Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստելը
Փաստաթղթերը պետական պահպանման են հանձնվում երկու դեպքում` կազմակերպության լիկվիդացման ժամանակ կամ եթե ընկերության փաստաթղթերն հանդիսանում են պետական հավաքածու ձևավորող փաստաթղթեր: Պետական հավաքածու ձևավորող փաստաթուղթ են հանդիսանում այն փաստաթղթերը, որոնք արտացոլում են հասարակության նյութական և հոգևոր կյանքը, ունեն գիտական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պատմա-մշակութային ժառանգության անքակտելի մաս: Պետական հավաքածու ձևավորող փաստաթղթերը պահպանվում են ազգային և քաղաքային արխիվներում` սահմանված ցուցակով:
Այդտեղ պահպանման են հանձնվում նաև ընկերության փաստաթղթերը` վերջինիս լուծարման դեպքում: Փոխանցման են ենթակա լուծարված ընկերության անձնակազմի փաստաթղթերը: Փաստաթղթերը հանձնելուց առաջ հարկավոր է իրականացնել փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում, ընկերությունների արխիվների աշխատանքի կանոններին համապատասխան կատարել փաստաթղթերի գիտատեխնիկական մշակում, ձևավորել, նկարագրել և կարել գործերը: Փաստաթղթերը փոխանցման հանձնելը բարդ և ծավալուն աշխատանք է, քանի որ փաստաթղթերի փորձաքքնությամբ արժեքավորման փուլում հարկավոր է լինում որոշել դրանց պահպանման ժամկետները, իսկ գործերը ձևավորելիս կատարել փաստաթղթերի կազմում, համարակալել ամեն մի գործի յուրաքանչյուր էջ, կազմել գործի ներքին ցանկը և ձևակերպել ազգային արխիվ հանձնվող գործերի կազմը:
Գործերի ձևավորման համար ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի պահպանման կազմակերպման, կոմպլեկտավորման, հաշվարկման կանոնների համար սահմանվում են առանձին պահանջներ: Դիմեք OSG որպեսզի արագ, հեշտ և որակով կատարեք փաստաթղթերի նախապատրաստումը Ազգային արխիվ պահպանման հանձնելու համար: Մենք ունենք աշխատանքի մեծ փորձ ինչպես լուծարվող, այնպես էլ այնպիսի ընկերությոնների հետ, որոնց փաստաթղթերը մտնում են առաջին ցուցակի մեջ և հանդիսանում ենպետաքան հավաքածու ձևավորող: Ավարտեցեք լուծարման գործընթացն ավելի արագ` օգտագործելով մեր փորձը, գիտելիքներն ու հմտությունները:
Ինչպես է կատարվում փաստաթղթերի նախապատրաստումը պետական պահպանման հանձնելու համար
1.
Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում
2.
Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստելը
3.
Փաստաթղթերն արխիվ հանձնելը
Փաստաթղթերը պետական պահպանման հանձնելուն նախապատրաստման օգտակար հղումներ
Դիմեք OSG այսօր
Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին.