-
Q?
Ինչպես պատվիրել իմ գրասենյակից նոր փաստաթղթերի դուրսբերումը դեպի OSG գրասենյակ
-
A.
Մուտք գործեք Ձեր i-Արխիվի էջ և պատուհանի ձախ մասում «Պատվեր» ներդիրի մեջ սեղմեք «Սկսել աշխատանքը»: «Ավելացնել պահպանման միավոր Զամբյուղում» բաժնում ընտրեք «Միավորների քանակը»: Ձեր առջև կբացվի OSG Արխիվում պահպանման միավորի դուրսբերման պատվերի ձևանմուշը: Ամենավերին բացվող ցուցակում ընտրեք «Պահպանման միավորի ուղարկում OSG: OSG սուրհանդակային ծառայություն»: Մնացած դաշտերում նշեք, թե փաստաթղթերի կոնկրետ ինչպիսի արխիվային միավորներ եք ցանկանում ուղարկել OSG Արխիվ պահպանման` արկղեր, ֆայլային թղթապանակներ կամ մագնիսական կրիչներ, և նշեք յուրաքանչյուրի քանակը: Եթե Դուք չգիտեք կոնկրետ քանակություն, նշեք մոտավորապես և գրեք համապատասխան մեկնաբանությունը: Նշեք «Ավելացնել զամբյուղում» ստեղնը, նշեք կոնկրետ տվյալները և հաստատեք Ձեր պատվերը: Ձեր առջև կբացվի Ձեր պատվերի ամփոփ էջը: Դա նշանակում է, որ մենք ստացել ենք Ձեր պատվերը: Շնորհակալություն:
-
Q?
Ինչպես կատարել պատվեր
-
A.
Որպեսզի կատարեք պատվեր, մուտք եղեք i-Արխիվի էջը: i-Արխիվում Դուք կարող եք պատվիրել OSG ցանկացած արխիվային ծառայություն: Պատվերների ձևակերպման հուշումները տեսեք այստեղ:
-
Q?
Ինչպես է կատարվում փաստաթղթերի ոչնչացումը և ոչնչացումը հաստատող ինչպիսի փստաթուղթ եք Դուք տալիս:
-
A.
Փաստաթղթերի գաղտնի ոչնչացման համար մենք օգտագործում ենք հատուկ շրեդերներ, որոնք առանց վերականգնելու հնարավորության մանրացնում են փաստաթղթերը: Որպես ոչնչացման հաստատում` Դուք ստանում եք տեղեկատվության կրիչների գաղտնի ոչնչացման սահմանված նմուշի ակտ: Ակտը կազմվում է երկու հավասարազոր օրինակից` մեր և Ձեր կողմերի կնիքներով և ստորագրություններով: Գաղտնի անհրաժեշտ է ոչնացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք պարունակում են անհատական տվյալներ և կոմերցիոն տեղեկատվություն:
-
Q?
Երբ է հնարավոր ոչնչացնել փաստաթղթերը
-
A.
Որոշակի փաստաթղթերի համար առկա են Արխիվային գործի մասին օրենքով սահմանված պահպանման պարտադիր ժամկետներ: Պահպանման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում փաստաթղթերը պետք է գտնվեն Արխիվում, իսկ ժամկետի ավարտից հետո կարող են գաղտնի ոչնչացվել: Այն փաստաթղթերը, որոնց համար սահմանված են պահպանման ժամկետներ, ոչնչացումից առաջ պետք է անցնեն փորձաքննությամբ արժեքավորման գործընթաց, ինչի արդյունքում կկազմվի ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ցուցակ: Պատվիրեք OSG-ին Ձեր փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում և գաղտնի ոչնչացրեք պահպանման ժամկետն ավարտված փաստաթղթերը: +374 10 743460
-
Q?
Դուք ունեք բազմաթիվ պահոցներ, ինչպես իմանանք այն հասցեները, որտեղ գտնվում են իմ փաստաթղթերը:
-
A.
Հասցեների ամբողջական ցուցակը գտնվում է Կոնտակտներ էջում: Եթե Ձեզ հարկավոր են Ձեր ընկերության փաստաթղթերի պահպանման հասցեները, Դիմեք հաճախորդների աջակցման կենտրոն
+374 10 743460 հեռախոսահամարով կամ տվեք Ձեր հարցը հետադարձ կապի ձևի միջոցով: -
Q?
Ինչ արագությամբ եք Դուք կատարում փաստաթղթերի դուրսբերման և առաքման պատվերները
-
A.
Ստանդարտ պատվերը կատարվում է մինչև հաջորդ օրվա ժամը 17:00: Մինչև ժամը 11:00 ձևակերպված շտապ պատվերը կատարվում է պատվերի տրման օրը` մինչև ժամը 18:00: Ժամը 11:00-ից հետո ձևակերպված շտապ պատվերը կատարվում է մինչև հաջորդ օրվա ժամը 12:00:
-
Q?
Ինչ ծավալի փաստաթուղթ եք Դուք կարողանում առաքել կամ դուրս բերել մեկ անգամից:
-
A.
Ձեր պատվերով մենք կարող ենք տեղափոխել ցանկացած ծավալի փաստաթուղթ: Փաստաթղթերի տեղափոխման ստանդարտ պատվերի քանակությունը մինչև 75 հատ արկղն է: Եթե Ձեր փաստաթղթերի քանակությունն ավել է, խնդրում ենք, պատվերը ձևակերպելիս նշեք այդ մասին, որպեսզի մենք կարողանանք պլանավորել Ձեր պատվերի համար անհրաժեշտ տարողունակությամբ մեքենա:
-
Q?
Ինչպես գրանցել աշխատակցին i-Արխիվում և e-Արխիվում աշխատելու համար: Ինչպես ստեղծել նոր բաժին:
-
A.
i-Արխիվում նոր աշխատակից գրանցելու համար լրացրեք Թույլատրելի հասանելիության ձևաթուղթը, որը հանդիսանում է OSG- հետ Ձեր պայմանագրի մասը: Ձևաթղթում նշված տվյալներն օգտագործվում են i-Արխիվում հաճախորդի անհատական էջը ստեղծելու համար:
-
Q?
Ինչպես են ձևավորվում հաշիվները
-
A.
Բոլոր հաշիվները տրվում են ավտոմատ: Դուք Ձեզ անհրաժեշտ բոլոր ծառայությունները պատվիրում եք i-Արխիվի միջոցով, և Ձեր պատվերների հիման վրա ձևավորվում են հաշիվները:
-
Q?
Փաստաթղթերի կորստի դեպքում ինչպիսի փոխհատուցման մեխանիզմ կա:
-
A.
Տեղափոխելով Ձեր տեղեկատվության կրիչները Ձեր գրասենյակից արխիվային պահոցներ կամ տվյալների մշակման կենտրոններ` մենք հսկում, ֆիքսում և պահպանում ենք յուրաքանչյուր միավորի տեղափոխման տվյալները, և Դուք ցանկացած պահի կարող եք իմանալ, թե կոնկրետ դրանք որտեղ են գտնվում:
Գրեթե 50 տարի OSG-ին վստահված փաստաթղթերը և էլեկտրոնային տվյալները մենք ապահով պահպանում ենք: Այնուամենայնիվ, Ձեր հանգստության համար մենք ապահովագրել ենք մեր քաղաքացիական և պրոֆեսիոնալ պատասխանատվությունը 42,000,000 դրամով: -
Q?
Կարող եք արդյոք տեղեկանք տրամադրել այն մասին, որ փաստաթղթերը ուղարկվել են պետական պահպանման:
-
A.
Այդպիսի տեղեկանք կարող է տրամադրել միայն Ազգային արխիվը: Մենք արխիվային օրենսդրությանը համապատասխան կպատրաստենք Ձեր փաստաթղթերը պետական պահպանման հանձնելու համար և կփոխանցենք դրանք Ազգային արխիվ:
-
Q?
Աշխատում է արդյոք OSG-ն փոքր ընկերությունների հետ
-
A.
Մենք աշխատում ենք բիզնեսի բոլոր ոլորտների բոլոր չափերի ընկերությունների հետ: Ձեր փաստաթղթերն ապահով պաշտպանված և պրոֆեսիոնալ մշակված են` անկախ Ձեր բիզնեսի չափերից:
-
Q?
Արդյոք նախատեսված են արտոնություններ այն ընկերությունների համար, ովքեր Ձեզ են փոխանցում արխիավային ծառայությունների այլ մատակարարից
-
A.
Մենք միշտ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այլ արխիվային ընկերության հետ պայմանագրի խզումը սովորաբար կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Այդ պատճառով, այո, մենք տրամադրում ենք զեղչեր, եթե Ձեր ընկերությունը նպատակ ունի փաստաթղթերի ամբողջ ծավալը փոխանցել OSG պահպանման:
-
Q?
Ես դեռ հարցեր ունեմ: Ում կարող եմ դիմել:
-
A.
Ծառայությունների մատուցման լավագույն որակ ապահովելու համար մենք ստեղծել ենք Հաճախորդներին աջակցման ծառայություն +374 10 743460 հեռախոսահամարով, որը հասանելի է բոլոր աշխատանքային օրերին ժամը 09:00-18:00:
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.