Փաստաթղթերի ինդեքսավորում
Փաստաթղթերի ինդեքսավորումը փաստաթղթերի բովանդակության բացահայտման գործընթացն է առանցքային բառերի, դեսկրիպտորների, կոդերի և այլնի օգնությամբ: Որպես կանոն` փաստաթղթերի սկանավորումը կիրառելի է թղթային փաստաթղթերի կրկնօրինակների սկանավորման ժամանակ` էլեկտրոնային փաստաթղթերի համակարգված բազայի ստեղծման և դրա հետ հետագա աշխատանքի համար, այսինքն` փաստաթղթերի էլեկտրոնային արխիվի` e-Արխիվի ստեղծման համար:
Տվյալների բազայի հետ արդյունավետ աշխատանք
Ձեր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը տվյալների բազա է, որի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է անհրաժեշտ գրառման կամ տարրի որոնումը: OSG-ում տվյալների ինդեքսավորումը կատարվում է տվյալների ճանաչման և դաշտերից դուրս բերման ժամանակակից ալգորիթմերի կիրառմամբ: Վերոնշյալ դաշտերը Դուք ինքներդ եք որոշում սկանավորված փաստաթղթերի ծավալի միջից Ձեզ հարկավոր փաստաթղթի որոնման համար: Մարդկային հսկողության անհրաժեշտություն առաջանալու ժամանակ, օրինակ, ձեռագիր փաստաթղթերի հետ աշխատելու ժամանակ, մենք կիրառում ենք տվյալների ձեռքով մուտքագրման մեթոդը: Ձեռքով մուտքագրման ժամանակ OSG տվյալների մշակման կենտրոնի որակավորված մասնագետները ինդեքսավորում են փաստաթղթերը` աշխատելով OSG հատուկ հավելվածներով: Փաստաթղթերի յուրաքանչյուր նոր տեսակի, շաբլոնի համար մենք կիրառում ենք փաստաթղթերի մշակման յուրահատուկ ալգորիթմեր, որոնք մենք մշակում ենք` հենվելով փաստաթղթերի հետ աշխատանքի գիտելիքների և փորձի վրա` օգտագործելով նորարար տեխնոլոգիաներ:
Էական չէ, թե ինչքան է կազմում Ձեր արխիվի սկավորվող փաստաթղթերի ծավալը` 100 թե 1 000 000 փաստաթուղթ: OSG ամեն օր սկանավորում և մշակում է 1 000 000 փաստաթուղթ` իր հաճախորդներին հասանելիություն ապահովելով փաստաթղթերի ժամանակակից էլեկտրոնային արխիվի` e-Արխիվի միջոցով:
OSG-ն խորհուրդ է տալիս հենց e-Արխիվն էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատելու համար: e-Արխիվը էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգ է: e-Արխիվն ապահովում է արագ և անվտանգ հասանելիություն փաստաթղթավորված տեղեկատվությանը: Թվայնացված փաստաթղթերը պահպանվում են e-Արխիվում, իսկ Դուք գտնում եք Ձեր աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային կրկնօրինակը:
Ինչպես է կատարվում փաստաթղթերի ինդեքսավորումը
1.
Ինդեքսավորման դաշտերի որոշում
2.
Փաստաթղթերի փոխանցում
3.
Փաստաթղթերի սկան պատկերների փոխանցում
Փաստաթղթերի ինդեքսավորման օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.