Երևան, Րաֆֆու 111, Հայաստան, 0034 +374 (10) 74 34 60
OSG-ն աշխատում է շուկայում արդեն 50 տարի: Մենք աշխատում ենք տեղական և միջազգային բոլոր ոլորտների փոքր, միջին և խոշոր բիզնեսների ընկերությունների հետ և արդեն գիտենք, թե փաստաթղթերի պահպանման և տվյալների կառավարման հարցերում ինչն է Ձեզ համար կարևոր:
OSG-ի լուծումներից օգտվում է ավելի քան 3000 ընկերություն: Տեսեք, թե ինչ են ասում մեր հաճախորդները:
Օրենսդրությունը պարտավորեցնում է կազմակերպություններին ճիշտ պահպանել, կատարել փաստաթղթերի կազմակերպումը և հաշվառումը: OSG-ում աշխատում են պրոֆեսիոնալ արխիվավարներ: Վստահ եղեք, որ աշխատելով մեզ հետ` կպահպանեք փաստաթղթերի վերաբերյալ օրենսդրական պահանջները:
Պրոֆեսիոնալ կառավարելով փաստաթղթերը OSG-ի հետ` Ձեր փաստաթղթերը կգտնեք արագ և հեշտությամբ` ապահովելով փաստաթղթերի տվյալների բարձր գաղտնիություն:

Տվյալների մուտք

e-Արխիվ ստեղծելիս յուրաքանչյուր փաստաթուղթ սկանավորելուց հետո ինդեքսավորվում է: Ամեն օր OSG-ն սկանավորում է ավելի քան 2 000 000 փաստաթուղթ, և որպեսզի Դուք արագորեն կարողանաք օգտվել e-Արխիվի բոլոր առավելություններից, փաստաթղթերի մի մասի համար մենք կիրառում ենք տվյալների ավտոմատ ճանաչման համակարգեր: Հատուկ Ձեր փաստաթղթերի տեսակի համար OSG-ի ծրագրավորողները կարգավորում են փաստաթղթերի սկանավորման պրոֆիլը` այդ տեխնոլոգիան կիրառելու հնարավորությամբ, ինչի օգնությամբ մենք ավտոմատ կերպով սահմանված դաշտերից դուրս ենք բերում տվյալները:

Անհատական մոտեցում

Շատ դեպքերում տվյալների ավտոմատ ճանաչումը չի տալիս բավական ճշգրտություն և մենք կիրառում ենք տվյալների ձեռքով մուտքագրման մեթոդը: Փաստաթղթերի սկան պատկերներն ինդեքսավորում են Տվյալների մուտքագրման բաժնի աշխատակիցները` աշխատելով OSG ծրագրավորողների կողմից հատուկ մշակված հավելվածներով: Յուրաքանչյուր նոր տեսակի փաստաթղթի համար մենք կիրառում ենք փաստաթղթերի մշակման բացառիկ ալգորիթմ, որը մշակում ենք` հենվելով փաստաթղթերի հետ աշխատանքի գիտելիքների և փորձի վրա, կիրառելով նորարար տեխնոլոգիաներ և սխալների բացահայտման վիճակագրական  և հոգեբանական մեթոդներ:

Մենք առաջարկում ենք Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումներ` հիմնված գիտելիքների, փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա: Մենք նաև գիտենք, թե փաստաթղթերին վերաբերող ինչպիսի օրենսդրական պահանջներ են կիրառվում Ձեր ընկերության համար և կօգնենք Ձեզ պահպանել դրանք` խուսափելով տուգանքներից և պատիժներից: Մենք անընդհատ զարգանում ենք և ներդրումներ կատարում ամենաժամանակակից տեխնոլոգիաներում, որպեսզի տրամադրենք Ձեզ Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները, որոնք կօգնեն Ձեզ պահպանել Ձեր փաստաթղթերը, պաշտպանել Ձեր տվյալները, արագ և անվտանգ կառավարել փաստաթղթերը, ցանկացած իրավիճակում ապահովել բիզնես գործընթացների անընդհատությունը: Դուք բարձացնում եք հաճախորդների հարցումներին պատասխանելու, փաստաթղթերի համաձայնեցման և ստորագրման արագությունը: Հաճախորդները ստանում են լավագույն սպասարկում և Ձեզ հետ աշխատելուց բավարարվածություն: Բարձացրեցեք Ձեր լոյալությունը Ձեր հաճախորդների մոտ ` պատմելով, թե OSG-ի հետ Դուք ինչպիսի հոգատարությամբ եք վերաբերվում նրանց անհատական տվյալների պաշտպանությանը:

Հոգատարություն թղթային փաստաթղթերի նկատմամբ

Յուրաքանչյուր փաստաթուղթ ունի իր պահպանման ժամկետը, որի ընթացքում այն պատկան մարմինների հարցման դեպքում պիտի հասանելի լինի: Որպեսզի որոշվի, թե որ փաստաթուղթն ինչքան պիտի պահպանվի և ինչպես վարվի դրա հաշվառումը, պատվիրեք մեզ մոտ Ձեր փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում: Փորձաքննությամբ արժեքավորման արդյունքները Ձեզ հնարավորություն են տալիս հստակ պատկերացում կազմել բոլոր շրջանառվող փաստաթղթերի առկայության, ամբողջականության և պահպանման ժամկետների մասին:

Ինչպես է կատարվում տվյալների մուտքը

1.

e-Արխիվի կարգավորում
Հարմարեցրեք e-Արխիվի կարգավորումները Ձեզ: Արդյոք е-Արխիվում փաստաթղթերը պետք է իրար հետ փոխկապակցված լինեն: Օրինակ` պայմանագիրը, հաշիվները և ամփոփիչ փաստաթղթերը միանգամից երևան e-Արխիվի ինտերֆեյսում: Ասացեք մեզ, թե որ դաշտերով եք ցանկանում e-Արխիվում փնտրել փաստաթղթերը` անվանումով, տեսակով, ամսաթվով և այլն: Սահմանեք ինդեքսավորման մի քանի դաշտեր` առավել հեշտ որոնման համար: Մենք կհուշենք Ձեզ, թե ինչպես է ավելի հարմար կարգաբերել Ձեր e-Արխիվը, որպեսզի փաստաթղթերի հետ աշխատանքը դառնա առավել հեշտ և արդյունավետ:

2.

Փաստաթղթերի տեղափոխում
Փաստաթղթերի սկանավորման և դրանց հետագա ինդեքսավորման համար մենք զգուշորեն կտեղափոխենք Ձեր փաստաթղթերը Ձեր գրասենյակներից և արխիվներից: Սեփական ավտոպարկը և OSG-ի սուրհանդակային ծառայության հատուկ պատրաստված մասնագետները Ձեզ հնարավորություն են տալիս փոխանցել փաստաթղթերն OSG Ձեր ցանկացած գրասենյակից: Մենք կգանք, կփաթեթավորենք և կտանենք փաստաթղթերը OSG-ի սկանավորման կենտրոններ, ուր կիրականացնենք փաստաթղթերի սկանավորում, տվյալների և փաստաթղթերի մշակում և կստեղծենք Ձեր սեփական e-Արխիվը:

3.

Փաստաթղթերի սկանավորում
Մինչ սկանավորումն սկսելը մենք կնախապատրաստենք փաստաթղթերը սկանավորման: Եթե Ձեզ անհրաժեշտ է կատարել կարված փաստաթղթերի, գրքերի, կնիքով ամրակցված գործերի թվայնացում, ապա մենք կսկանավորենք դրանք առանց ամրակներից առանձնացնելու` հատուկ գրքային կամ պլանետար սկաներներով: Այնուհետև մենք փաստաթղթին փակցնում ենք շտրիխ կոդ և սկանավորում ենք դրանք: Սկանավորելուց հետո տվյալները վերբեռնվում են OSG-ի սերվերներ և փոխանցվում են ինդեքսավորման:

4.

Փաստաթղթերի ինդեքսավորում
Ինդեքսավորումն անհրաժեշտ է սեփական արխիվի մյուս փաստաթղթերում անհրաժեշտ փաստաթղթի հետագա որոնման համար: Փաստաթղթերը ինդեքսավորվում են ըստ դաշտերի, որոնք Դուք նախապես որոշել և հաստատել եք: OSG-ն սկանավորում է օրական 2 000 000 փաստաթուղթ և մենք կիրառում ենք տվյալների ավտոմատ ճանաչման համակարգ (OCR) այնտեղ, ուր դա հնարավոր է: Փաստաթղթերը, որոնցից տվյալները հնարավոր է վերծանել միայն ձեռքով, փոխանցվում են ինդեքսավորման կենտրոններ:

5.

Ճկուն կարգավորում
Կարգավորեք սեփական e-Արխիվն այնպես, ինչպես ճիշտ կգտնեք Ձեզ և Ձեր կազմակերպության աշխատակիցների համար: Որոշեցեք առանձին աշխատողների հասանելիության աստիճանը տարբեր փաստաթղթերի համար: Նաև որոշեցեք խմբագրման հասանելիության մակարդակը առանձին աշխատակիցների կամ աշխատակիցների խմբի համար: Փաստաթղթերի դիտում և խմբագրում, փաստաթղթերի փոփոխում և շատ այլ ֆունկցիաներ կարելի է ընտրությամբ կարգավորել e-Արխիվի ամեն մի գրանցված օգտագործողի կամ օգտագործողների խմբի համար:

6.

Փաստաթղթերի պահպանում
e-Արխիվում փաստաթղթերն արագորեն հասանելի են և Դուք անմիջապես աշխատում եք դրա հետ ցանկացած վայրից, ցանկացած սարքավորումով: Փաստաթղթերի թղթային բնօրինակները մենք կտեղափոխենք արխիվային պահպանման` OSG-ի փաստաթղթերի պրոֆեսիոնալ պահպանման արխիվներ: OSG արխիվներում փաստաթղթերի պահպանումն ապահովում է տվյալների գաղտնիություն և երաշխավորում է փաստաթղթերի պահպանվածությունն ամբողջ պարտադիր և Ձեզ անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում:
Կատարեք հարցում հիմա

Տվյալների մուտք ծառայության օգտակար հղումներ

OSG-ի կայքը հնարավորություն է տալիս իր այցելուներին մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերի և տեղեկատվության կառավարման հարցերը: Օգտվեք հղումներից կամ այցելեք Ձեռնարկներ և ուղեցույցներ ենթաբաժինը:

Տեղեկացեք ավելին ընկերության մասին

Դիմեք OSG այսօր

Իրականացրեք Ձեր երազանքները: Դիմեք խորհրդատուներին. +374 10 743460

    Շնորհակալություն: Ձեր հաղորդագրությունը հաջությամբ ուղարկվել է: Մենք կպատասխանենք Ձեզ մոտակա ժամանակում:
    OSG Records Management +374 10 743460.