Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Տեղեկատվության պաշտպանության ծրագիր

Տեղեկատվության պաշտպանության OSG-ի ծրագիրը պաշտպանում է Ձեր տեղեկատվությունը փաստաթղթի բոլոր կենսափուլերում` փաստաթղթի ստեղծումից սկսած մինչև դրա ոչնչացումը: Ձեզ համար մենք նախագծում ենք տպելու պահից մինչ Արխիվ փոխանցելը ընկերության ներսում փաստաթղթերի անվտանգ տեղաշարժի ալգորիթմ, ապահովում ենք փաստաթղթերի գաղտնի ոչնչացումը, փաստաթղթերի էլեկտրոնային կրկնօրինակների հետ աշխատանքի համար տալիս ենք անվտանգ ժամանակակից գործիքներ:
OSG-ի ժամանակակից պատրաստի լուծումները Ձեզ թույլ են տալիս փաստաթղթերի հետ անվտանգ աշխատելիս տնտեսումներ անել: Ձեզ համար մենք արդեն ստեղծել ենք և ներ ենք դրել լուծումներ, որոնք իրենց մեջ ներառում են ժամանակակից տեխնիկաներն ու սարքավորումները, որակավորված մասնագետները, տեղեկատվության պաշտպանության 50-ամյա փորձը: Օգտվեք պատրաստի լուծումներից այսօր. Ձեր փոխարեն մենք կատարել ենք ներդրումներ:
Փաստաթղթերը և տեղեկատվության այլ կրիչները (սկավառակներ, ժապավեններ, flash քարտեր և այլն), որոնք իրենց մեջ պարունակում են անհատական տվյալներ, անհրաժեշտ է պահպանման ժամանակ պաշտպանել չարտոնագրված հասանելիությունից և ոչնչնացնել այնպիսի մեթոդով, որի արդյունքում տեղեկատվության կրիչների վերականգնումը կամ տեղեկատվության կրիչների պարունակության վերականգնումը դառնում է անհնար: Տեղեկատվության պաշտպանության Ձեզ տրամադրվող լուծումներն ապահովում են օրենսդրությանը համապատասխան աշխատանք:
Թղթային փաստաթղթերի վրա առկա տեղեկատվության պաշտպանության լուծումները, որոնք Ձեզ համար արդեն պատրաստ են, հեշտությամբ կարելի է մեկ օրում ներդնել Ձեր գրասենյակներում և հաճախորդների սպասարկման կենտրոններում: ժամանակակից ապարատային միջոցների և մեթոդների օգտագործմամբ Ձեզ ենք տրամադրում էլեկտրոնային փաստաթղթերի հետ e-Արխիվում պաշտպանված աշխատանք:
Արդեն 50 տարի տրամադրում ենք փաստաթղթերի և տեղեկատվության հետ անվտանգ և պաշտպանված ծառայություններ: Տրամադրում ենք որակյալ ծառայություններ բիզնեսի տարբեր ոլորտներից խոշորագույն ընկերություններին:

Տեղեկատվության պաշտպանության ծրագիրն ապահովում է Ձեզ համար անվտանգության բարձրագույն աստիճանով տեղեկատվության գաղտնիություն, ամբողջականություն և հասանելիություն: Էջի ներքևում կարդացեք քայլ առ քայլ, թե ինչպես է աշխատում տեղեկատվության պաշտպանության համակարգը:

Ընկերության տեղեկատվական անվտանգությունը

Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակ կարող են լինել. տեղեկատվական անվտանգության վտանգների իրականացման վնասների նվազեցումը, տվյալների կորուստները և բացահայտումը, տվյալների ոչ ժամանակին, չպլանավորված և անօրինական հեռացումը կամ ոչնչացումը, ինպես նաև ընկերության գործարար հեղինակության և կորպորատիվ մշակույթի բարելավումը:

Ընկերություններում վստահելի տեղեկատվական անվտանգության ապահովման կարևոր կետերից մեկն այնպիսի աշխատանքային գործընթացի կազմակերպումն է, երբ ընկերության տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է տվյալ ընկերության յուրաքանչյուր աշխատակցի գլխավոր սկզբունքներից մեկը: Դրան հասնել օգնում է աշխատակազմին սովորեցնել աշխատանքներում մշտական կիրառել անվտանգության ապահովման համար ընկերությունում տեղադրված և կարգաբերված տեխնիկական և նյութական միջոցները:

Տեղեկատվության արտահոսքի տարածված ուղիները

Եթե բացառենք սաբոտաժը և կորպորոտիվ լրտեսությունը, ապա տեղեկատվության տարածված խոցելի ուղիներ են հանդիսանում ներքին դոմեններին աշխատակիցների կողմից էլեկտրոնային փոստով փաստաթղթերի ուղարկումը և թղթային փաստաթղթերի ոչ ճիշտ կիրառումը:

Ձեզ ենք առաջարկում e-Արխիվի` էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանքի պրոֆեսիոնալ համակարգեր և թղթային փաստաթղթերի հետ անվտանգ աշխատանքի ինչպես նաև դրանց գաղտնի ոչնացման ծառայություններ:

ՀՀ օրենքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» պարտադրում է կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել տեղեկատվության, այդ թվում` անձնական տվյալների պաշտպանության համար: Որպեսզի պահպանեք օրենսդրությունը և պաշտպանեք Ձեզ օրենքի հետ կապված քաշքշուկներից, ինչպես նաև հնարավոր ֆինանսկան և հեղինակության կորուստներից, օգտագործեք թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանքի OSG-ի լուծումները:

Տեղեկատվության պաշտպանության ծրագիր

Փաստաթղթերը բիզնեսի առանցքային տարրերից մեկն են: վտանգազերծել ընկերությունը տեղեկատվության արտահոսքից, հարկավոր է.

Ձեզ համար արդեն առկա են այդ խմդիրների պատրաստի լուծումներ: OSG մասնագետները մշակում են փաստաթղթերի գրանցման և ինդեքսավորման, ընկերության ներսում փաստաթղթերի հոսքերի ուղիները, որոնց հետ աշխատելով` Դուք հստակորեն կիմանաք, թե ով և երբ է աշխատել փաստաթղթի հետ մինչ դրանք արխիվ հանձնելը:

OSG Արխիվներում փաստաթղթերի պահպանումն ապահով պաշտպանում է Ձեր փաստաթղթերը, Ձեր տեղեկատվությունը գաղտնի է պահում, ֆիզիկապես պաշտպանում է Ձեր փաստաթղթերը և թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ և անվտանգ կառավարել ցանկացած ծավալի փաստաթուղթ:

Փաստաթղթերի հետ աշխատանքի համար մենք Ձեզ համար կստեղծենք e-Արխիվը` էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման ժամանակակից և պրոֆեսիոնալ համակարգը: e-Արխիվ մուտքը պաշտպանված է ժամանակակից ապարատային մեթոդներով և միջոցներով, տվյալները պահպանվում են առանձնացված սերվերների վրա: Դուք կստանաք լիարժեք անվտանգություն և օրենքին համապատասխանություն:

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացում կիրառվում է այն փաստաթղթերի նկատմամբ, որոնց պահպանման ժամկետներն օրենսդրությանը համապատասխան լրացել է: OSG-ն ապահովում է փաստաթղթերի անվերադարձ ոչնացումը հատուկ արդյունաբերական շրեդերների միջոցով` ոչնացման 3-րդ և ավելի բարձր մակարդակին համապատասխան` կախված Ձեր փաստաթղթերի տեսակից:

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացում

Ընկերության բոլոր փաստաթղթերը համարվում են գաղտնի, քանի որ իրենց մեջ ներառում են կորպորատիվ տեղեկատվություն: Այդպիսի տեղեկատվության բացահայտումը կարող է ընկերության պատճառել հեղինակության և ֆինանսական զգալի կորուստներ: Այդ պատճառով փաստաթղթերի ոչնչացման լավագույն լուծումը հանդիսանում է OSG-ի փաստաթղթերի գաղտնի ոչնչացման ծառայությունը:

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացման ծառայության առավելությունները

Նույնիսկ թղթերի գրասենյակային ոչնչացման սարքերը չեն ազատի Ձեզ աշխատակիցների կողմից փաստաթղթերըն անփութորեն աղբաման նետելուց: Գրասենյակային շրեդերը բավականին թանկարժեք է աշխատում է աղմուկով, կարիք ունի մշտական մաքրման և պահանջում է պարբերաբար տեխնիկական սպասարկում:

Վստահ եղեք Ձեր տվյալների բացարձակ գաղտնիության մեջ, այցելեք OSG Records Management-ի փաստաթղթերի ոչնչացման կենտրոններ, որպեսզի անձամբ ներկա լինեք Ձեր փաստաթղթերի ոչնչացմանը:

OSG-ում տեղեկատվության անվտանգության համակարգ: Ինչպես է այն աշխատում:

1.

Փաստաթղթերի հոսքերի ուղիների կարգաբերում
Փաստաթղթաշրջանառության բաժանմունքի մասնագետները կվերլուծեն Ձեր առկա փաստաթղթաշրջանառության սխեման, խորհրդատվություն կտրամադրեն դրա փոփոխության վերաբերյալ կամ Ձեզ հետ միասին կկառուցեն ընկերությունում փաստաթղթերի շարժի Ձեր առաջին կամ նոր սխեման:

2.

Փաստաթղթերի փոխանցումն արխիվային պահպանության
Այն փաստաթղթերը, որոնք ընկերության ներսում անցել են գրանցման և ստորագրման բոլոր փուլերը, անհրաժեշտ է փոխանցել Արխիվ` անվտանգ պահպանման: Մինչ փաստաթղթերն Արխիվ հանձնելը մենք խորհուրդ ենք տալիս իրականացնել փաստաթղթերի արխիվային մշակում, որը Ձեզ կտա այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսին են փաստաթղթերի հնարավոր ոչնչացման ժամկետները, արխիվում փաստաթղթերի նկարագրությունը և այլն:

3.

Փաստաթղթերի ոչնացման բեռնարկղերի տեղադրում
Պատահաբար տպված փաստաթղթերի, սևագրերի, պայմանագրերի միջանկյալ խմբագրումների, խմբագրական փաստաթղթերի և այլնի համար, որոնք, ըստ տեղաշարժի սխեմայի, հարկավոր է ոչնչացնել, գրասենյակներում տեղադրեք փաստաթղթերի ոչնչացման հատուկ բեռնարկղեր և սովորեցրեք Ձեր աշխատակիցներին բոլոր միջանկյալ փաստաթղթերը նետել այդ բեռարկղերի մեջ:

4.

Միացրեք e-Արխիվ
Արխիվում պահպանման գտնվող փաստաթղթերի հետ աշխատանքի համար օգտագործեք e-Արխիվ ժամանակակից համակարգը` փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը: e-Արխիվը տալիս է Ձեզ թղթային փաստաթղթերի սկան կրկնօրինակներին արագ և անվտանգ հասանելիություն և թույլ է տալիս Ձեզ հստակ սահմանազատել փաստաթղթերին աշխատակիցների հասանելիության մակարդակը:

5.

Կառավարեք թղթային փաստաթղթերը
Արխիվում պահպանման բոլոր միավորները գրանցված են յուրահատուկ շտրիխ կոդի օգնությամբ: Այն դեպքում եթե Ձեզ անհրաժեշտ կլինի Արխիվից որևէ փաստաթղթի բնօրինակ, Դուք հեշտությամբ կկարողանաք պատվիրել դրա առաքումը i-Արխիվի համակարգում: Նույն ձևով կարող եք փաստաթղթերի նոր ծավալ փոխանցել OSG-ին պահպանման կամ պատվիրել նոր արխիվային ծառայություններ:

6.

Փաստաթղթերի գաղտնի ոչնչացում
Փաստաթղթերի Ձեր նկարագրության մեջ, որը ստացվել է փաստաթղթերի արխիվային մշակման արդյունքում, Դուք կտեսնեք այն ամսաթիվը, երբ փաստաթղթերը կարելի է ոչնչացնել և այլևս հոգ չեք տանի դրանց անվտանգության մասին, ինչպես նաև կդադարեք վճարել դրանց պահպանման համար: OSG-ում պատվիրեք արխիվային փաստաթղթերի ոչնչացում և ստացեք փաստաթղղթերի ոչնչացման սահմանված նմուշի ակտ:
Կատարել հարցում հիմա

OSG-ի` տեղեկատվության պաշտպանության ծրագրի օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք մեր Ձեռնարկներ և ուղեցույցեր ենթաբաժինը

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.