Փաստաթղթերի նախապատրաստումն արխիվ փոխանցելուն
Ցանկացած բիզնեսի համար կարևոր է արխիվում իդեալական դասավորված պահպանել անընդհատ աճող փաստաթղթերը: Թղթային փաստաթղթերն արխիվ պահպանման հանձնելուց առաջ հարկավոր է նախ և առաջ դրանք բերել համապատասխան վիճակի, նախապատրաստել: Փաստաթղթերի հետ մանրակրկիտ և խնամքով աշխատանքը թույլ է տալիս Ձեզ խուսափել պատժամիջոցներից և տուգանքներից` սահմանված ՀՀ օրենսդրությամբ: Փաստաթղթերի նկարագրումը, ճիշտ ցուցակագրումը, և փաստաթղթերի ինդեքսավորումը փորձագիտական ծառայություններ են, որոնք թույլ են տալիս պրոֆեսիոնալ կազմակերպել Ձեր արխիվը` անկախ դրա չափսերից:
Որպեսզի Ձեզ համար հեշտ լինի կողմնորոշվել փաստաթղթերը Ձեր սեփական Արխիվում կամ արտագրասենյակային արխիվում արխիվային պահպանման հանձնելու համար անհրաժեշտ նախապատրաստական փուլերի քանակի մեջ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ գործողությունների կարգի հետ.
Անձնակազմի փաստաթղթերի փորձաքքնությամբ արժեքավորում (թերթային),
Գործի մեջից ժամանակավոր պահպանման փաստաթղթերի հանում,
Անձնակազմի գծով յուրաքանչյուր հրամանի գիտատեխնիկական մշակում,
Յուրաքանչյուր գործի ներքին ցանկի կազմում,
Յուրաքանչյուր գործի կարում,
Յուրաքանչյուր գործի կազմի և կռնակի ձևակերպում,
Գործերի տեսակավորումն ըստ ժամանակային հատկանիշների` մշտական կամ ժամանակավոր պահպանում:
Անհրաժեշտ է կատարել արխիվ հանձնվող գործերի ցուցակագրում: Այդ փուլի բացթողումը նշանակում է, որ երբ Ձեզ անհրաժեշտ լինի փաստաթուղթ ստանալ արխիվից, Դուք դժվարությամբ կգտնեք այն: Եթե փաստաթղթերի արխիվի ծավալը մեծ է և բացակայում է փաստաթղթերի հաշվառման և վարման ժամանակակից, պրոֆեսիոնալ կազմակերպում, ապա շատ մեծ է դրանք չգտնելու կամ ընդհանրապես կորցնելու հավանականությունը:
Ինչպես է կատարվում փաստաթղթերն արխիվ հանձնելուն նախապատրաստումը:
1.
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում
2.
Փաստաթղթերի նախապատրաստումն արխիվ փոխանցելուն
3.
Փաստաթղթերի պահպանում
Փաստաթղթերի նախապատրաստումն արխիվ փոխանցման օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.