Հիմնական միջոցների գույքագրում
Տարեկան հաշվետվությունը կազմելիս բոլոր ընկերություններն անցկացնում են հիմնական միջոցների գույքագրում: Հիմնական միջոցների, դրանց արժեքի և գտնվելու վայրի հաշվառումը աշխատատար գործ է: OSG-ն առաջարկում է հիմնական միջոցների գույքագրման պրոֆեսիոնալ ծառայություններ: Մեր ընկերության մասնագետները կօգնեն Ձեզ խնայել թանկարժեք ժամանակը:
Հիմնական միջոցների գույքագրումը OSG-ի հետ
OSG-ի մասնագետները այցելում են Ձեր գրասենյակ և ստեղծում են նոր տվյալների բազա, որտեղ ներառում են Ձեր բոլոր հիմնական միջոցները, օրինակ` սեղանները, փաստաթղթերի պահպանման պահարանները, կահույքը, դյուրակիր համակարգիչները, տպիչները, պատճենահանման սարքերը, ավտոմեքենաները և բեռնատար մեքենաները: Մենք նաև կատարում ենք համեմատում Ձեր ունեցած մաստեր-բազայի հետ, եթե այն առկա է, և լրացնում ենք այն:
Օգտագործեք OSG-ի պրոֆեսիոնալ ծառայությունները
OSG-ն արագ կկատարի Ձեր ոչ շրջանառու միջոցների գույքագրում, և Դուք անմիջապես կկարողանք ստուգել դրանց առկայությունը և վիճակը: Գույքագրված յուրաքանչյուր միավոր նկարվում է, որից հետո դրան փակցվում է յուրահատուկ շտրիխ կոդով դրոշմապիտակ: Յուրահատուկ շտրիխ կոդը երաշխավորում է, որ յուրաքանչյուր միավոր կգույքագրվի միայն մեկ անգամ, կրկնություններն ամփոփիչ ցուցակում կբացառվեն, ինչի արդյունքում կունենաք ճշգրիտ տվյալներ: Շտրիխ կոդով միավորների նկարները մուտք են արվում OSG-ի աշխատակիցների կողմից միասնական բազա: Եթե Դուք արդեն օգտագործում եք սեփական շտրիխ կոդեր, մենք ցուցակի մեջ կներառենք հենց դրանք: Մաստեր-բազայում ներմուծվում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, ներառյալ միավորի նկարագրությունը և դրա գտնվելու վայրը, դրա պատկանելիությունը կոնկրետ բաժնին կամ աշխատակցին: Արդյունքում Դուք կունենաք բոլոր հիմնական միջոցների ցուցակը միասնական էլեկտրոնային աղյուսակի տեսքով: Հիանալի է տարեկան հաշվետվությունը կազմելու համար:
Գույքագրման օպտիմալ փաստաթղթաշրջանառություն
1.
Գույքագրման պատվեր
2.
Ժամանակացույցի և աշխատանքի պայմանների որոշում
3.
Գույքագրում
Հիմնական միջոցների գույքագրման օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.