Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Արխիվը պահպանման հանձնելը

OSG-ն ունի սեփական ավտոպարկ` կազմված տարբեր չափերի և տարողունակության մեքենաներից` ֆուրգոններից մինչև բեռնատարներ: Մենք մեզ հատուկ պատասխանատվությամբ կտեղափոխենք Ձեր ցանկացած ծավալի փաստաթղթերը Ձեր գրասենյակներից և արխիվներից դեպի OSG պրոֆեսիոնալ Արխիվներ:
Պրոֆեսիոնալ արխիվավարներն աշխատում են OSG-ում: Արխիվը տեղափոխելուց առաջ OSG-ի արխիվավարները, ըստ Ձեր ցանկության, կկատարեն փորձաքննությամբ արժեքավորում, ինչի արդյունքում Ձեր փաստաթղթերը կցուցակագրվեն, յուրաքանչյուր փաստաթղթի համար կսահմանվի պահպանման ժամկետ, որի ավարտից հետո այդ փաստաթուղթը կարելի է ոչնչացնել, իսկ պահպանման ժամկետը լրացած փաստաթղթերը կառանձնացվեն ոչնչացման համար: Օգտվեք այս պրոֆեսիոնալ լուծումից կամ պատվիրեք փոխանցվող փաստաթղթերի ցուցակագրման ծառայություն:
OSG արխիվներում փաստաթղթերը պահպանման ընդունելիս OSG աշխատակիցները բոլոր փաստաթղթերը փաթեթավորում են հատուկ արխիվային արկղերի մեջ, որոնք այնուհետև շտրիխ կոդավորվում են: Շտրիխ կոդը գրանցվում է արկղի ցանկացած տեղաշարժի ժամանակ՝ սկսած Ձեր գրասենյակից արկղը մեքենայի մեջ դնելուց վերջացրած դրանք OSG Արխիվներում ստելաժների վրա դնելով: i-Արխիվի միջոցով Դուք միշտ կարող եք տեսնել յուրաքանչյուր տեղեկատվության կրիչի կարգավիճակը:
Մենք արդեն ունենք փորձ, ժամանակակից տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ գիտելիքներ պետական և մասնավոր ընկերությունների արխիվների տեղափոխման համար և պրոֆեսիոնալ ձևով արագ և ապահով կկազմակերպենք Ձեր փաստաթղթերի արխիվի տեղաշարժը պահպանման նոր վայր կամ OSG Արխիվներ:
Ձեր փաստաթղթերի տեղաշարժը կարող ենք սկսել ցանկացած պահի` Ձեր պատվերից հետո: Մենք հասկանում ենք փաստաթղթերի տեղափոխման Ձեր պատվերի արագ կատարման կարևորությունը և կսկենք Ձեր փաստաթղթերը տեղափոխել OSG-ի ժամանակակից, արագ կառավարվող արխիվներ կամ նոր վայր երկրի ցանկացած քաղաքից:

Արխիվի տեղափոխումը պահպանման

Եթե Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել փաստաթղթերը մի վայրից մյուսը, պատվիրեք արխիվի տեղափոխման խնդիրների կատարումն OSG-ին: Որակավորված արխիվավարներ OSG-ի մասնագետներն արխիվային գործի լավագույն պրոֆեսիոնալներն են: Նրանք արագ և խնամքով կպատրաստեն փաստաթղթերը տեղափոխման և կկարգավորեն արխիվը նոր վայրում` թղթային փաստաթղթերի ճշգրիտ պահպանման և հեշտ որոնման համար: Ձեր փաստաթղթերի համար լավագույն տարբերակը փաստաթղթերի ամբողջ ծավալը OSG-ի պրոֆեսիոնալ արխիվ հանձնելն է: Դիմեք պրոֆեսիոնալ արխիվային պահպանման համար հիմա:

Փաստաթղթերի ցուցակագրում

Բոլոր տեղափոխվող փաստաթղթերի համար OSG-ի մասնագետները կկատարեն ցուցակագրում` հաշվառման համար: Ցուցակագրումն իր մեջ ներառում է փաստաթղթի կարևոր բնութագրիչները, օրինակ, փաստաթղթի տեսակները, բաժանմունքին պատկանելիությունը, ստեղծման ամսաթիվը կամ նույնիսկ պահպանման վայրը: OSG-ի արխիվավարների կողմից Ձեզ համար ստեղծված, համակարգված արխիվի արդյունքում Դուք հեշտությամբ կգտնեք Ձեզ անհրաժեշտ փաստաթուղթը:

Փաստաթղթերի ապահով տեղափոխում

OSG-ի աշխատակիցները կփաթեթավորեն փաստաթղթերը հատուկ արխիվային արկղերում և կշտրիխկոդավորեն դրանք: Շտրիխ կոդերը հարկավոր են փաստաթղթերի գրանցման և տեղափոխման հսկման համար: OSG-ն հոգատարությամբ կտեղափոխի փաստաթղթերը հատուկ փաստաթղթերի տեղափոխման համար կահավորված բեռնատարներով և ֆուրգուններով: Սկանավորելով արկղերի վրայի շտրիխ կոդերը` մենք գրանցում ենք փաստաթղթերի տեղաշարժը և հստակ գիտենք, թե որտեղ է գտնվում կոնկրետ փաստաթուղթը` առաքման վայում, մեքենայում, թե փաստաթղթերի պահպանման նոր վայրում:

Փոխանցեք փաստաթղթերը OSG-ում պահպանման: Պրոֆեսիոնալ պահպանությունն ապահովում է Ձեր փաստաթղթերի լիարժեք անվտանգությունը: Նոր վայրում OSG-ի մասնագետները կարձակեն փաստաթղթերը և կդասավորեն ստելաժների վրա:

Ձեր արխիվի տեղափոխման համար ընտրելով OSG-ն` Դուք կատարում եք ճիշտ ընտրություն. ընտրում եք իրնեց ոլորտում պրոֆեսիոնալների և ճանաչված լիդերների հետ աշխատանքը:

Ինչպես է կատարվում արխիվը պահպանման հանձնելը

1.

Արխիվի գնահատում
Փաստաթղային ապահովման կառավարման(ՓԱԿ) բաժնի մեր մասնագետը կանցկացնի Ձեր փաստաթղթային արխիվի նախնական վերլուծություն: OSG-ի ՓԱԿ-ի մասնագետը կհաշվի Ձեր արխիվի ծավալը, կսահմանի Ձեր ընկերության փաստաթղթերի տեսակը, կորոշի, թե, ըստ օրենքի, որ փաստաթղի հետ ինչպիսի աշխատանք պիտի անպայման կատարվի և կներկայացնի մասնագիտական որոշումներ ժամանակակից արխիվի կազմակերպման և հեշտ կառավարման համար:

2.

Արխիվի տեղափոխման հայտ
Դուք կստանաք i-Արխիվում անհատական աշխատասենյակ, որտեղ Դուք կառավարում եք OSG-ին ի պահ հանձնված փաստաթղթերը, նոր փաստաթղթեր եք հանձնում OSG պահպանման, ձևակերպում եք փաստաթղթերի արխիվային մշակման, փաստաթղթերի սկանավորման, տվյալների գաղտնի ոչնչացման պատվերներ և Ձեր փաստաթղթերի համար պատվիրում եք այլ պրոֆեսիոնալ ծառայություններ:

3.

Փաթեթավորում և շտրիխ կոդավորում
Մինչ փաստաթղթերն արխիվների ստելաժներին տեղավորելը, մենք զգուշությամբ փաթեթավորում ենք Ձեր փաստաթղթերը OSG-ի հատուկ արխիվային արկղերում, որոնք պաշտպանում են փաստաթղթերը ֆիզիկական վնասվածքից: Յուրաքանչյուր արկղի վրա փակցվում է յուրահատուկ շտրիխ կոդ, որը գրանցվում է անմիջապես փաստաթղթերն Արխիվ ընդունելիս և հետագայում տեղաշարժվելիս: Ձեր i-Արխիվի գրասենյակում Դուք կարող եք պատվիրել փաստաթղթերի տեղափոխումը, փաստաթղթերի մշակումը և այլն:

4.

Արխիվի տեղափոխում
Ձեր փաստաթղթերի տեղափոխումը վստահեք OSG-ին: Մենք ունենք սեփական ժամանակակից ավտոպարկ, այդ թվում` պատմական փաստաթղթերի համար ջերմաստիճանի մակարդակի կարգավորմամբ մեքենաներ: Ցանկացած ծավալի փաստաթղթերի տեղափոխումն OSG-ի մշակման կենտրոններ և պահոցներ կամ Ձեր մասնաճյուղերի միջև, նույնիսկ եթե դրանք գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում, պատվիրեք արխիվային գործի մասնագետներին, պատվիրեք OSG Records Management-ին:

5.

Լոկեյշնի շնորհում
Պահպանվող միավորի` ֆայլի, արկղի, մագնիսական կրիչով ժապավենի յուրահատուկ շտրիխ կոդն ամեն մի տեղաշարժի ժամանակ գրանցվում է տեղեկատվությամբ միավորի գտվելու վայրի հատուկ հասցեի` լոկեյշնի վրա: Արխիվում յուրաքանչյուր ստելաժ ունի իր լոկեյշնը, և երբ Դուք պատվիրում եք փաստաթղթի առաքում Ձեր գրասենյակ` նշելով փաստաթղթի շտրիխ կոդը, մենք հստակ գիտենք, թե արխիվի որ ստելաժում է գտնվում պատվիրված փաստաթուղթը: Մենք կառաքենք փաստաթղթերը Ձեր գրասենյակ` գրանցելով տեղաշարժը: Օգտագործեք i-Արխիվն արդեն այսօր` Ձեր փաստաթղթերի ճիշտ և հեշտ կառավարման համար:
Կատարեք հարցում հիմա

Փաստաթուղթն արխիվ պահպանման հանձնելու օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցեր ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.