image image image image image image image image
i-Արխիվ (թղթային փաստաթղթերի արխիվ) Պահեք ձեր փաստաթղթերը և գրառումները OSG ապահով, մասնագիտացված պահոցներում: Մենք հավաքում, տեսակավորում, ինդեքսավորում, շտրիխ-կոդավորում ենք ձեր արխիվի յուրաքանչյուր թղթապանակը և ստեղծում ենք ձեր նոր i-Արխիվը: Դուք կարող եք շուրջօրյա-ամենօրյա որոնել և առցանց ետ կանչել փաստաթղթերը: OSG սուրհանդակները կառաքեն ձեր փաստաթղթերի բնօրինակները կամ անհրաժեշտության եպքում մենք կարող ենք սկանավորել և ուղարկել դրանց պատճենները:

Ավելին
e-Արխիվ (e-փաստաթղթերի արխիվ) OSG-ն հավաքագրում է ձեր ներկա արխիվը: Փաստաթղթերը սկանավորվում և ինդեքսավորվում են, որպեսզի ստեղծվի ձեր նոր e-Արխիվը: Դուք կարող եք որոնել, մուտք գործել, բեռնել, խմբագրել, ուղարկել կամ տպել ցանկացած փաստաթուղթ ձեր համակարգչից, որտեղ որ լինեք, շուրջօրյա-ամենօրյա: Այն ճկուն է, կտրուկ մեծացնում է արտադրողականությունն ու խնայում պահպանման համար նախատեսված տարածքը:

Ավելին
IT-Արխիվ (տվյալների առցանց ռեզերվային կրկնօրինակում) Ձեր տվյալների առցանց ռեզերվային կրկնօրինակումը ավտոմատ կատարեք (on-line data back up) OSG տվյալների կենտրոնի ապահով սերվերի վրա: Հարմար ծրագրային ապահովումը թույլ կտա ձեզ համակարգչից անմիջապես կրկնօրինակել և ետ կանչել տվյալները, որտեղ որ լինեք: Ապահով ծածկագրումը Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման պլանի համար հիանալի լուծում է:

Ավելին
Սկանավորում և տվյալների մուտք OSG մասնագետները արագ և արդյունավետ սկանավորում և ցուցակագրում են փաստաթղթերը` վերածելով դրանք էլեկտրոնային փաստաթղթերի: Մեր տվյալների ներմուծման մասնագետները մուտքագրում են ձեր թղթային փաստաթղթերի տվյալները` ստեղծելով e-փաստաթղթեր: Դուք ձեռք եք բերում մշտական հասանելիություն ձեր փաստաթղթերին ու տեղեկատվությանը և խնայում եք պահպանման համար նախատեսված տարածքը:

Ավելին
Արխիվային ծառայություններ OSG լիցենզավորված արխիվավարները նախապատրաստում են ձեր փաստաթղթերը կարգավորող մարմիններին ներկայացնելու համար: Նրանք ձեր բնագավառի արխիվավարման օրենքներին տիրապետող մասնագետներ են, ինչը երաշախավորում է ձեր փաստաթղերի լիարժեք համապատասխանությունը սահմանված չափանիշներին:

Ավելին
Գաղտնի ոչնչացում OSG-ն ձեր գրասենյակում տեղադրում է կապարակնքված բեռնարկղեր: Ձեր աշխատակիցները դրանց մեջ հավաքում են գաղտնի փաստաթղթերը` ապահով ոչնչացման համար: Երբ դրանք լցվում են, OSG աշխատակիցները հավաքում և ոչնչացնում են դրանք արդյունաբերական շրեդերով: Սա հրաշալի միջոց է կանխելու գաղտնի փաստաթղթերի հայտնվելը այլ մարդկանց ձեռքերում:

Ավելին
Փաստաթղթերի պահպանում Պահպանեք փաստաթղթերը OSG ապահով պահոցներում և խնայեք գրասենյակային տարածք, ունեցեք փաստաթղթերի առավել լավ վերահսկողություն և հրդեհից, ջրհեղեղից կամ գողությունից ավելի ապահով պաշտպանվածություն: Փաստաթղթերի պահպանման մասին ծանոթացեք OSG e-Արխիվ և i-Արխիվ բաժիններում:

Ավելին
Ռեզերվային մագնիսական կրիչների պահպանում OSG աշխատակիցները տեղափոխում են ձեր ժապավենները և սկավառակները օգտագործելով` հատուկ հակահարվածային ճամպրուկներ: Դրանք OSG պահոցներում պահվում են ապահով հրակայուն և ջրակայուն սեյֆերի մեջ: Աղետի, սաբոտաժի կամ համակարգչային խափանումների դեպքում մենք ձեզ ենք վերադարձնում կրիչները անհրաժեշտ պահին:

Ավելին
Ավելին քան արխիվ…
Text Size

i-Archive

i-Արխիվ

Պահելով ձեր ընկերության փաստաթղթերը OSG-ում` խնայեք հսկայական գրասենյակային տարածք: Ձեր համակարգչից պատվիրեք սկանավորված պատճենները կամ բնօրինակները հաշված վարկյանների ընթացքում:

Ավելին

e-Archive

e-Արխիվ

Պատկերացրեք, որ ձեր բոլոր փաստաթղթերը սկանավորված և տեղադրված են ապահով տվյալների բազայում, որոնք հասանելի են առցանց շուրջօրյա-ամենօրյա: Ձեր աշխատակազմին հասանելի են միլիոնավոր ֆայլեր մկնիկի միայն մեկ սեղմոցով:

Ավելին

Հաճախորդների Մուտք E-Արխիվ

IT-Archive

IT-Արխիվ

Կրկնօրինակե՛ք տվյալները հեշտ եղանակով: OSG առցանց համակարգը ավտոմատ ծածկագրում և ուղարկում է նոր տվյալները: Այսպիսով, դուք միշտապես պաշտպանված եք:


Վիդեո

OSG-ն ԱՊՀ և Եվրամիության երկրներում գործող ընկերություններին փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման լուծումների առաջատար տրամադրողն է: Մենք տեղական և միջազգային ընկերություններին ապահովում ենք մրցանակների արժանացած ծառայություններ: (ավելին)

ОСГ — ведущий поставщик услуг по архивному хранению документов, работе с архивными документами и управлению данными для компаний и организаций на территории СНГ и ЕС. Мы предлагаем отечественным и зарубежным компаниям услуги по управлению архивами клиентских баз. Наши достижения были неоднократно отмечены международными профессиональными наградами.

Վերջին նորություններ

  • 1
  • 2
  • 3

OSG Հետադարձ կապ

Կապնվեք OSG հետ հիմա փորձագետների գնահատականը ստանալու համար


Facebook LinkedIn YouTube

Login Form