Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստելը

Ազգային արխիվ պահպանման հանձնելու համար փաստաթղթերի պատրաստումն իրականացվում է OSG-ի պրոֆեսիոնալ արխիվավարների կողմից: Նրանց հետ Դուք արագ և հեշտությամբ կնախապատրաստեք փաստաթղթերը պետական արխիվ հանձնելուն:
Ազգային արխիվ հանձնելիս փաստաթղթերի փարձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է բոլոր փաստաթղթերի համար: Մենք Ձեզ համար կկատարենք փաստաթղթերի փարձաքննությամբն արժեքավորում`օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պետական պահպանման համար փաստաթղթերի նախապատրաստումն OSG-ին վստահելն ավելի շահավետ է, քան եթե Դուք դա կազմակերպեք ինքնուրույն, քանզի մենք կկատարենք այդ ամենն արագ և որակով` Ձեզ համար ժամանակ խնայելով ավելի կարևոր խնդիրների լուծման համար:

Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստելը

Փաստաթղթերը պետական պահպանման են հանձնվում երկու դեպքում` կազմակերպության լիկվիդացման ժամանակ կամ եթե ընկերության փաստաթղթերն հանդիսանում են պետական հավաքածու ձևավորող փաստաթղթեր: Պետական հավաքածու ձևավորող փաստաթուղթ են հանդիսանում այն փաստաթղթերը, որոնք արտացոլում են հասարակության նյութական և հոգևոր կյանքը, ունեն գիտական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պատմա-մշակութային ժառանգության անքակտելի մաս: Պետական հավաքածու ձևավորող փաստաթղթերը պահպանվում են ազգային և քաղաքային արխիվներում` սահմանված ցուցակով:

Այդտեղ պահպանման են հանձնվում նաև ընկերության փաստաթղթերը` վերջինիս լուծարման դեպքում: Փոխանցման են ենթակա լուծարված ընկերության անձնակազմի փաստաթղթերը: Փաստաթղթերը հանձնելուց առաջ հարկավոր է իրականացնել փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում, ընկերությունների արխիվների աշխատանքի կանոններին համապատասխան կատարել փաստաթղթերի գիտատեխնիկական մշակում, ձևավորել, նկարագրել և կարել գործերը: Փաստաթղթերը փոխանցման հանձնելը բարդ և ծավալուն աշխատանք է, քանի որ փաստաթղթերի փորձաքքնությամբ արժեքավորման փուլում հարկավոր է լինում որոշել դրանց պահպանման ժամկետները, իսկ գործերը ձևավորելիս կատարել փաստաթղթերի կազմում, համարակալել ամեն մի գործի յուրաքանչյուր էջ, կազմել գործի ներքին ցանկը և ձևակերպել ազգային արխիվ հանձնվող գործերի կազմը:

Գործերի ձևավորման համար ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի պահպանման կազմակերպման, կոմպլեկտավորման, հաշվարկման կանոնների համար սահմանվում են առանձին պահանջներ: Դիմեք OSG որպեսզի արագ, հեշտ և որակով կատարեք փաստաթղթերի նախապատրաստումը Ազգային արխիվ պահպանման հանձնելու համար: Մենք ունենք աշխատանքի մեծ փորձ ինչպես լուծարվող, այնպես էլ այնպիսի ընկերությոնների հետ, որոնց փաստաթղթերը մտնում են առաջին ցուցակի մեջ և հանդիսանում ենպետաքան հավաքածու ձևավորող: Ավարտեցեք լուծարման գործընթացն ավելի արագ` օգտագործելով մեր փորձը, գիտելիքներն ու հմտությունները:

Ինչպես է կատարվում փաստաթղթերի նախապատրաստումը պետական պահպանման հանձնելու համար

1.

Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում
Փաստաթղթերի մեծ մասի համար սահմանված են արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանման սահմանային ժամկետներ: Պահպանման ժամկետը լրացած փաստաթղթերը կարող են ոչնչացվել փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում կազմված ակտի հիման վրա:

2.

Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստելը
Գործերն արխիվ հանձնելուն նախապատրաստելը ներառում է փաստաթղթերի ձևավորման, ձևակերպման և կազմման բոլոր աշխատանքները և յուրաքանչյուր փուլ ունի ՀՀ արխիվային հավաքածուի փաստաթղթերի կազմակերպման կանոններով սահմանված պահանջներ: Բոլոր այդ պահանջներն ուսումնասիրելն ու պահպանելը բարդ է, ուստի անմիջապես ինքներդ զանգահարեք OSG և մենք պրոֆեսիոնալ կերպով կնախապատրաստենք փաստաթղթերը պետական պահպանման:

3.

Փաստաթղթերն արխիվ հանձնելը
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումից, գործերի ձևավորումից, արխիվային կազմումից, համարակալումից և ցանկի կազմումից հետո մենք կտանենք Ձեր փաստաթղթերը պետական, քաղաքային արխիվ և կուղորդենք փաստաթղթերի հանձման գործընթացն Ազգային արխիվի աշխատակցին : OSG-ի սեփական սուրհանդակային ծառայությունը հոգատարությամբ կհասցնի OSG-ի արխիվավարների` մանրակրկիտորեն նախապատրաստած փաստաթղթերը պետական արխիվ` անկախ դրանց ծավալից և գտնվելու վայրից:
Կատարել հարցում հիմա

Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստման օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.