Փաստաթղթերի արխիվային մշակում` արդյունավետության համար
Փաստաթղթերի արխիվային մշակումը ծառայությունների կոմպլեքս է, ինչի արդյունքում ընկերության փաստաթղթերը կարգավորված են, ցուցակագրված են, ձևավորված են գործերի մեջ: Փաստաթղթերի արխիվային մշակումը կազատի Ձեզ այնպիսի դժվարություններից, ինչպիսին է այն փաստաթղթերի որոնումը, որոնք Ձեզ կարող են շտապ անհրաժեշտ լինել հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների հարցումներին պատասխանելու, զանգեր և գնումներ կատարելու համար, տենդերներին մասնակցելու, հաշվետվություն կազմելու, համեմատություններ անցկացնելու, տարբեր հարկային ստուգումներ անցկացնելու, աշխատակիցներին սոցիալական և օրենսդրական բնույթի տեղեկանքներ տրամադրելու համար:
Փաստաթղթերի արխիվային մշակումն օգնում է կանխել փաստաթղթերի կորուստն ընկերության տեղափոխման ժամանակ և ղեկավարության փոփոխության ժամանակ ստանալ փաստաթղթերի ընդունման-հանձման հստակ ակտ: Բացի այդ, յուրաքանչյուր փաստաթուղթն ունի իր պահպանման ժամկետը, որի ընթացքում ընկերությունը պարտավոր է դա պահպանել: Փաստաթղթերի պահպանման ժամկետը պետք է որոշի միայն պրոֆեսիոնալ արխիվավարը: Որպես կանոն, ընկերությունն ունի ստանդարտ փաստաթղթերի մի քանի տեսակ. հիմնական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, որոնք ունե պահպանման երկարատև ժամկետ, անձնակազմին վերաբերող փաստաթղթեր, որոնց պահպանման ժամկետը մինչև 50 տարի է, ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, որոնց համար սահմանված են կարճատև պահպանման ժամկետներ: Սակայն յուրաքանչյուր կազմակերպություն, կախված մասշտաբից, գործունեության տեսակից, բիզնեսի ոլորտից, աշխատաքանքների տևողությունից, աշխատակիցների թվաքանակից, պայմանագրերի տեսակից և այլ գործոններից, ունի փաստաթղթերի լրացուցիչ տեսակներ, որոնց պահպանման ժամկետները կարող են որոշել միայն արխիվավարները:
Օրենքին համապատասխան փաստաթղթերի մշակում
Փաստաթղթերի արխիվային մշակումը ծառայություն է, ինչի արդյունքում Դուք ունենում եք Ձեր փաստաթղթերի ամբողջական վերլուծությունը, ստանում եք բացակա փաստաթղթերի ամբողջական ցուցակը և ստացված տվյալների հիման վրա ընդունում եք կառավարչական որոշումներ: Արխիվային մշակումն իր մեջ ներառում է ոչնչացման ենթակա փաստաթղթերի առանձնացում, երկարատև պահպանման փաստաթղթերի տեսակավորում, գործերի ձևավորում, մշտական և ժամանակավոր պահպանման գործերի լրիվ կամ մասնակի մշակում, փաստաթղթերի համակարգում, կարգավորում և նկարագրության կազմում , ինչպես նաև այնպիսի բարդ և պատասխանատու աշխատանքներ, ինչպիսին է փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը, որի կատարումը թույլատրվում է միայն բարձրակարգ պրոֆեսիոնալներին` տարբեր տեսակի փաստաթղթերի մշակման փորձով:
Պրոֆիլային կրթությամբ և բիզնեսի տարբեր ոլորտների կազմակերպությունների փաստաթղթերի մշակման մեծ փորձով արխիվավարները կկատարեն Ձեր փաստաթղթերի արխիվային մշակում, կհամակարգեն, ՀՀ արխիվային օրենսդրությանը համապատասխան կսահմանեն փաստաթղթերի պահպանման ժամկետները և կկատարեն այլ արխիվային աշխատանքներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան ավելի հեշտությամբ կառավարել փաստաթղթերը, հսկողություն ունենալ փաստաթղթերի նկատմամբ, ընկերության փաստաթղթերի պահպանման ապահովման համար գումար խնայել և խուսափել ընկերությունում փաստաթղթերի պահպանման, հաշվառման և օգտագործման կազմակերպման կանոններին անհամապատասխանությանության հետ կապված պատժամիջոցներից և տուգանքներից:
Ինչ է իր մեջ ներառում փաստաթղթերի արխիվային մշակումը
1.
Ծառայության պատվիրում
2.
Արխիվային մշակման անցկացում
3.
Փաստաթղթերի ապահով պահպանում
Փաստաթղթերի արխիվային մշակման ծառայության օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.