Փաստաթղթերի ցուցակագրումը թղթային փաստաթղթերի նկարագրության կազմումն է ըստ գործերի կազմերի, որն անցկացվում է նրա համար, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ կողմնորոշվել գործերի արխիվում, համոզվել ընկերությունում բոլոր գործերի առկայության մեջ և արագ գտնել ցանկացած անհրաժեշտ գործ:
Ցուցակագրման արդյունքում Դուք կունենաք ընկերությունում առկա փաստաթղթերի ռեեստր, կտեսնեք, թե արդյոք օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերն առկա են Ձեր ընկերությունում և կընդունեք կառավարչական որոշումներ` դրանց բացակայության դեպքում: OSG-ի արխիվավարները կկատարեն արխիվի ամբողջական ցուցակագրում` համաձայն ՀՀ օրենսդրության:
Ինչպես է կատարվում փաստաթղթերի ցուցակագրումը
1.
Կատարեք պատվեր
Ձեր փաստաթղթերի ցուցակագրման պատվեր կատարելն անչափ հեշտ է: Ուղղակի օգտագործեք տվյալների կառավարման ինտելեկտուալ համակարգը` i-Արխիվը: «Սպասարկում»
2.
Նշեք աշխատանքների վայրը
Փաստաթղթերի ցուցակագրումը կարող է կատարվել Ձեր գրասենյակում. մեր մասնագետները կայցելեն Ձեր գրասենյակ արխիվային փաստաթղթերի ցուցակագրման ամբողջ ժամանակահատվածում: Կամ կարող եք անմիջապես ուղարկել փաստաթղթերը մեզ մոտ`Արխիվ, որտեղ մեր աշխատակիցներն սկզբից կիրականացնեն փաստաթղթերի ցուցակագրում, այնուհետև մենք կտեղափոխենք փաստաթղթերը պրոֆեսիոնալ արխիվ`պահպանման:
3.
Աշխատեք i-Արխիվի միջոցով
Երբ փաստաթղթերն ամբողջությամբ տեղափոխվեն Ձեր գրասենյակից OSG Արխիվ, Դուք անմիջապես կսկսեք օգտվել OSG լուծումների առավելություններից: Օրինակ, i-Արխիվի օգնությամբ Դուք կպատվիրեք Ձեզ անհրաժեշտ փաստաթղթի առաքումը գրասենյակ, պահպանման կփոխանցեք նոր հավաքված արխիվը կամ նույնիսկ կմեծացնեք Ձեր հնարավորությունները` պատվիրելով էլեկտրոնային արխիվի ստեղծում` e-Արխիվ:
Կատարել հարցում հիմա
Փաստաթղթերի ցուցակագրման օգտակար հղումներ
Տեղեկացեք ավելին ընկերության մասին
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.