i-Արխիվ
Ձեր արխիվը զբաղեցնում է մեծ տարածք, թանկարժեք է, իսկ փաստաթղթերը դժվար են գտնվում: Իսկական ժամանակն է միանալ ժամանակակից ինտելեկտուալ արխիվի տեխնոլոգիային, որպեսզի
արագացնեք գրասենյակում փաստաթղթաշրջանառությունը, կրճատեք գրասենյակի տարածքի ծախսերը, նվազեցնեք աշխատակիցների աշխատաժամանակի անիմաստ կորուստները, խուսափեք փաստաթղթերի պահպանման համար նոր սարքավորումներ և գրասենյակային գույք ձեռք բերելուց և Ձեր ոլորտում զարգանաք ավելի տեխնոլոգիապես, արագ ու հարմար: OSG ժամանակակից պահպանման տեխնոլոգիաներն օգնում են նաև պահպանել Ձեր փաստաթղթերում եղած տվյալների գաղտնիությունը`այդպիսով իսկ պաշտպանելով Ձեր գործը:
Աշխատանքն i-Արխիվում
Միանալով i-Արխիվի տեխնոլոգիային` Դուք հանձնում եք թղթային փաստաթղթերն OSG պահպանման: Փաստաթղթերի պրոֆեսիոնալ արխիվային պահոցներում OSG աշխատակիցները հոգ են տանում ամեն ինչի` ամբողջականության, ինդեքսավորման, տեղափոխման և փաստաթղթերի գաղտնի ոչնչացման մասին: Յուրաքանչյուր փաստաթղթի մասին տեղեկատվությունը` դրա տեղակայման վայրը կամ տեղաշարժը, գրանցվում են դրանց տեղաշարժի յուրաքանչյուր փուլում և պահպանվում են տվյալնների RSSQL բազայում: Մենք միշտ հստակ գիտենք, թե որտեղ են գտնվում Ձեր արկղերը և փաստաթղթերով ֆայլերը: Հանձնելով փաստաթղթերն արտագրասենյակային պահպանման` i-Արխիվի տեխնոլոգիայի օգնությամբ Դուք հեշտությամբ կառավարում եք արխիվ պահպանման հանձնված փաստաթղթերը, տնտեսում եք աշխատակազմի պահպանման և արխիվի սպասարկման սարքավորումների վրա, ապահովում եք Ձեր աշխատանքը ժամանակակից, թղթերից ազատ գրասենյակում:
Մենք կիրառում ենք հաճախորդների համար նոր ինտելեկտուալ արխիվի ստեղծման արժեքի հաշվարկի ճկուն համակարգ: Անկախ խնդիրների մասշտաբից` մենք վստահ ենք հաջող համագործակցության մեջ և երաշխավորում ենք բարձրակարգ սերվիս:
Ցանկացած վայրում`ցանկացած սարքավորումից
Անցյալում թողեք ամբողջ գրասենյակի տարածքով բաժիններում և գործընկերների մոտ փաստաթղթերի որոնումը: Առաջ շարժվեք OSG-ի հետ: Այժմ Դուք ստիպված չեք լինի երկար ժամանակ ծախսել հաշվառման գրասենյակային համակարգում անհրաժեշտ փաստաթղթի որոնման և մյուս բաժիններում գործընկերներից փաստաթղթերի առկայության մասին հարցումներ կատարելու վրա: Հիմա Դուք ունեք շուրջօրյա հասասելիություն i-Արխիվին, իսկ թե մեկ հպումով որ սարքավորումից մուտք գործել համակարգ և գտնել Ձեզ անհրաժեշտ ֆայլը, որոշում եք Դուք: (տես i-Արխիվի ինտերֆեյսը):
Դուք բավականին շուտ կնկատեք, թե որքան է բարձրացել Ձեր աշխատակիցների արտադրողականությունը:
Որոնում առանցքային բառերով և արագ վերականգնում
i-Արխիվում նախատեսված առանցքային բառերով որոնման գործառույթը թույլ է տալիս որոնել ֆայլեր, որոնք պարունակում են որոշակի նշումներ: Եթե Ձեզ անհրաժեշտ է բնօրինակ, ուղղակի կատարեք առցանց պատվեր: Շտրիխ կոդավորման տեխնոլոգիան թույլ է տալիս օպերատիվորեն որոշել ֆայլի տեղադիրքը , իսկ OSG սուրհանդակները կհասցնեն փաստաթղթերը Ձեր գրասենյակ: Յուրաքանչյուր գործողություն գրանցվում է, այդ պատճառով Դուք միշտ գիտեք, թե որտեղ է գտնվում կոնկրետ ֆայլը և ով է ամենավերջինն օգտվել դրանից: Անցնելով i-Արխիվի` Դուք այլևս չեք անհանգստանա այն մասին, թե Ձեր աշխատակիցներն ազատվում են աշխատանքից կամ գտնվում են արձակուրդում:
Փաստաթղթերի սկան կրկնօրինակի պատվեր
OSG աշխատակիցները կթվայնացնեն թղթային փաստաթղթերը և e-Արխիվում կպահպանեն դրանք Ձեզ համար հարմար ֆորմատով, որը թույլ է տալիս արագացնել սկանավորված օրինակին հասանելիությունը ցանկացած սարքավորումից: Տվյալների փոխանցման անվտանգությունն ապահովում է SSL պրոտոկոլի կիրառումը, որը թույլ է տալիս սարքավորման և սերվերի միակցումը միայն այն դեպքում, եթե սերվերի սերտիֆիկատը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին: SSL այսպիսի պրոտոկոլը, օրինակ, օգտագործում են բանկերը վճարային համակարգերում:
Փաստաթղթերի ապահով պահպանում
OSG պահոցների անվտանգության ապահովման, հակահրդեհային պաշտպանության և climat control համակարգերը կազմակերպված են բարձր մակարդակով: Փաստաթղթերի անանուն պահպանման համակարգը, արխիվի ներսում փաստաթղթերի գրանցման, հսկողության և կառավարման գործընթացները հանդիսանում են փաստաթղթերի գաղտնի պահպանման պրոֆեսիոնալ համակարգի մի մասը:
Մենք հաջողությամբ աշխատում և ապահովում ենք բարձրակարգ սերվիս պետական և մասնավոր ընկերությունների հետ, մանրածախ առևտրի ոլորտի լիդերների հետ, հեռահաղորդակցության ոլորտում, տուրիստական բիզնեսի, բանկային ոլորտի, ծառայությունների ոլորտի և նավթային արդյունաբերության ընկերությունների հետ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կգտնենք հենց այն լուծումը, որը իդեալականորեն կհամապատասխանի Ձեր ընկերությանը:
Վայելեք առավելությունները
Շնորհավորում ենք, Ձեր աշխատանքը փաստաթղթերի հետ այժմ կառուցված է նոր` պրոֆեսիոնալ մակարդակով: Դուք ունեք թղթերից ազատ գրասենյակ: Օգտագործեք ազատված տեղը սեփական հաջողության համար: Դուք ժամանակ եք խնայել` ազատվելով փաստաթղթերի որոնումից : Այժմ հեշտությամբ կգտնեք հազարավոր փաստաթղթերից յուրաքանչյուրը i-Արխիվ ինտելեկտուալ արխիվի փաստաթղթերի պրոֆեսիոնալ ցուցակագրման օգնությամբ: Դուք հանգիստ եք փաստաթղթերի ամբողջականության և տվյալների գաղտնիության համար և պահպանում եք օրենսդրության բազմաթիվ պահանջները փաստաթղթերի պահպանման, հաշվառման, կառավարման, տրամադրման վերաբերյալ:
Ինչպես է աշխատում i-Արխիվը
1.
Ստացեք փորձագիտական եզրակացություն
2.
Փոխանցեք փաստաթղթերը OSG
3.
Պահպանեք Ձեր փաստաթղթերը պրոֆեսիոնալ կերպով
4.
Հեշտությամբ կառավարեք Ձեր արխիվը
5.
Ձեռք բերեք վստահության
6.
Ընդլայնեք հնարավորությունների մասշտաբը
i-Արխիվ ծառայության օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.