի տեղեկատվությունը` ծայրից ծայր, կսկանավորվի մեծագույն ճշգրտությամբ և Դուք դրանց ամենուր կունենաք հասանելիություն:
OSG-ի ժամանակակից պրոֆեսիոնալ սարքավորումները թույլ են տալիս թվայնացնել Ձեր փաստաթղթերը, նույնիսկ եթե փաստաթուղթն ունի ոչ ստանդարտ չափս կամ կամ տպված է ոչ ստանդարտ թղթի վրա: Փորձը, գիտելիքները և տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ Ձեզ համար կատարել փաստաթղթերի հոսքային կամ էջ առ էջ սկանավորում, մինչև 1189մմ լայնքով գծագրերի սկանավորում, գրքերի և հնամաշ փաստաթղթերի սկանավորում:

Փաստաթղթերի և գրադարանային ֆոնդի ռետրոկոնվերսիա

Տեքստային փաստաթղթերի, գրադարանային և գիտահետազոտական կատալոգների փոխակերպումը «ռետրոկոնվերսիայի» տեխնոլոգիայի օգնությամբ օրեցօր դառնում է ավելի ակտուալ: Ռետրոկոնվերսիան կամ ռետրոսպեկտիվ կոնվերսիան Ձեր ընկերության համար էլեկտրոնային արխիվի լրացման և ստեղծման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Ռետրոկոնվերսիան տեղեկատվության վերափոխման գործընթացն է, փաստաթղթերը մի տեսակից մի այլ տեսակի դարձնելու եղանակն է, օրինակ` քարտային ձևի կատալոգները` միկրոկրիչների, խտասկավառակների կամ գրքային տեսք դարձնելը: Ռետրոկոնվերսիան փաստաթղթերի սովորական թվայնացումը չէ, այլ հատուկ սարքավորումների օգտագործմամբ հոսքային սկանավորումն է: Օգտագործելով փաստաթղթերի ռետրոկոնվերսիան` Դուք ազատում եք Ձեզ փաստաթղթերը կորցնելու ռիսկից և ազատում եք աշխատակիցներին երկարատև որոնումներից: Փոխակերպելով արխիվն էլեկտրոնային տեսքի` Դուք հնարավորություն կունենաք կատարել փաստաթղթերի որոնում ցանկացած առանցքային պարամետրերով ցանկացած ժամանակահատվածի համար:

«Գրադարանավարման և ինֆորմատիկայի տերմինների համառոտ բառարանը» տալիս է հետևյալ բացատրությունը. «Ռետրոսպեկտիվ կոնվերսիան գրառումների կոնվերսիան է առկա կատալոգներից մեքենայով կարդացվող տեսքի, ինչպես նաև այն գործընթացն է, որի օգնությամբ գրադարանը ձեռք է բերում առկա մեքենայով կարդացվող գրառումների կրկնօրինակները սեփական օգտագործման համար»: Ռետրոկոնվերսիայի օբյեկտ է հանդիսանում փաստաթղթերի թղթային արխիվը, իսկ ռետրոկոնվերսիայի արդյունքը փաստաթղթերի էլեկտրոնային արխիվն է:

Հատուկ նշենք, որ ռետրոսպեկտիվ կոնվերսիան չի ենթադրում կատալոգների նախկին ձևերի պարտադիր ոչնչացում, քանի որ դրանք կարող են իրենից ներկայացնել կարևոր արխիվային աղբյուր: Այդպիսի արխիվներում պահվում են թանկարժեք փաստաթղթեր, որոնք ունեն կարևոր պատմական արժեքներ, ուստի OSG ընկերությունը խորհուրդ չի տալիս ոչնչացնել փաստաթղթերն էլեկտրոնային տեսքի փոխարկելուց հետո:

Ռետրոկոնվերսիայի առավելությունները

Թղթային փաստաթղթերի մեծ հոսքն ընկերությունում արդեն վաղուց կանխորոշել է բիզնեսի աճող պահանջմունքները փաստաթղթերի էլեկտրոնային արխիվի ստեղծման ուղղությամբ: OSG-ն առաջարկում է քարտային և տպագիր կատալոգների արդյունավետ, ամբողջական և որակյալ կոնվերսիա, որն արտացոլում է գրադարանների ամբողջական ֆոնդը: Ռետրոկոնվերսիայի օգնությամբ ստեղծելով փաստաթղթերի էլեկտրոնային արխիվ` e-Արխիվ` պատվիրատուն ստանում է փաստաթղթերի հոսքի հետ աշխատանքի արագ և հարմար եղանակ: Ռետրոկոնվերսիան արդյունավետ է և ակտուալ, քանի որ այս տեխնոլոգիան օգտագործելուց կիրառվում է հոսքային սկանավորում, որն էականորեն կրճատում է յուրաքանչյուր փաստաթղթի հետ աշխատանքի տևողությունը:
e-Արխիվը կրճատում է ոչ պրոֆիլային խնդիրների կատարման վրա ծախսվող աշխատաժամանակը, օրինակ` փաստաթղթերի որոնումը: Էլեկտրոնային արխիվը թույլ է տալիս ակնթարթորեն գտնել տեղեկատվությունը` խնայելով անգին աշխատաժամանակը և ազատելով թանկարժեք գրասենյակային տարածքը:

Ռետրոկոնվերսիայի տեսակները

OSG-ն առաջարկում է թվայնացման ժամանակ փաստաթղթերի ռետրոկոնվերսիայի և տեղեկատվության հնարավոր մշակման 3 տեսակ:

  1. Իմիջինք
    Իմիջինգը պատկերի ստացման գործընթացն է: Այս դեպքում դա փաստաթղթերի և տեղեկատվության սկանավորումն է և յուրաքանչյուր սկանավորված փաստաթղթի փոխակերպումն է էլեկտրոնային տեսքի, այսինքն` «պատկերի» ստեղծումը: Փաստաթղթերը պահվում են սկանավորված էջերի գրաֆիկական պատկերների հավաքախմբի տեսքով: Իմիջինգը թույլ չի տալիս սկանավորել փաստաթղթերը բարձր թողունակությամբ: Այս եղանակը հարմար է այն ընկերություններին, ովքեր ցանկանում են թվայնացնել թղթային փաստաթղթերի մեծ արխիվ: Այս դեպքում փաստաթղթերին հասանելիություն կազմակերպելու համար կատարվում է փաստաթղթերի ինդեքսավորում փաստաթուղթը կամ անգամ փաստաթղթերի խումբը նույնականացնող դաշտերի նվազագույն քանակով: Իմիջինգը փաստաթղթերի ռետրոկոնվերսիայի ամենա պարզ և քիչ ծախսատար եղանակն է:
  2. Նույնականացնող կոնվերսիա
    Նույնականացնող կոնվերսիան (հստակ գրաֆիկական ռետրոսպեկտիվ կոնվերսիան) մեծ քանակությամբ գրաֆիկական տվյալները էլեկտրոնային տեսքի փոխակերպումն է առանց որակի կորստի: Եթե Ձեզ անհրաժեշտ է ելեկտրոնային տեսքի բերել տեղեկատվության հսկայական ծավալ, որի մեջ մտնում են գրադարանների, թանգարանների, գիտական կենտրոնների կատալոգները, այսինքն` բացի տեքստային տեղեկատվությունից ունեն նաև գրաֆիկական պատկերներ, ապա «նույնականացնող կոնվերսիան» Ձեզ առավել հարմար տարբերակն է: Օգնագործելով «նույնականացնող կոնվերսիան» ` փաստաթղթերի որակը մեծանում է մի քանի անգամ: Այս դեպքում տվյալների բազայի ձևավորումը կատարվում է մուտքային փաստաթղթերի հիման վրա, ինչից հետո դրանց պատկերներները արդեն պետք չեն, իսկ որոնման հնարավորությունները որոշվում են ծրագրային ապահովմամբ, որը աշխատում է տվյալների բազայի հետ: Նույնականացնող ռետրոկոնվերսիայի այս տեսակն իրականացվում է փաստաթղթերի որոնման առավել ճշգրիտ որոնման համար:
  3. Անհատական տարբերակ
    Այն կազմակերպությունների համար, ում մոտ տեքստային տեղեկատվությունը համակցվում է գրաֆիկականի հետ, OSG-ն առաջարկում է ռետրոսպեկտիվ կոնվերսիայի անհատական տարբերակ, ինչի ժամանակ կատարվում է դաշտերի ինդեքսավորում` որոնման հնարավորությունները մեծացնելու համար: Որոնման արդյունքը պատկերի դիտումն է: Ընտրելով այս տեսակը` Դուք հնարավորություն կունենաք ստանալ ակնթարթային հասանելիություն տեքստային և գրաֆիկական տեղեկատվությանը` առաջին դեպքում կկրառելով իմիջինգի առավելությունները, երկրորդ դեպքում` նույնականացնող կոնվերսիայի: Մինչ e-Արխիվի ստեղծման գործընթացը սկսելը որոշեք փաստաթղթերի ապագա էլեկտրոնային արխիվի կոնցեպտը: Մենք համառորեն խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս փուլին, քանի որ աշխատանքի ընթացքում նպատակների, խնդիրների և նպատակներին հասնելու մեթոդների փոփոխությունն էականորեն դժվարացնում է աշխատանքները և ավելացնում է ժամանակը:

Ռետրոկոնվերսիայի անցկացման փուլերը

OSG-ի փորձագետները մանրամասն կուսումնասիրեն Ձեր թղթային արխիվը տեխնոլոգիական պարամետրերի որոշման համար, օրինակ` փաստաթղթերի քանակություն և անվանացանկ, թղթի որակ, փաստաթղթերի կառուցվածքի բարդություն, դրանց կարդացվելիություն և այլն: Փորձաքննության արդյունքների հիման վրա փորձագետները ճշտում են խնդիրների շրջանակը և աշխատանքների փուլերի բնութագրիչները:

  • Փաստաթղթերի սկանավորում OSG ընկերության հատուկ հոսքային սկաներների վրա
  • Տրված պարամետրերով փաստաթղթերի ինդեքսավորում
  • Ստացված տվյալների ֆորմատի փոխարկում e-Արխիվի պահանջներին համապատասխան/ մշակված տվյալների սինխրոնիզացում

Մեր փորձագետները կկատարեն Ձեր փաստաթղթերի վիճակի վերլուծություն և կտրամադրեն Ձեզ անհրաժեշտ աշխատանքների և կատարման ժամկետների ամբողջական տեղեկատվություն: Դուք կարող եք վստահ լինել տրամադրվող ծառայությունների որակի մեջ:

OSG-ի հետ փաստաթղթերի ռետրոկոնվերսիան թանկարժեք տեղեկատվության պահպանման թափանցիկ և ապահով միջոց է, ինչպես նաև սեփական արխիվներում փաստաթղթերի պահպանման համար միջոցների տնտեսում:

OSG-ն տրամադրում է պատվիրատուի տարածքում աշխատանքների կատարման բացառիկ հնարավորություն` ռետրոկոնվերսիա թանգարանում, գրադարանում և այլն:

Ինչպես է աշխատում փաստաթղթերի և գրադարանային ֆոնդի ռետրոկոնվերսիան

1.

Որոշեք ծավալը
Որոշեք թվայնացվող փաստաթղթերի ծավալը և OSG-ում պատվիրեք սկանավորում: Կամ դիմեք մեր օգնությանը և մենք կօգնենք Ձեզ բացահայտել փաստաթղթերի տեսակները, որոնք անհրաժեշտ է սկանավորել Ձեր խնդիրների լուծման համար` ավելացնելով Ձեր աշխատանքի և հաջողության արդյունավետությունը:

2.

Առաքում
Կատարեք Ձեր պատվերը i-Արխիվի միջոցով և մենք արագորեն կգանք, որպեսզի զգուշորեն հասցնենք Ձեր փաստաթղթերն OSG-ի սկանավորման կենտրոններ: Մենք ունենք սեփական ավտոպարկ և ունակ ենք ցանկացած ծավալի փաստաթուղթ տեղափոխել մշակման և պահպանման: Փոխանցեք փաստաթղթերը թվայնացման և պահպանման Ձեր ընկերության բոլոր գրասենյակներից ու մասնաճյուղերից և ստացեք փաստաթղթերի պրոֆեսիոնալ կառավարման բոլոր առավելությունները:

3.

Սկանավորում և տվյալների մուտք
Փաստաթղթերի համար կիրառվող սկանավորման մեթոդները կախված են փաստաթղթերի տեսակներից: Ռետրոկոնվերսիայի ժամանակ մենք կկառուցենք փաստաթղթերը սկանավորման նախապատրաստելու և դրանց թվայնացնելու ամենաարդյունավետ գործընթացը: e-Արխիվ դրանց հետագա վերբեռնման և էլեկտրոնային արխիվի ներսում անհրաժեշտ փաստաթղթի հեշտ որոնման համար մենք կինդեքսավորենք սկանավորված փաստաթղթերը Ձեզ հետ համաձայնեցված դաշտերով. փաստաթղթի կամ գրքի անվանում, փաստաթղթի կազմման ամսաթիվ, փաստաթղթի համար, փաստաթղթի տեսակ, գործակալի անվանում և այլն: Վայելեք Ձեր ժամանակակից աշխատանքը` կիրառելով OSG Records Management-ի գերազանգ լուծումները:
Կատարել հարցում հիմա

Ռետրոկոնվերսիայի օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտագործեք հղումները կամ այցելեք մեր Ձեռնարկներ և ուղեցույցեր ենթաբաժինը

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.