Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության և նորմատիվ ակտերի` սահմանված է փաստաթղթերի ստեղծման, գրանցման, հաշվառման, պահպանման, ինչպես նաև դրանց ոչնչացման և Ազգային արխիվ հանձնելու հստակ կարգ: Ընկերության ներսում փաստաթղթերն ինքնուրույն պահպանելը դժվար է: Ընկերությունը լիարժեք պիտի իմանա իր բոլոր փաստաթղթերի տեսակները. դրա համար ամենաքիչը 5 տարին մեկ անգամ պետք է թարմացնել ընկերության գործերի անվանացանկը: Երբ փաստաթղթերի տեսակները որոշված են, սահմանվում է յուրաքանչյուր տեսակի փաստաթղթի համար պահպանման ժամկետը: Ընկերության բազային հաշվարկային փաստաթղթերի, որոնք ձևավորվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և ընկերությունների աշխատանքային գործունեության ընթացքում պահպանման ժամկետները նշված են Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկում:
Ցանկում նշվում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստանդարտ փաստաթղթերի պահպանման ժամկետները, իսկ oրինակ, բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների համար բացակայում են փաստաթղթերի պահպանման ժամկետների մասին առանձին նշումներ. նույնը վերաբերում է նաև ՀՀ արխիվային ֆոնդի մաս կազմող փաստաթղթերին տիրապետող բաժնետիրական ընկերություններին և մի շարք այլ ընկերություններին և փաստաթղթերին: Որպեսզի ընկերության կուտակված փաստաթղթերը համակարգվեն ըստ տեսակների, ձևավորվեն գործերը և ստուգվեն, թե արդյոք գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերն են առկա ընկերությունում, սահմանվեն փաստաթղթերի պահպանման ժամկետները, կազմվի փաստաթղթերի անվանացանկը, կատարվում է փաստաթղթերի արխիվային մշակում:
Փաստաթղթերի արխիվային մշակումն իր մեջ ներառում է բազմաթիվ արխիվային աշխատանքներ, այդ թվում` փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում: Փորձաքննությամբ արժեքավորումը կատարվում է նրա համար, որպեսզի հստակ որոշվի փաստաթղթի բովանդակությունը, նրա արժեքայնությունը, և սահմանվի, թե այդ փաստաթղթի հետ ինչ պետք է կատարվի` պահպանվի փաստաթուղթը պրոֆեսիոնալ արխիվում, փոխանցվի Ազգային արխիվ պահպանման, թե գաղտնի ոչնչացվի: Այդ դժվար և աշխատատար գործընթացը պետք է կատարի միայն պրոֆեսիոնալ արխիվավարը: OSG արխիվավարները պրոֆեսիոնալներ են, ովքեր ունեն բիզնեսի բոլոր ոլորտների տարատեսակ կազմակերպությունների փաստաթղթերի արխիվային մշակման երկար տարիների փորձ: Փաստաթղթերի արխիվային մշակման ծառայություն OSG-ին պատվիրում են ինչպես տեղական և միջազգային բիզնեսի հսկաները, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները: Դուք նույնպես OSG-ին պատվիրեք փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման ծառայություն: Աշխատելով OSG-ի հետ` Դուք պահպանում եք ՀՀ արխիվային օրենսդրությունը, պաշտպանում եք Ձեզ և Ձեր բիզնեսը օրենքի կողմից պատժվելուց:
Պատասխանատվություն փաստաթղթերի պահպանման և հաշվառման համար
Փաստաթղթերի սխալ հաշվառման, պահպանման կամ ոչնչացման համար պատասխանատվություն է կրում անձամբ ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև գլխավոր հաշվապահը, եթե փաստաթղթերի սխալ հաշվառումն ու պահպանումն անդրադառնում են ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, հարկային մարմիններին հաշվետվությունները ժամկետին չներկայացնելու վրա, հանգեցնում է հարկային բազայի նվազման և այլն:
Ընկերության ղեկավարը պատասխանատվություն է կրում ընկերությունում բոլոր թղթային փաստաթղթերի առկայության համար, պարտավոր է պահպանել փաստաթղթերը պահպանման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում և իրավունք ունի գաղտնի ոչնչացնել փաստաթղթերը դրանց պահպանման ժամկետի ավարտից հետո: Փաստաթուղթը կարելի է ոչնչացնել միայն գործերը ոչնչացման առանձնացնելուց հետո` փաստաթղթերի ոչնչացման ակտի հիման վրա, որը ստորագրում է ղեկավարը` համաձայնեցնելով դրանց ոչնչացումը:
Որպեսզի խուսափեք պատիժներից, խնայեք ընկերության գումարները և ղեկավարությանը և աշխատակիցներին պաշտպանեք վարչական, հարկային և նույնիսկ քրեական պատասխանատվությունից, կարևոր է ունենալ հաշվապահական, կադրերի հաշվառման բոլոր փաստաթղթերն ամբողջ ծավալով այնպես, ինչպես ընկերության գործունեության բոլոր փաստաթղթերը սահմանված ամբողջ պահպանման ժամկետի ընթացքում: Բոլոր փաստաթղթերի ամբողջականությունը կարելի է ստուգել` կատարելով բոլոր փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում: Փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում Դուք հստակ կիմանաք, թե որ փաստաթղթերն են բացակայում և կընդունեք կառավարչական որոշում` հիմնվելով փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքների վրա: Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում պետք է կատարեն միայն պրոֆեսիոնալ և փորձառու արխիվավարներ: Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում մենք կատարում ենք ցանկացած ծավալով ցանկացած մեծության ընկերությունների համար:
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում արխիվավարների կողմից կատարվում է գործերը ոչնչացման առանձնացնելիս և փաստաթղթերն Ազգային արխիվ հանձնելիս: Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը պարտադիր է լուծարվող ընկերությունների համար, քանի որ ընկերությունը հանձնում է փաստաթղթերն Ազգային արխիվ երկարատև կամ մշտական պահպանման, ի դեպ դրանց մեջ են մտնում նաև կադրերի հաշվառման փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերության աշխատակիցներին հաշվարկվում է կենսաթոշակ: Հրամանները, հաշվարկային թերթիկները, քարտերը պարտադիր պետք է ձևավորվեն և կարված լինեն աշխատակիցների գործերում:
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը լավագույն լուծումն է ղեկավարության փոփոխման ժամանակ ընդունում-հանձնում կատարելիս: Ղեկավարի պաշտոն ստացողն ընդունում է ընկերության փաստաթղթերն ակտի հիման վրա: Դնելով իր ստորագրությունը ակտի վրա` նոր ղեկավարն ամբողջական պատասխանատվություն է կրում մինչ իր պաշտոն զբաղեցնելը ձևավորված փաստաթղթերի առկայության, ինչպես նաև ճիշտ պահպանման և հաշվառման համար: Աշխատեք` պահպանելով օրենքը`պատվիրելով փաստաթղթերի փարձաքննությամբ արժեքավորում OSG-ին:
Ձեր փաստաթղթերի փորձաքննությունը վստահեք միայն OSG-ին, քանզի մենք ունենք բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին արխիվային ծառայությունների մատուցման մեծ փորձ և գիտելիք: Փորձաքննությամբ արժեքավորումից հետո ազատեք Ձեզ փաստաթղթերի ամբողջականության պահպանման բոլոր դժվարություններից, փոխանցեք փաստաթղթերը OSG Արխիվներում պահպանման: Պրոֆեսիոնալ Արխիվներում մենք ապահով, անվտանգ, գաղտնի կպահպանենք բոլոր փաստաթղթերն օրենքով սահմանված պահպանման ամբողջ ժամանակահատվածի ընթացում և նույնիսկ ավելի երկար, եթե Դուք կամենաք:
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքը Դուք կստանաք միանգամից նաև Ձեր ընկերության փողերի խնայման տեսքով, քանզի փաստաթղթերի մի մասը կառանձնացվի ոչնչացման համար, իսկ նման փաստաթղթերի պահպանման և սպասարկման ծախսերը կդադարեն: Արխիվային, վարչական, հարկային օրենսդրության պահպանումը, մաքուր հեղինակությունը, տուգանքների բացակայությունը, փողերի խնայումը, ընկերության ղեկավարի և պաշտոնատար անձանց անձնական անվտանգությունհը, փաստաթղթերի ամբողջականության երաշխիքը Դուք կստանաք` պատվիրելով OSG-ին փաստաթղթերի փարձաքննությամբ արժեքավորում ծառայությունը:
Ինչպես է աշխատում փորձաքննությամբ արժեքավորման ծառայությունը
1.
Ծառայության պատվեր
2.
Փորձաքննությամբ արժեքավորման անցկացում
3.
Փաստաթղթերի պաշտպանված պահպանում
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման ծառայության օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.