e-Արխիվն էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման պրոֆեսիոնալ համակարգ է: Ձեր թղթային փաստաթղթերը մենք սկանավորում, մշակում և ստեղծում ենք Ձեր փաստաթղթերի անձնական էլեկտրոնային արխիվը: Թվայնացված փաստաթղթերը պահպանվում են e-Արխիվում, և Դուք գտնում եք Ձեր աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային կրկնօրինակն արագ և հեշտ: Փաստաթուղթը ֆիզիկապես պահպանվում է OSG Արխիվում: Միացրեք Ձեր տարածքային գրասենյակները e-Արխիվին և լուծեք բիզնես խնդիրներն ավելի արագ: e-Արխիվը կազատի Ձեզ գրասենյակի սահմանափակումից և աշխատավայրից կախվածությունից:
Փաստաթղթերին անվտանգ հասանելիություն
Դուք կարող եք մուտք գործել սեփական անձնական աշխատասենյակ ցանկացած վայրից և ցանկացած սարքավորումից, որը միացած է համացանցին` հավաքելով մուտքանունն ու գաղտնաբառը Microsoft Internet Explorer-ի միջոցով: Հնարավորություն կա սահմանել հասանելիության տարբեր մակարդակներ տարբեր աշխատակիցների և բաժինների համար:
Օգտվել սկսելը հեշտ է
Ձեր առջև մեկնարկային էջն է: Ինտերֆեյսն օգտագործելը հեշտ է և Դուք հեշտությամբ աշխատում եք առանց նախնական նախապատրաստության:
Փաստաթղթի որոնում Ձեր տված պարամետրերով
Ձեր անձնական e-Արխիվն ստեղծելուց առաջ OSG մենեջերը կխորհրդակցի Ձեզ հետ, թե Ձեր փաստաթղթերում որ դաշտերն եք ցանկանում ինդեքսավորել: Ձեր ցանկությունների հիման վրա կձևավորվի ինդեքսների քարտեզ, ինչի շնորհիվ Դուք Ձեր պարամետրերով կկարողանաք փնտրել փաստաթղթերը :
Կոնկրետ փաստաթուղթը գտնելը հեշտ է
Որոնման նույնականացումից հետո Դուք կտեսնեք բոլոր համապատասխանող պարամետրերով փաստաթղթերը և դրանց մասին գլխավոր տեղեկատվությունը:
Տեղեկատվության ակնթարթային դիտում
Այսպիսի տեսք ունի փաստաթղթերի դիտման էջը:
Հարմար նավիգացիա
Գործիքների պանելի վրա Դուք կտեսնեք փաստաթղթերի էջերի մինի կրկնօրինակները
Ցանկացած ծավալի փաստաթղթերի հետ աշխատանք
Կարելի է տեսնել մինի կրկնօրինակների ամբողջ ցուցակը
Փաստաթղթերի հետ աշխատանքի գործիքների լայն տեսականի
e-Արխիվն իրենից ներկայացնում է ավելին, քան պատկերի դիտում: Նա օժտված է գործիքների լայն տեսականիով` ներառյալ էջերով նավիգացիան, խմբագրումը, ուղարկումը և այլն: Ձեզ համար մենք կկարգաբերենք որոշակի աշխատակիցների կամ աշխատակիցների խմբի համար բացառիկ հասանելիություն` տարբեր հնարավորություններով, հասանելիության մակարդակներով և գործառույթներով:
e-Արխիվի լրացուցիչ գործառույթներ
Օրինակ, փաստաթղթերը (անհրաժեշտ էջը կամ ամբողջ փաստաթուղթը) կարելի է ուղարկել տպելու:
Եվ ուղարկել փաստաթուղթը էլեկտրոնային նամակով կամ ուղարկել հենց այդ փաստաթղթին հղումը:
Օգտագործեք համառոտ նկարագրությունը, որպեսզի i-Արխիվի միջոցով պատվիրեք բնօրինակը:
Նաև կարելի է դիտել տվյալ փաստաթղթի ինդեքսավորման դաշտերը:
Հասանելիության հսկողություն
Դուք կարող եք տեղեկանալ, թե որ աշխատակիցն է վերջինը խմբագրել փաստաթուղթը կամ պարզապես դիտել այն:
Փաստաթղթերի հետ առավելագույն հարմար աշխատանք
Օգտագործեք փաստաթղթի ներսում բառերով նավիգացիան` ավելի հարմար աշխատանքի համար:
Աշխատեք փաստաթղթերի հետ հարմար ֆորմատով
Հնարավորություն կա Ձեզ հարմար ֆորմատով ներբեռնել Ձեր համակարգչում փաստաթղթի սկան կրկնօրինակը:
Փաստաթուղթը դիտելիս հասանելի են բոլոր բազային գործառույթները, ինչպիսիք են մեծացումը, պտտումը, արտացոլումը և այլն:
Աշխարհի ցանկացած կետից կատարեք փաստաթղթում ուղղումներ e-Արխիվի միջոցով :
Դուք կարող եք մեկնաբանություն թողնել փաստաթղթի ցանկացած մասում
Ինչպես նաև նշել կամ առանձնացնել տեքստի ցանկացած մաս:
Փաստաթղթի ներսում տեքստը կարելի է առանձնացնել շրջանակներով` օգտագործելով Ձեզ համար ամենահարմար գործիքը, որպեսզի նշումներ կատարեք փաստաթղթում:
Կոլեգաների համար պահպանեք ուղղումները
Աշխատանքի վերջում e-Արխիվը կառաջարկի պահպանել փոփոխությունները:
Փաստաթղթերի համաձայնեցումը հեշտ է, որտեղ էլ Դուք լինեք
Սա էլեկտրոնային կնքման գործառույթն է: Դուք կարող եք ավելացնել փաստաթղթին տարբեր կնիքներ: Այսպիսի գործիքը բիզնեսի համար ունի տարբեր օգտակար հնարավորություններ: Դա Ձեզ թույլ է տալիս ստանալ և որոշակի գործողություններին հավանություն տալ, կոլեգաներին տեղյակ պահել առանցքային գործողությունների մասին և այլն: Օրինակ` հաշիվը կարելի է հաստատել վճարման համար առանց հաշվապահի, ֆինանսական կամ գլխավոր տնօրենի անձնական ներկայության: e-Արխիվում փաստաթղթի համաձայնեցումն ավելի ապահով և անվտանգ է, քան դրանք էլեկտրոնային փոստով ուղարկելը: Նույն փաստաթղթին կարելի է ավելացնել բազմաթիվ կնիքներ: Եվ ինչպես միշտ, ամեն ինչ կախված է օգտվողների հասանելիության մակարդակից, որը Դուք ինքներդ եք որոշում Ձեր աշխատակիցների համար:
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.