Հունիս 16, 2017 Օ-ԷՍ-ՋԻ Ռեքորդզ Մենեջմենթ Հայաստան ՍՊԸ Գլխավոր տնօրեն Լիլյա Աբրահամյանը մասնակցեց հունիսի 9-10-ը անցկացվող 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումին: ԴիջիԹեք բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի (Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության) կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն էր Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը:
Ֆորումի ժամանակ ՏՀՏ ոլորտի թեմատիկ մի շարք քննարկումներից բացի, տեղի ունեցան նաև 2019 թ-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված ներկայացումներ. ներկայացվեց բրենդինգը ու ընդհանուր հայեցակարգը:
Լիլյա Աբրահամյանը «§Մեր օրերում բիզնեսի հաջող զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների: Ապագան էլեկտրոնային փաստաթղթերին է: Ընկերություններին անհրաժեշտ է արդեն իսկ հիմա ներդրումներ կատարել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ, սովորեցնել աշխատակիցներին աշխատել էլեկտրոնային արխիվի հետ և կիրառել ժամանակակից նվաճումները, որպեսզի առավելագույնս օպտմիլացվի աշխատանքային գործընթացը և հնարավոր լինի հետագայում ևս մրցունակ մնալ: OSG-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում արխիվների համար նորարարական լուծումների կիրառման մեջ: OSG-ի այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են e-Արխիվը, i-Արխիվը և IT-Արխիվ, օգնում են ընկերություններին հասնել իրենց նպատակներին:».