Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանում

Կադրերի փաստաթղթերի արխիվային աութսորսինգում պահպանումը հիանալի հնարավարորություն է Ձեր բյուջեի փողերը խնայելու համար: Աութսորսինգում փաստաթղթերը պահպանելն ավելի մատչելի է, քան ընկերության սեփական արխիվի կազմակերպումը, այն ազատում է սարքավորումների գնումներից և արխիվավարների վարձակալումից:
OSG-ն Ձեզ է տրամադրում i-Արխիվ` Ձեր թղթային փաստաթղթերի կառավարման ժամանակակից գործիք: Դուք հեշտությամբ կառավարում և վերահսկում եք Ձեր փաստաթղթերը: Աշխատելը դառնում է հեշտ, աճում է արդյունավետությունը:
OSG-ի արխիվային պահոցը կահավորված է անվտանգության կենտրոնական համակարգով, ժամանակակից սարքավորումներով, climat control համակարգով: Ձեր փաստաթղթերը պաշտպանված են OSG արխիվներում:
OSG արխիվներում փաստաթղթերը պահպանվում են անանուն արխիվային արկղերում, ուստի անհնար է որոշել, թե ում է պատկանում կոնկրետ արկղը: Ի տարբերություն գրասենյակային պահպանման` OSG արխիվներում փաստաթղթերը պաշտպանված են կարդալուց, կրկնօրինակումից, կորուստից կամ պատահական ոչնչացումից, կոմերցիոն կամ անհատական տվյալների հանրայնացումից:
OSG-ն օգնում է Ձեզ պահպանել օրենքները, որոնք սահմանում են ընկերության փաստաթղթերի պահպանման և հաշվառման նկատմամբ պահանջները:
Ձեր սեփական փաստաթղթերի պահպանման և կառավարման համար OSG գերազանց ծառայությունները օգտագործելը սկսելը հեշտ է: Պատվիրեք Ձեր փաստաթղթերի պրոֆեսիոնալ պահպանումը i-Արխիվի միջոցով: i-Արխիվը համակարգ է, որը ստեղծված է ձեր պատվերների համար, որոնք կատարելը հեշտ է:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու քաղաքացիները, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ առանց իրավաբանական անձի կարգավիճակի, պարտավոր են պահպանել արխիվային փաստաթղթերի, այդ թվում` անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ամբողջականությունը օրենքով և այլ նորմատիվային ակտերով սահմանված պահպանման ժամակետների ընթացքում:

ՀՀ նորմատիվ փաստաթղթերով հաստատված պահպանման ժամկետները պարտադիր են փաստաթղթերի հետ աշխատող բոլոր կազմակերպությունների համար: Փաստաթուղթն Արխիվ պահպանման է հանձնվում փաստաթղթի օգտագործումն ավարտվող տարվա հաջորդ տարվա հունվարին: Արխիվ հանձնված փաստաթղթերն ունեն պահպանման հստակ ժամկետներ, որոնք ընկերություններն օրենսդրությամբ պարտավոր են պահպանել. ժամանակավոր (մինչև 50 տարի) և մշտական: Պահպանման ժամկետը լրացած փաստաթղթերը ենթակա են ոչնչացման:

Կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը սովորաբար կատարվում է կամ կադրերի բաժնում՝ սեփական արխիվում կամ գրասենյակից դուրս` պրոֆեսիոնալ կոմերցիոն արխիվում: Կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը, կանոնները և նորմատիվները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով:

Կադրերի փաստաթղթերի ամբողջականության պահպանման, ինչպես նաև դրանց ճիշտ պահպանման համար պատասխանատու է ընկերության ղեկավարը: Կադրերի փաստաթղթերն աշխատակիցների անհատական տվյալները պարունակող փաստաթղթեր են,որոնց հաշվառման, պահպանման և ոչնչացման կազմակերպման հարցում պետությունը սահմանում է հատուկ պահանջներ: OSG Records Management-ն արխիվային ընկերություն է, որն ապահովում է փոքր, միջին և մեծ բիզնեսի ընկերությունների կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը: Կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը կատարվում է փաստաթղթերի պրոֆեսիոնալ արխիվներում, որոնք OSG-ն կահավորել է ընկերությունների` արխիվների հետ աշխատանքի կանոններին, բարձրակարգ արխիվների կազմակերպման միջազգային ստանդարտների համապատասխան: Դուք նույնպես վստահեք Ձեր ընկերության կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը OSG-ին և մենք կպահպանենք Ձեր փաստաթղթերը արխիվային օրնեսդրության, աշխատանքային օրենսդրության և անձնական տվյալների պահպանման օրենքին համապատասխան:

Ինչպես է կատարվում կադրերի փաստաթղթերի արխիվային պահպանումը

1.

Կատարեք պատվեր
Պատվիրեք Ձեր փաստաթղթերի տեղափոխում դեպի OSG Արխիվներ պրոֆեսիոնալ պահպանման փաստաթղթերի ինտելեկտուալ կառավարման համակարգի` i-Արխիվ միջոցով օգտագործելով Ձեր յուրահատուկ մուտքի իրավունքը: Մենք կայցելենք Ձեզ հաջորդ օրը և կտանենք փաստաթղթերը Ձեր գրասենյակից դեպի ժամանակակից և անվտանգ արխիվ: OSG-ի` փաստաթղթերի պահպանման արխիվներում Ձեր փաստաթղթերը գտնվում են լիակատար անվտանգության մեջ, իսկ տվյալների գաղտնիությունը պահպանմվում է:

2.

Փաստաթղթերի տեղափոխում
OSG սուրհանդակները Ձեր պատվերով կգան Ձեզ մոտ և կտանեն փաստաթղթերը OSG պրոֆեսիոնալ արխիվներում պահպանման: Մենք ձևավորել ենք սեփական սուրհանդակային ծառայություն` ժամանակակից ավտոպարկով և ունակ ենք ցանկացած փաստաթղթեր ընդունել պահպանման: Ուղղակի կատարեք պատվեր և ազատություն ստացեք, հանգիստ լինելով Ձեր փաստաթղթերի պահպանվածության հարցում:

3.

Փաստաթղթերի գրանցում
Մինչ փաստաթղթերը Ձեր մոտից վերցնելը մենք փաստաթղթերի յուրաքանչյուր կոմպլեկտի վրա փակցնում ենք ունիկալ շտրիխ կոդ, որն անմիջապես գրացվում է OSG տվյալների բազայում` ֆիքսելով Ձեզանից ընդունելու փաստը և OSG դրանց տեղափոխումը: Բոլոր շտրիխ կոդերը փաստաթղթերի տեղաշարժման յուրաքանչյուր փուլում սկանավորվում են ` Ձեր գրասենյակից մինչև OSG արխիվում դրանց կոնկրետ վայրում` ստելաժում գրանցվելը:

4.

Ապահով պահպանում
OSG Արխիվները հագեցած են անվտանգության կենտրոնական համակարգով, ջերմության և խոնավության կառավարման և տարածք մուտքի հսկման համակարգերով: Անվտանգության համակարգերը և OSG-ի աշխատանքային գործընթացները պաշտպանում են Ձեր փաստաթղթերը պահպանման բոլոր փուլերում: Պահպանման համար Ձեզ այլևս հարկավոր չեն լինի հսկայական մետաղական պահարաններ և բանալիների կապոցներ. OSG-ն ապահովում է փաստաթղթերի տվյալների անվտանգությունը:

5.

Փաստաթղթերի արխիվային մշակում
Որպեսզի համոզվեք, թե արդյոք աշխատակիցների բոլոր փաստաթղթերն են գտնվում Ձեր արխիվում,գործերի ճիշտ ձևավորման և կարման, կադրերի արխիվի կարգաբերման և կարգավորման համար պատվիրեք OSG արխիվային մշակում: Մենք կկարգաբերենք և կցուցակագրենք Ձեր արխիվը: Մշակման արդյունքում Դուք հստակ պատկերացում կունենաք Ձեր կադրերի արխիվի վիճակի մասին:

6.

Կառավարեք փաստաթղթերը
Երբ Ձեզ հարկավոր կլինի փաստաթուղթ կամ աշխատակցի գործ, ուղղակի պատվիրեցեք անհրաժեշտ փաստաթղթի սկան կրկնօրինակը e-Արխիվում կամ թղթային բնօրինակի առաքում անմիջապես Ձեր գրասենյակ: Փաստաթղթերի հետ աշխատանքից հետո վերադարձրեք դրանք արխիվ: Փոխանցեք Ձեր բոլոր փաստաթղթերն OSG արխիվներում պահպանման, միացրեք Ձեր տարածքային գրասենյակները OSG-ում արտագրասենյակային պահպանման ծառայությանը և ապահովեք ամբողջ ընկերության անհատական տվյալների անվտանգությունը:
Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.