Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Մագնիսական կրիչների և կոշտ սկավառակների պահպանում

Կոշտ սկավառակների և ռեզերվային կուտակիչների արտագրասենյակային պահպանումը նշանակում է, որ Դուք պաշտպանված եք տվյալների կորստից ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում, որոնք կարող են առաջանալ Ձեր գրասենյակում` ջրհեղեղ, հրդեհ, գողերի մուտք և այլն:
OSG-ն տեղավորում է Ձեր կոշտ սկավառակները հատուկ մագնիսական կրիչների համար նախատեսված պահոցում: Մագնիսական պահոցը դիմանում է բարձր ջերմաստիճանի գրոհներին. Մեր պահոցում Ձեր կրիչները պաշտպանված են նույնիսկ կրակի ազդեցությունից:
Պահոցում պահպանվում է 11°С ջերմաստիճան` մագնիսական կրիչների պահպանման երաշխավորված ջերմաստիճան: Ժապավեններն ու սկավառակները դրված են ուղղահայաց ձևով: Պահոցի ներսում Ձեր կրիչները պաշտպանված են ապամագնիսացումից:
OSG մագնիսական պահոցում Ձեր կրիչները պաշտպանված են խողովակներից և ջեռուցման մարտկոցներից ջրի արտահոսքից, տարածքի բարձր խոնավությունից կամ ժապավենների հետ անզգույշ վարվելու հետ կապված պատահական թրջվելուց առաջացած վնասումից:
Մագնիսական պահոցը տեղակայված է OSG-ի ստրատեգիական կենտրոնի ներսում, որին հասանելիությունը խիստ կարգավորվում է: Ապահովված է օբյեկտի ֆիզիկական անվտանգությունը, տեսահսկման և դեպի պահոց խիստ մուտքի համակարգը:
Ձեր պատվերով կամ ըստ նախապես կազմած ժամանակացույցի Ձեր ժապավեններն ու կոշտ սկավառակները OSG-ի առաքիչները կառաքեն Ձեզ ` տվյալների վերաձայնագրման, ապա հետ կբերեն դրանք պահոց: Ժապավեններն ու սկավառակները տեղադրվում են հատուկ հարվածադիմացկուն ճամպրուկներում, իսկ տվյալները պաշտպանված են տեխափոխման բոլոր փուլերում:
Յուրաքանչյուր կոշտ սկավառակի, մագնիսական ժապավենի վրա փակցվում է հատուկ շտրիխ-կոդ, որը OSG-ի աշխատակիցներն սկանավորում են դրա տեղաշարժման ամեն մի քայլին` Ձեր գրասենյակում դրա ստանալու պահից մինչև Մագնիսական պահոցում դրանք տեղադրվելը: Մենք միշտ գիտենք, թե որտեղ են Ձեր կրիչները և հեշտությամբ կառաքենք Ձեզ դրանք` տվյալների ռեպլիկացիայի համար:
Սենյակի ներսում մշտապես ապահովվում է 11°С ջերմաստիճան, որը պահանջվում է տվյալների անվտանգության ապահովման համար, բոլոր մագնիսական կրիչները պահվում են ուղղահայաց դիրքով: Սենյակի ներսում կրիչները պաշտպանված են արևի ճառագայթների և բարձր ջերմաստիճանների ուղղակի ազդեցությունից: Սենյակի ներսում ժապավեններն ամբողջովին պաշտպանված են ապամագնիսավորումից և վնասումից:

Կրիչների ռեզերվային կրկնօրինակների պաշտպանված պահոց

Թղթային կրիչների վրա ցանկացած ինֆորմացիայի պահպանումն այսօր ոչ միայն ժամակավրեպ է, այլև անապահով: Այդ պատճառով, ինչպես առօրյայում, այնպես էլ կազմակերպության աշխատանքներում ընկերություններն տեղեկատվության պահպանման և տեղափոխման համար առավելապես օգտագործում են տարբեր տեսակի մագնիսական և օպտիկական կրիչներ: Դրանց անվտանգ պահպանումը փաստաթղթերի պահպանումից պակաս կարևոր չէ: Այդ պատճառով, եթե Ձեր ՏՏ բաժինը տվյալների ռեզերվային կրկնօրինակման համար օգտագործում է մագնիսական կրիչներ, ապա Ձեզ պետք է պահպանել այդ կրիչները հատուկ մագնիսական կրիչների պահպանման համար նախատեսված չհրիկիզվող սենյակներում` գրասենյակից դուրս: Դա նշանակում է, որ հրդեհի, ջրհեղեղի կամ համակարգի խափանման դեպքում Ձեր տվյալներն ամբողջությամբ կվերականգնվեն: Կոշտ և մագնիսական սկավառակների, ինֆորմացիայի այլ կրիչների պահպանումն OSG-ում ապահովում է կրիչների բարձր անվտանգություն:

OSG-ի կողմից սկավառակների ապահով պահպանում

OSG-ի` հատուկ արտահագուստով սուրհանդակները ռեզերվային ինֆորմացիայով սկավառակները պահպանման հանձնվող փաստաթղթերի հետ միասին կվերցնեն անմիջապես Ձեր գրասենյակից: Նրանք հարվածակայուն ճամպրուկներով կհասցնեն սկավառակները տեղեկատվության մագնիսական կուտակիչների արխիվային պահպանման կենտրոն, որտեղ ինֆորմացիան կտեղադրվի հատուկ պահոցներում` անվտանգության բարձր մակարդակով: Կոշտ սկավառակների պահպանումը գրասենյակից դուրս նշանակում է, որ դրանք առավելագույնս պաշտպանված կլինեն պայթյուններից, հրդեհներից, խոնավությունից և գողությունից: Եթե Ձեր գրասենյակում խնդիրներ կծագեն, OSG-ն կվերադարձնի Ձեր սկավառակները, որպեսզի կարճ ժամանակում Դուք կարողանաք վերակագնել տվյալները և նվազագույնի հասցնել բացասական հետևանքները:

Բացի մագնիսական կրիչների և կոշտ սկավառակների պահպանումից, OSG-ն առաջարկում է ռեզերվային առցանց կրկնօրինակման լուծումներ: Այդ լուծումն իդեալական կհամադրվի արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման պլանի հետ:

Ինչպես է աշխատում մագնիսական ժապավենների և կոշտ սկավառակների պահպանումը

1.

Կատարեք պատվեր
i-Արխիվում կատարեք պատվեր մագնիսական ժապավենները OSG-ի պահոց պահպանման հանձնելու համար: i-Արխիվը կրիչները OSG հանձնելու և դրանք Ձեր գրասենյակ վերաձայնագրելու համար առաքելու Ձեր հարմար համակարգն է:

2.

Փոխանցեք մագնիսական կրիչները
OSG-ի սուրհանդակները տեղավորում են Ձեր Մագնիսական ժապավենները հատուկ մագնիսական կրիչների տեղափոխման համար նախատեսված ճամպրուկնեում: Յուրաքանչյուր ժապավեն շտրիխկոդավորվում է, OSG-ի աշխատակիցները սկանավորում են շտրիխ կոդը և հանձնված կրիչների մասին տվյալները հայտնվում են i-Արխիվում: Դուք կարող եք հետևել Ձեր ժապավենների տեղափոխման կարգավիճակին ինքնուրույն` i-Արխիվի միջոցով:

3.

Պահպանեք անվտանգ
Ձեր մագնիսական կրիչները տեղադրված են OSG պահոցում: Դրանք այստեղ պահվում են հատուկ ուղղահայաց դիրքով: Պահոցում սահմանվում է անհրաժեշտ ջերմաստիճան, պահոցի պատերը հրակայուն են, պահոցի կառուցվածքն ու օդակարգավորման համակարգը ժապավեններին պաշտպանում են խոնավությունից: Տվյալները պաշտպանված են:

4.

Հեշտությամբ վերականգնեք տվյալները
Այն դեպքում, երբ Ձեզ անհրաժեշտ լինեն Ձեր մագնիսական ժապավենները` տվյալների վերականգման համար, OSG-ն արագորեն դրանք Ձեզ կհասցնի: Վթարի հետևանքների վերացումից հետո OSG-ին ի պահ հանձնեք նույն կամ թարմացված տվյալներով մագնիսական ժապավենները:

5.

Գաղտնի ոչնչացրեք տվյալները
Եթե Դուք ցանկանում եք ոչնչացնել տվյալները, որոնք պահվում են կոշտ սկավառակների կամ տեղեկատվության այլ կրիչների, օրինակ` համակարգիչների, հեռախոսների, դյուրակիր համակարգիչների, flash-քարտերի վրա, ուղղակի պատվիրեք OSG-ում գրասենյակային տեխնիկայի ոչնչացում ծառայությունը:

6.

Կրկնօրինակեք տվյալներն ավելի հեշտությամբ
Օգտագործեք OSG-ի ` տվյալների ռեզերվային կրկնօրինակման համակարգը` IT-Արխիվը: IT-Արխիվը հնարավորություն է տալիս կարգավորել տվյալների կրկնօրինակման ճկուն համակարգ` հաշվի առնելով Ձեր կանալների թողունակության հնարավորությունները` կրկնօրինակելով տվյալներն ամբողջովին սերվերից կամ նույնիսկ առանձին վերցրած համակարգիչներից OSG պաշտպանված սերվերների վրա: Տվյալները կրկնօրինակվում են սերվերի վրա ծածկագրված ձևով, ծածկազերծման բանալին գտնվում է միայն Ձեզ մոտ:
Կատարել հարցում հիմա

Մագնիսական ժապավեններով և կոշտ սկավառակներով պահպանման ծառայության օգտակար հղումներ

OSG կայքը այցելուներին հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք մեր Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.