Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Փաստաթղթերի համար արխիվային արկղեր և մագնիսական ժապավենների տարաներ

Մեր արխիվային արկղերը հատուկ նախագծված են փաստաթղթերի ապահով պահպանման համար և լրացուցիչ պաշտպանում են փաստաթղթերը նաև աղտոտումից, խոնավությունից և փոշուց: Փաստաթղթերի առավելագույն պաշտպանության և հարմար որոնման համար մենք խորհուրդ ենք տալիս ձեզ տեղավորել փաստաթղթերը ֆայլային տուփերի մեջ:
OSG- ի արկղերը պատրաստված են եռաշերտ գոֆրե ստվարաթղթից, դիմացկուն են վնասվածքների և մեխանիկական ներգործության նկատմամբ: Ավելին, այդ արկղերը բացարձակ էկոլոգիապես մաքուր են:
Արխիվային արկղն իր մեջ տեղավորում է 2 500 թերթ: Արկղի հատուկ կառուցվածքը, որը նախագծվել է պրոֆեսիոնալների կողմից, ունակ է դիմանալ հասուն մարդու քաշին:

Պահպանման ապահովում. Արկղ, ֆայլ և քեյս

Ձեր փաստաթղթերը Ձեր կազմակերպության հարստությունն է: Վստահ եղեք, որ փաստաթղթերն ապահով պաշտպանված են ինչպես պահպանման ժամանակ, այնպես էլ դրանց տեղափոխման ժամանակ: Փաստաթղթերը պաշտպանված են նաև դրանք մեքենայի մեջ բեռնման ժամանակ, անկախ նրանից` քամի է, անձրև, թե ձյուն, քանզի OSG արկղի նյութն ու կառուցվածքը գերազանց դիմանում են փաստաթղթերի ֆիզիկական պաշտպանության խնդիրների կատարման փորձությանը:

Արխիվային արկղեր. Ամուր և երկարակյաց

OSG-ն արտադրության մեջ կիրառում է բարձր ամրության եռաշերտ գոֆրե ստվարաթուղթ: Որակյալ նյութը թույլ է տալիս ստանալ փաստաթղթերի պաշտպանության բարձր մակարդակ և մեծացնում է դրա պահպանման ժամկետը: Արկղն իր մեջ տեղավորում է 2500 թերթ, ակղի պարունակության քաշը կարող է հասնել մինչև 15կգ, իսկ կառուցվածքը դիմանում է հասուն մարդու քաշին: Բռնակների տեղադիրքն ու կառուցվածքը թույլ են տալիս հեշտությամբ բարձրացնել և տեղափոխել արխիվային արկղերը, իսկ ամուր փակվող կափարիչը պաշտպանում է պարունակությունը փոշուց: Յուրաքանչյուր OSG արկղի մեջ տեղավորվում են հինգ արխիվային թղթապանակներ, և դա հնարավորություն է տալիս հարմար պահպանել փաստաթղթերը՝ կոմպլեկտավորված ըստ տիպերի, ամսաթվերի կամ այլ Ձեզ համար կարևոր պարամետրերի:

Ստանդարտ արխիվային արկղի չափսերն են` 280մմ (բարձրություն) x 400մմ (լայնություն) x 315մմ (խորություն): Դրանք հատուկ նախագծված են OSG պահոցներում օգտագործվող արխիվային ստելաժների համար:

OSG-ն խորհուրդ է տալիս Ձեզ Ձեր գրասենյակներում տեղադրել փաստաթղթերի գաղտնի ոչնչացման բեռնարկղեր: Բեռնարկղերի մեջ հետագա գաղտնի ոչնչացման համար հարկավոր է քցել բոլոր այն թղթային փաստաթղթերը, որոնք ձևավորվել են օրվա ընթացքում և չեն հանձնվել արխիվ: Բեռնարկղերը պատրաստված են ամուր ստվարաթղթից կամ փայտից, ունեն դասական դիզայն, կապարակնքված են, իսկ բեռնարկղի մեջ փաստաթղթերը նետվում են դրա վրա բացված անցքի միջոցով:

Դուք կիրառում եք մագնիսական կրիչների վրա տվյալների ռեզերվային կրկնօրինակում: Փոխանցեք մագնիսական կրիչները OSG պահպանման, կարգավորեք տվյալների ռեպլիկացիայի ժամանակացույցը, և մեր սուրհանդակները կբերեն Ձեզ Ձեր կրիչները Ձեզ հարմար ժամանակացույցի համաձայն` տվյալների վերաձայնագրման համար: Ձեր կրիչների տեղափոխումը մենք իրականացնում ենք հատուկ հարվածակայուն քեյսերով: Մագնիսական կրիչների անվտանգ տեղափոխման համար նախատեսված քեյսերը նույպես պաշտպանում են կրիչները տաքացումից և արևի ճառագայթների ազդեցությունից: Ձեր կրիչները զգուշորեն կտեղափոխվեն մագնիսական կրիչների պահոց:

Ինչպես պատվիրել արկղեր և քեյսեր

1.

Առցանց պատվեր
Պատվիրեք Ձեզ անհրաժեշտ քանակությամբ արիխիվային արկղեր, ֆայլային թղթապանակներ և փաստաթղթերի գաղտնի ոչնչացման բեռնարկղեր: Փաստաթղթերով հինգ հատ թղթապանակի համար Ձեզ հարկավոր կլինի մեկ OSG արկղ: Օգտագործեք Ձեր գրասենյակում OSG ֆայլային թղթապանակներ. ֆայլային թղթապանակների դիզայնը թույլ է տալիս Ձեզ ստեղծել կոկիկ, ժամանակակից և վառ գրասենյակ, որտեղ աշխատելը հաճելի է, իսկ աշխատանքների կատարման արագությունը` բարձր:

2.

Առաքում
Պատվերը ձակերպելուց հետո OSG սուրհանդակները կառաքեն փաստաթղթերի պահպանման և ոչնչացման փաստաթղթերը անմիջապես Ձեր գրասենյակ: Ցույց տվեք սուրհանդակներին, թե որտեղ եք ցանկանում տեղադրել փաստաթղթերի գաղտնի ոչնչացման համար բեռնարկղերը: Մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել բեռնարկղերը տպիչների կողքին, open space տարածքներում և լրացուցիչ այն բաժանմունքներում, որոնք աշխատում են անհատական և կոմերցիոն տվյալների հետ:

3.

Օգտագործում
OSG արկղերը հավաքվում են հեշտ և արագ: Տեսեք արկղերի հավաքման ուղեցույցը: Պատվիրեք արկղերի հավաքման ծառայություն, որի դեպքում առաքման ժամանակ OSG սուրհանդակները միանգամից կհավաքեն արխիվային արկղերը և ֆայլային տուփերը, որպեսզի Դուք միանգամից սկսեք օգտագործել դրանք:
Կատարեք հարցում հիմա

Փաստաթղթերի համար արխիվային արկղերի և մագնիսական կրիչների կոնտեյների թեմայով օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.