Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60

Արխիվային ծառայություններ

OSG-ի արխիվային մշակման ծառայություններն իրականացնում են արխիվային գործի պրոֆեսիոնալները: OSG-ի մեթոդաբաններն անընդհատ հետևում են արխիվային օրենսդրության փոփոխություններին և ոչ ստանդարտ արխիվային մշակումներ անելիս խորհրդատվություն են ստանում ՀՀ Ազգային արխիվից:
OSG-ն երաշխավորում է Ձեզ փաստաթղթերի ֆիսկալ և այլ հսկողական մարնինների կառավարման, պահպանման և տրամադրման պահանջները սահմանող օրենքների պահպանում:
Արխիվային մշակումը Ձեզ թույլ է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել Ձեր արխիվի վիճակի մասին և Դուք հեշտությամբ կառավարում եք Ձեր փաստաթղթերը:
Արխիվային մշակման արդյունքում Դուք ստանում եք Ձեր արխիվում առկա խնդիրների մասին տեղեկատվություն, վերացնում եք դրանք և այլևս Ձեզ մոտ չեն լինի կորած թղթեր:

Արխիվային ծառայություններ

Ըստ գործող օրենսդրության և նորմատիվ ակտերի` սահմանված է փաստաթղթերի ստեղծման, գրանցման, պահպանման, ինչպես նաև Ազգային արխիվ դրանք հանձնելու հստակ կարգ: Այդ բավականին բարդ և աշխատատար գործընթացն իրավունք ունի կատարել միայն արխիվային գործի դիպլոմավորված մասնագետը: OSG-ի մասնագետներն ունեն փաստաթղթերի արխիվային մշակման ամբողջ գործընթացի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորում: Շնորհիվ պրոֆեսիոնալ մոտեցման` բոլոր փաստաթղթերը մատուցվում են ժամանակին և օրենսդրությանը համապատասխան:

Փաստաթղթերի արխիվային մշակում և օրենսդրության պահպանում

OSG-ի մասնագետները կիրականացնեն Ձեր փաստաթղթերի վիճակի կոմպլեքս փորձաքննություն Ձեր ոլորտում օգտագործվող փաստաթղթերին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: OSG-ի պրոֆեսիոնալ արխիվավարները խորհրդակցություն կտրամադրեն Ձեզ այն մասին, թե որ փաստաթուղթն ինչ ժամանակ է անհրաժեշտ պահպանել: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ իրականացնել փաստաթղթերի արխիվային մշակում, համապատասխան ձևով համակարգում, դրանց նկարագրության կազմում և Ազգային արխիվի պահանջներին համապատասխան կարում: Մենք հանում ենք ասեղները և ամրակները և կատարում ենք փաստաթղթերի արխիվային կարում: Փաստաթղթերին տրամադրվում է շտրիխ  կոդ, վավերացվում է, դրոշմանշվում և Ձեր անունից գրանցվում Ազգային արխիվում: Փաստաթղթերի արխիվային մշակումը, ներառյալ թղթային ձևակերպումները և իշխանության ներկայացուցիչների հետ գրագրությունը, տարվում է OSG-ի կողմից` օրենսդրության հստակ պահպանմամբ: Անհրաժեշտ մշակման և գրանցման ավարտից հետո OSG-ն ապահովում է փաստաթղթերի պահպանումը հատուկ պահոցներում: Ժամկետը ավարտված փաստաթղթերն ուղարկվում են գաղտնի ոչնչացման:

Ոչնչացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթերի փորձաքննությամբ էջ առ էջ արժեքավորում, իսկ դրա արդյունքների հիման վրա կազմվում է պահպանման ժամկետն ավարտված փաստաթղթերի սահմանված նմուշի ոչնչացման ակտ:

Բացի այդ, OSG-ն մատուցում է նաև Ձեր ներքին արխիվի կոմպլեքս գնահատման ծառայություն: Մասնագետներն ստուգում են պահպանման պայմանները, հիմնական փաստաթղթերի հասանելիությունը և արդյունավետությունը: Դուք ստանում եք խորհրդատվություններով հաշվետվություն:

Ինչ են ներառում արխիվային ծառայությունները

1.

Закажите архивную обработку
Դիմեք OSG և ստացեք Ձեր փաստաթղթերի արխիվային մշակում: OSG-ի մասնագետը կտա աշխատանքային խորհուրդներ, որոնք անհրաժեշտ է կատարել Ձեր ընկերության փաստաթղթային ֆոնդի նկատմամբ:

2.

Արխիվային աշխատանքների ծավալի գնահատում
OSG-ի արխիվավարը կգնահատի Ձեր ընկերության փաստաթղթային ֆոնդի ծավալը, գնահատական կտա դրանց` արխիվային օրենսդրությանը համապատասխանության մասին: Ինչպես նաև փաստաթղթային ֆոնդը կարգի բերելու համար անհրաժեշտ իրակացվելիք աշխատանքների վերաբերյալ ցուցակ կներկայացնի:

3.

Պլանի համաձայնեցում
Դուք հաստատում եք արխիվային մշակման տեխնիկական առաջադրանքը, ինչից հետո մենք համաձայնեցնում ենք Ձեզ հետ աշխատանքների սկսման ամսաթիվը և դրանց կատարման ժամանակահատվածը: Դիմավորեցեք Ձեր նոր արխիվը:
Հարցում կատարեք հիմա

Արխիվային ծառայությունների օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.